Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Ինֆեկցիոն հսկողություն հակաբիոտիկների կիրառման նկատմամբ բազմապրոֆիլ ստացիոնարի պայմաններում

 Անտիբիոտիկակայունության զարգացման կանխ­ման նպատակով հակաբիոտիկների (ՀԲ) կիրառման նկատմամբ հսկողությունը շարունակում է մնալ համաշխարհային առողջապահության ամենակարևոր հարցերից մեկը: ՀԲ-կայունությունը համարվում է անխուսափելի կենսաբանական երևույթ և գործնա­կա­նում անհնար է այն կանխել: Այսօր` 3-րդ հազարամ­յա­կում, մանրէների էկոլոգիական տեղաշարժերը սկսել են առաջ անցնել ֆարմակոթերապիայի տեխնիկա­կան հնարավորություններից: ՀԲ-կայունության զարգացմանը նպաստող գործոնները բազմաթիվ են: 1950-1960թթ. ՀԲ նոր խմբերի ստեղծումը և 1970-1980թթ դրանց մոլեկուլային մոդի­ֆիկա­ցիաների հայտնագործումը հուսադրեց, որ մենք միշտ կքայլենք մանրէաբանական աշխարհի առջևից և կկարողանանք կանխել դրանց շարժը:

 

Սակայն 20-րդ դարի վերջը համոզեց, որ այդ կարծիքը ընդամենը ինքնամխիթարում էր: Այսօր Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցում է, որ նոր ՀԲ-երը սպառվում են, իսկ եղածները դադարում են արդյունավետ գործել: Կայունության առաջացման բանալին հենց իր` ԱԲ-ի օգտագործումն է: ԱՀԿ-ի որոշ փորձագետներ նշում են, որ 50,0% դեպքերում ՀԲ շարունակվում են նշանակվել առանց լուրջ հիմնավորման:

 

Նրանք այդ ցուցմունքները բաժանել են չորս խմբի` ա /բուժման, բ/ կանխարգելման, գ/ բժշկի ինքնաապահովագրման և դ/ հիվանդի ապահովության համար: Մեծ դեր ունի նաև աշխարհի տարբեր մասերում նույն ՀԲ-ի երկարատև, կամ բուժմանը անհրաժեշտ պրեպարատի դժվար հասանելիության հետևանքով ոչ համարժեք ԱԲ-ի կիրառումը, ինչպես նաև անբավարար ֆինանսների պատՃառով բուժման կուրսի թերի ընդունումը և այլն: ԱՀԿ միջազգային փորձագետները XXI դարը գնահատում են որպես ՀԲ գլոբալ կայունության և նույնիսկ ազգային անվտանգության ժամանակաշրջան:

 

Վերջինս ուղղակիորեն ահա­զան­գում է, որ միջոցառումները պետք է կիրառել այսօր, կամ ոչ հեռու ապագայում` (այսօր շուտ է, վաղը ուշ): ՀԲ-կայունության զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունը մեծ և բարդ խնդիր է: Անհրա­ժեշտ միջոցառումներից մեկը ՀԲ նկատմամբ դինամիկ հսկողության կազմակերպումն է: Ձևավորված ՀԲ-կայունությունը դուրս է գալիս հիվանդանոցի սահմաններից և շրջագայում է արտաքին միջա­վայրում, ինչի հաշվին բնակչությունը կրում է արդեն ԱԲ-կայունություն ձեռք բերած մանրէներ: Ուստի ցանկալի է, որ Հանրապետությունը ունենա ներհիվան­դանոցային ինֆեկցիոն հսկողության Ազգային Ծրագիր, որի բաղկացուցիչ մասն է կազմում ՀԲ-կայունության նկատմամբ հսկողությունը: Էրեբունի Բժշկական Կենտրոնի Ինֆեկցիոն Հսկողության Ծրա­գրում 1995թ իրականացվում է ՀԲ-կայունության լոկալ հսկողություն:

 

Կատարվում է հիվանդանոցում շրջագայող մանրէների քանակական և որակական հսկողություն ըստ բաժանմունքների և կենսաբա­նա­կան նյութերի, մշտապես ուսումնասիրվում են մանրէների ՀԲ կայունության դրսևորումները և մեթոդական ցուցումների տեսքով պարբերաբար տրվում են բուժող բժիշկներին` որպես ուղեցույց կան­խարգելիչ և էմպիրիկ ՀԲ ընտրելու նպատակով: Ինֆեկցիոն Հսկողությաւն Ծրագրի կարևոր մասն է հանդիսանում վիրահատված հիվանդների նկատմամբ հսկողությունը: Հայտնաբերվել են ախտաբանական օջախի տեղակայմանը համապատասխան առավել հաճախ անջատվող մանրէները և որոշվել են դրանց վրա ազդող ամենաարդյունավետ ՀԲ-երը: Օրինակ` որովայնային վիրահատություններ, ասպիրացիա-պրոբլեմային մանրէն է - անաէրոբներ, գր(-) մանրէներ, արդյունավետ ՀԲ` ampicillin/sulbactam, ceftriaxon, ciprofloxacin, metronidazol

 

Շնչառական ուղիներ – պրոբլեմային մանրեն է ոսկեգույն ստաֆիլոկոկը, ցուցված ՀԲ` Amoxicillin, Amoxicillin/Clavulanat, 3-4 շարքի ցեֆալոսպորիններ` բացի Ceftazidim-ից, նաև որևէ մակրոլիդ:


Այս մեթոդը հնարավորություն է տալիս ըստ ախտաբանական օջախի տեղակայման և կենսաբանական նյութի նախապես կանխագուշակել հնարավոր մանրէն և նրա վրա ազդող ամենաբարձր զգայունություն ցուցաբերող ՀԲ: Ինֆեկցիոն հսկո­ղության այս մեթոդը ապացուցեց, որ արդյունավետ հսկողության բացակայության և ԱԲ ոչ ճիշտ ընտրության հետևանքով աղետայինի ձևով աճում է նախ ՀԲ միջանկյալ զգայունությունը, որի հաջորդ վիճակը արտահայտված կայունությունն է:


 

Հեղինակ. Հ.Վ. Սարուխանյան, Ա.Ս.Սարգսյան, Թ.Լ. Բայրամյան, Զ.Ե. Օհանյան, Էրեբունի Բժշկական Կենտրոն, ԵՊԲՀ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 32
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ