Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն

Սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությունը պարբերական հիվանդությամբ տառապողների ընտանիքների անդամների մոտ

Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, սուր աղիքային անանցանելիություն, կպումային հիվանդություն, ընտանիք, Հայաստան, հիվանդության ընթացք­­­­
 

ՊՀ որովայնային նոպայի կլինիկական պատկերը, որը շատ նման է սուր որովայնի կլինիկային, հաճախ ստիպում է բժիշկներին դիմել անտեղի վիրահատական միջամտությունների: Որովայնամզի ասեպտիկ բորբոքման ֆոնի վրա կատարված նման վիրահատությոնները բարենպաստ պայմաններ են ստեղծում որովայնի խոռոչում կպումների առաջացման համար, որոնք հաճախ բերում են աղիքային կպումային անանցանելիությանը:

 

Վերջինս նկատվում է վիրաբուժական կլինիկաներ ընդունված ՊՀ տառապողների 20%-ի մոտ [6]: Միևնույն ժամանակ բազմաթիվ տվյալներ հաստատում են, որ ՊՀ-ան ժամանակ շճաթաղանթների ախտընթացները տեղի են ունենում ՊՀ-ան նոպաների հրովարտակումից շատ առաջ: Որովայնային ձևի դեպքում, երբ առկա են միայն որովայնային նոպաները, կպումներ կարող են լինել ոչ միայն որովայնամզում, այլ նաև թոքամզերում, և հակառակը` որովայնում, կրծքային ձևի ժամանակ, հանգեցնելով սուր աղիքային անանցանելիության դեպքերի նույնիսկ կրծքային ձևի պարագայում [2]:

­­­­ ­­ ­­­ ­­­­­­ ­ ­ ­

Նյութը և մեթոդները

 

Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա կազմվել է ՊՀ և համանման հիվանդություններով տառապողներիգրանցամատյան: 1977-2000թթ. ընթացքում ստացված են 4488 հիվանդների լիարժեք հուշաքննային (անամնեստիկ) և հետհուշաքննայինկատամնեստիկ) տվյալներ: ՊՀ դասական (շճաթաղանթաբորբային) ձևերով տառապում էին 4167 հոգի, որանցից 59,8%-ը արական սեռիէին, 40,3%-ը՝ իգական: Խառը ձևով տառապում էին 56,6%-ը, որովայնային՝ 34,9%-ը, կրծքային՝ 8,5%-ը: Հիվանդների գերակշռող մեծամասնությունը (98,8%)` զտարյուն հայ էին: Հարցվածներից բոլորին հարց էր տրվում. կատարվե՞լ են ձեր հարազատների մոտ վիրահատական միջամտություններ, թե ոչ, եթե այո` ապա ինչպիսին և երբ: Բնականաբար, եթե նրանց մոտ լինեին սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդության դեպքեր, ապա մենք դրա մասին տեղեկություն կստանայինք:­­­­­­­­ ­­­­

 

­ ­­ ­Արդյունքները և դրանց քննարկումը

 

Աղյուսակ. Տոհմածառաբանական և կլինիկական որոշ համեմատական ցուցանիշները ՊՀ տառապողների այն քանակակազմի մոտ, որոնց ընտանիքների անդամների մոտ դիտվել են սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդության դեպքեր, առանց ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների

 

Ցուցանիշ

Հետազոտվողքանակակազմ

ՊՀ տառապողներիընդհանուր քանակակազմ­­­­­ ­­­­­­­­

P

Իգական սեռի տեսակարար կշիռը (% ( mp)

25,0 ՞ 15,3

n=8

40,3 ՞ 0,76

NS

ՊՀ-ան հաճախականությունը (% ( mp) որպես պրոբանդ ընտրվածհիվանդների քույրերի և եղբայրների մոտ

8,70 ՞ 5,88

n=23

16,6 ՞ 0,34

NS

ՊՀ խառը ձևի տեսակարար կշիռը (%(mp)

87,5 ՞ 11,7

n=8

56,6 ՞ 0,77

<0.05

ՊՀ որովայնային ձևի տեսակարար կշիռը (%(mp)

12,5 ՞ 11,7

n=8

34,9 ՞ 0,74

NS

ՊՀ կրծքային ձևի տեսակարար կշիռը (%(mp)

0 ՞ 9,49

n=8

8,5 ՞ 0,43

NS

ՊՀ բնորոշ (շճաթաղանթաբորբային) նոպաների հրովարտակման միջինտարիքը (( m)

8,5 ՞ 3,45

n=8

14,3 ՞ 0,18

NS

Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի I տասնամյակի ընթացքում

62,5 ՞ 17,1

n=8

28,7 (0,71

NS

Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի II տասնամյակի ընթացքում

75,0 ՞ 15,3

n=8

40,0 ( 0,83

NS

Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի III տասնամյակի ընթացքում

85,7 ՞ 13,2

n=7

50,7 ( 1,01

<0.05

Նոպաների բարձր հաճախականություն ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի IV տասնամյակի ընթացքում

66,7 ՞ 19,3

n=6

52,4 ( 1,32

NS

Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի I տասնամյակի ընթացքում

37,5 ՞ 17,1

n=8

33,9 ( 0,74

NS

Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի II տասնամյակի ընթացքում

37,5 ՞ 17,1

n=8

36,4 ( 0,81

NS

Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի III տասնամյակի ընթացքում

42,9 ՞ 18,7

n=7

35,5 ( 0,96

NS

Արտահայտված հոդաբորբ ունեցող հիվանդների տոկոսը

(( mp) կյանքի IV տասնամյակի ընթացքում

0 ՞ 11,7

n=6

33,3 ( 1,25

<0.05

Ամիլոիդոզի հրովարտակման հաճախությունը

(%(mp) կյանքի II տասնամյակի ընթացքում

0 ՞ 9,49

n=8

6,67 ( 0,42

NS

Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը

(%(mp) կյանքի III տասնամյակի ընթացքում

14,3 ՞ 13,2

n=7

9,93 ( 0,59

NS

Ամիլոիդոզի հրովարտակման հաճախականությունը

(%(mp) կյանքի IV տասնամյակի ընթացքում

33,3 ՞ 19,3

n=6

10,8 ( 0,79

NS

 

Ինչպես երևում է աղյուսակում բերված տվյալներից ՊՀ տառապողների այն քանակակազմը, որոնց ընտանիքների անդամների մոտ դիտվել ենսուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդության դեպքեր, առանց ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների, լինելով փոքրաքանակ, հավաստելիորեն տարբերվում է ՊՀ տառապողների ընդհանուր քանակակազմից խառը ձևի տեսակարար կշռի բարձր տոկոսով, կյանքի երրորդ տասնամյակում հաճախակի նոպաներով հիվանդների ավելի բարձր հանդիպելիությամբ, իսկ չորրոդ տասնամյակում` արտահայտված հոդային համախտանիշ ունեցողների ցածր հանդիպելիությամբ:­ ­­­­ ­ ­­­­

 

Այսպիսով, չնայած նրան, որ ՊՀ տառապողների ընտանիքների առանց ՊՀ շճաթաղանթաբորբային նոպաների անդամների մոտ դիտվող սուր աղիքային անանցանելիությամբ ուղեկցվող կպումային հիվանդությամբ դեպքերի զգալի մասը դժվար թե լինի ՊՀ ոչ սերոզիտային ընթացքի արտահայտություն, սակայն սույն հետազոտությունը ցույց է տալիս, թե որքանով կարևոր է ՊՀ ընթացքի և կանխատեսման առումով, հաշվի առնել բազմաթիվ գործոններ, որոնք առաջին հայացքից կարող է թվալ, որ ոչ մի առնչություն չունենալ հիվանդության կանխատեսման տեսակետից: Ակնկալվում է, որ Հայաստանում հետագայում կստեղծվի և կֆինանսավորվի ՊՀ զբաղվող գիտնականների ավելի գործունակ միավորում, որը կզբաղվի ՊՀ ընթացքի վրա ազդող բազմաթիվ գործոնների ուսումնասիրությամբ շատ ավելի մեծ քանակակազմի վրա:­­ ­­ ­­­­­ ­­­ ­­­

 

Գրականություն

 

  1. Айвазян Ал. А. Ряд навлюдений стерильности женшин до манифестации приступов периодической болезни. В кн.: Научные труды и со­обще­ния Национального института Здраво­охра­нения Министерства Здравоохранения Республики Армения им. акад. С.Х. Авдалбек­яна, Ереван, 1997, ч. 2, 78-79.
  2. Айвазян Ал.А., Гемилян М.Б., Мартиросян Н.Г., и др. Редкость спаечной кишечной непроходимости среди больных торакальной формой периодической болезни. Вопросы теоретической и клини­ческой медицины 1998; 1(5), 33-35.
  3. Айвазян Ал.А., Нерсисян Н.Р., Кавеян С.С. и др. Ряд наблюдений развития спаечной кишечной непроходимости до манифестации типичных (серозитных) приступов периоди­ческой болезни. В кн.: Ежегодник Академии Хирургических Наук, том. 4, Ереван, 1998, с. 25-29.
  4. Айвазян Ал.А., Казарян Г.С., Нерсисян Н.Р. и др. Феномен сте­риль­­­ности женщин до мани­фестации серозит­ных приступов периоди­чес­кой болезни. Вопросы теоретической и клинической медицины 1999; 2(7): 6-9.
  5. Айвазян Ал.А., Хачатрян А.Э. Стерильность среди сестер больных периодической болезнью. Научные труды и сообщения Национального института Здравоохранения Министерства Здравоохранения Республики Армения им. акад. С.Х.Авдалбекяна, Ереван, 2002, 59-60.
  6. Ананикян П.П., Григорян С.Х. Синдром спаечной кишечной непроходимости при периодической болезни. В кн.: Вопросы диагностики и лечения периодической болезни, Ереван, 1987, 126- 130.
  7. Никогосян Л.Л. Новый ряд наблюдений развития спаечной кишечной непроходимости до манифестации типичных (серозитных) приступов периодической болезни. Материалы юбилейной конференции судентов-медиков, Ереван, 2000, 123-124.
  8. Schwabe A.D., Peters R.S. Familial Mediterra­-nean fever in Armenians: analysis of 100 cases, Medicine (Baltimore), 1974; 53: 453-462.
  9. Tauber T., Zimand S., Kotzer E. Recurrent pericarditis in familial Mediterranean fever [Hebrew], Harefuah, 1995; 128: 611-612, 672.
  10. Zimand S., Tauber T., Hegesch T., Aladjem M. Familial Mediterranean fever presenting with massive cardiac tamponade, Clin. Exp. Rheum., 1994; 12: 67-69.

Հեղինակ. Ալ.Ա. Այվազյան ԵրՊԲՀ Ներքին հիվանդությունների թ.1 ամբիոն, Էրեբունի Բժշկական Կենտրոն, սիրտ-անոթային ախտորոշման ծառայություն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1.2005 (23) 13-16
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետգաստրոռեզեկցիոն անաստամոզիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները (գրականության տեսություն)

 Բանալի բառեր. անաստամոզիտներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում

Չնայած գիտական և գործնական բժշկության նվաճումներին, խոցային հիվանդությունը (ԽՀ) մնում է ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի առավել արդիական խնդիրներից մեկը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Փայծաղի օրգանպահպան վիրահատությունների կատարման հնարավորությունը պոլիտրավմայի ժամանակ

Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ

Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Ախտորոշիչ մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...

Բուժման մեթոդներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Փորձարարական կենդանիների լեղապարկի կառուցվածքագործառնական փոփոխությունները հետվիրահատական միջանկյալ և ուշ շրջաններում ցլի պերիկարդով իմպլանտացիայից հետո

Բանալի բառեր. տրանսպլանտատ, ցլի պերիկարդ, լեղուղի, լեղապարկ, մորֆոլոգիական վերլուծություն

XXI դարի բժշկագիտության արագընթաց նվաճումները առայժմ չեն տվել լեղաքարային հիվանդությունից և դրանից բխող հետևանքներից վերջնականորեն խուսափելու հնարավորություն...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Մորֆոլոգիական և բակտերիոլոգիական փոփոխությունները աղիքային անբավարարության համախտանիշի ժամանակ

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն

Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ