Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Ներվիրահատական վնասումները լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ
Էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացումը բերել է մեթոդի լայն տարածմանը, որի արդյունքում մեծացել է վերջինիս գործունեության շրջանակները։ Լապարասկոպիկ վիրահատությունների ցանկում զգալի առավելությամբ առաջին տեղում է գտնվում լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան։ Լապարասկոպիկ վիրահատությունների թվի մեծացմանը զուգահեռ մեծանում են նաև ներ և հետվիրահատական բարդությունների հանդիպման հաճախականությունը։ Բարդությունների կազմում իրենց ուրույն տեղն ունեն ներվիրահատական վնասումները։ Մեր կլինիկական փորձը արդեն թույլ է տալիս խոսել ներվիրահատական յատրոգեն վնասումների մասին։ Աշխատանքում տեղ են գտել լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ հանդիպող առավել տարածում ունեցող վնասումների քննարկումը։
1992-2008թթ. Մալաթիա Բժշկական Կենտրոնի լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում կատարված 2450 լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիաների ժամանակ դիտվել են 12(0,5%) ներվիրահատական վնասման դեպքեր, որը համաշխարհային բժշկագիտության մեջ ընդունված թվերի ստորին սահմանում է։ Վնասումները դասակարգվել են
- ըստ վնասված օրգանի
- ըստ հայտնաբերման ժամկետի
- ըստ վնասման բնույթի։
Մեր դիտարկման մեջ առկա են հետևյալ օրգանների վնասման դեպքեր. 12-մատնյա աղու պերֆորացիա (2 դեպք), լեղուղիների վնասում (6 դեպք), բարակ աղու (1 դեպք) և մեծ ճարպոնի (3 դեպք) վնասում Վերեշի ասեղով դիտարկվել է պնևմոպերիտոնեում ստեղծելիս։
Ըստ Հայտնաբերման ժամկետների վնասումները բաժանվել են երկու խմբի.
- 1. ներվիրահատական (վաղ)
- 2. հետվիրահատական (ուշ)
Երրորդ խմբում վնասումները տեսակավորվել են ըստ ազդող գործոնի
- 1. գործիքային (կտրում, ծակում)
- 2. էլեկտրոտրավմա (անմիջական և տարածության վրա)
- 3. լուսանցքի փակում սեղմանների միջոցով։
Վնասումներից 10դեպքերը հայտնաբերվել են ներվիրահատական (վաղ) շրջանում, 2-ը ՝ կրկնակի վիրահատության (ուշ) ժամանակ։ Դեպքերից 6-ը լիկվիդացվել են էնդոսկոպիկ եղանակով, մնացած դեպքերում վիրահատությունը կատարվել է տրադիցիոն եղանակով։
Քննարկման արդյունքում կատարվել է եզրահանգում, որ վնասումները հանդիպում են հիմնականում մեթոդի կայացման փուլում։ Վիրաբույժի փորձառության աճին զուգահեռ փոքրանում է հանդիպող յատրոգեն վնասումների թիվը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում լապարասկոպիկ վիրաբուժությունում սկսնակ վիրաբույժներին օգնական հանդիսանան մեթոդը լիարժեք տիրապետող, փորձառու վիրաբույժները։ Կոնվերսիայի կարիքի դեպքում անհրաժեշտ է չհիմնավորված ձևով այն չձգձգել և անմիջապես անցում կատարել լապարոտոմիայի։
07.04.2008 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ