Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

ՀՀ զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման նպատակով ռեժիմասահմանափակիչ միջոցառումների անցկացման որոշ ասպեկտներ

Բանալի բառեր. զինված ուժեր, զորակոչիկներ, նորակոչիկներ, 3 ամիս ծառայածներ, հակահամաճարակային ապահովում, արգելափակոցային համակարգ, զորամասեր, հակահամաճարակային անվտանգության ծառայություն­­­­­
 

Վերջին տասնամյակների ընթացքում փլուզվել են մի շարք խոշոր տերություններ, առաջացել են փոքր պետություններ, որոնց միջև կանտարածքային, էթնիկական և այլ հակասություններ: Կարևոր է, որ հակամարտող երկրները համաճարակաբանական տեսակետից վարակիչհիվանդությունների առումով սկզբունքորեն իրարից տարբերվում են [11-13]:

­­ ­­­­­ ­­

Շատ դեպքերում առաջացած փոքր պետությունները բանակային շինարարության գործում ամբողջովին կամ մասնակիորեն ընդօրինակում ենորևէ կամ մի քանի մեծ տերությունների փորձը, այն դեպքում, երբ նրանց բանակների առջև դրված խնդիրները և դրանց լուծման ուղիներըիրարից սկզբունքորեն տարբերվում են [6,7,10]: Արդյունքում այդ փոքր պետություններն անընդհատ փոփոխում են իրենց զինված ուժերի, ներառյալ բուժծառայության կառուցվածքը, գործունեության սկզբունքները, կատարում են իրավասությունների և պարտականություններիվերաբաշխում: Այստեղ հարցը վերաբերվում է նաև զորքերի հակահամաճարակային ապահովմանը, վարակիչ հիվանդների ախտորոշմանն ուբուժման կազմակերպմանը [2,3,9]: Նման պայմաններում վերջիններս զինված ուժերի համար ներկայացնում են բավականին լուրջ խնդիր:­­­­­ ­ ­­­­­­­­­­ ­­­­­­­­ ­­­

 

Գրականության տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների զինված ուժերի համար ինֆեկցիոնհիվանդացությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման խնդիրը այսօր խիստ արդիական են և լուրջուսումնասիրությունների կարիք ունեն [1]:

­­­­­ ­­­­

Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում ստեղծվել է բացառիկ համաճարակային իրավիճակ: Գոյություն ունեցող սոցիալ-տնտեսականպայմանները ստեղծել են բավականին պարարտ հող վարակիչ հիվանդությունների տարածման համար: Միջազգային մասշտաբով դիտվում էնաև իրենց արդիականությունը կորցրած համարվող մի շարք վարակիչ հիվանդությունների (հատուկ վտանգավոր վարակներ, գրիպ, դիզենտերիա, մալարիա, մենինգոկոկային վարակ, որոշ վիրուսային վարակներ և այլն) զգալի աշխուժացում [4,5]: Փոփոխության ենենթարկվել նաև որոշ վարակների տարածման ուղիները [8]:

 

­­ ­­­­­­­­­ ­­­­­­­ ­­Անկախության նվաճումից հետո ՀՀ-ում նախկինում մարդկանց հոծ խմբերը համաճարակաբանական տեսակետից հսկող և վարակիչհիվանդությունների կանխարգելումը կազմակերպող կառույցները գործնականում դադարեցրին իրենց գոյությունը կամ ձևափոխվեցին: Առաջացան նաև բոլորովին նոր համակարգեր, օրինակ ազգային բանակը: Վերջինիս ստեղծումը ինքնին արդեն նշանակում էր համաճարակային իրա­վի­ճակի կտրուկ փոփոխություններ: Մասնավորապես դա դիտվում է գարնանային և աշնանային զորակոչերիժամանակ, երբ հանրապետության տարբեր շրջաններից համաճարակային տարբեր պայմաններում գտնվող երիտասարդ տարիքի անձանցզգալի քանակակազմեր հավաքվում են կենտրոնական հավաքակայանում, հետո բաշխվում ըստ զորամասերի: Նման պայմաններումհամաճարակային իրավիճակի վերահսկման տեսակետից բացառիկ կարևոր է այդ քանակակազմերի շրջանում վարակիչ հիվանդություններիհամաճարակաբանական կանխարգելման կազմակերպչական աշխատանքի առանձնահատկությունների ուսումնասիրությունը` նպատակունենալով ՀՀ զինված ուժերում հնարավորինս իջեցնել ինֆեկցիոն հիվանդացությունը:

­­­ ­­­­­­­­­­­ ­­­ ­­­­­­­ ­­­­­­­­ ­­­­­­­­ ­­­

ՀՀ համար սույն աշխատանքն արդիական է, քանի որ ՝

 

  • զորակոչի ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններից իրականացվում է զորակոչ, զորակոչվածները բաշխվում են բանակում ևբնականաբար ստեղծում են նոր իրավիճակ վարակիչ հիվանդությունների բռնկման տեսակետից,­­­ ­
  • հանրապետության տարածքը վարակիչ հիվանդությունների տեսակետից իրենից ներկայացնում է բավականին բարդ, հակասական ևշերտավորված համակարգ,­­
  • 1988թ. հետո Ադրբեջանից բռնագաղթված և տեղի ազգաբնակչության միջև բնականաբար տեղի է ունեցել մանրէային լայնփոխանակում, որի հետևանքներն առ այսօր ուսումնասիրված չեն,­­­ ­
  • նմանատիպ շփում և փոխանակում տեղի է ունեցել ԼՂՀ բնակչության և ֆիդայական ջոկատների ազատամարտիկների միջև:

Նյութը ու մեթոդները

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ինֆեկցիոն հիվանդացությունը 1997-2002թթ. ժամանակահատվածում զորակոչիկների, նորակոչիկների ու մինչև 3 ամիս ծառայածների շրջանում:­­­­­

 

Կիրառել ենք պատմական, սանիտարահիգիենիկ, վիճակագրական մեթոդներ, համակարգչային վերլուծություն:

 

Արդյունքերն ու դրանց քննարկումը

 

Զորքերում համաճարակային պրոցեսի զարգացման վերաբերյալ տեսակետը հիմնվում է դրա զարգացման մեխանիզմի վրա՝ հաշվի առնելովկենսաբանական, սոցիալական և բնական գործոնների առանձնահատկությունները: Ընդհանուր համաճարակաբանությունից հայտնի է, որկենսաբանական գործոնը որոշվում է էվոլյուցիայի ընթացքում մարդու վարակիչ հիվանդությունների հարուցիչների գոյատևման բնականմիջավայրի հանդեպ հարմարվողականությամբ ձեռքբերմամբ: Այն անհրաժեշտ է կենսաբանական տեսակի պահպանման համար ևձևավորում է վարակի ռեզերվուարը: Անձնակազմի վարակիչ հիվանդությունները առաջանում են հարուցիչների բոլոր երեք խմբերով. անթրոպոնոզներ (հարուցչի ռեզերվուարը մարդն է), զոոնոզներ (հարուցչի ռեզերվուարը կենդանիներն են) և սապրոնոզներ (հարուցչիռեզերվուարը արտաքին միջավայրի աբիոտիկ տարրերն են):

­ ­­­­­ ­­­­­­ ­­­­­ ­­­­­­­­­­ ­­

Վերը նշված տեսակետից կարևոր է զորքերի հակահամաճարակային պաշտպանությունը դիտարկել որպես ընդհանուր բուժապահովմանհամակարգի մի մաս: Ընդ որում այն բաղկացած է երկու մասից` կենտրոնական և զորամասային:­­­­ ­­

 

Զինված ուժերի հակահամաճարակային պաշտպանության հիմքը զորամասային բուժծառայությունն է, որը միավորում է բժշկականստորաբաժանումների և զորամասերի բուժծառայության ուժերն ու միջոցները: Գնդում այն գլխավորում է բուժծառայության պետը:­­ ­­­­

 

Բուժծառայության կենտրոնական համակարգը ունի զորքերի հակահամաճարակային պաշտպանության համար նախատեսված հատուկկազմավորում՝ սանիտարահակահամաճարակային ծառայություն, որտեղ ընդգըրկված են համաճարակաբաններ, մանրէաբաններ, պարազիտաբաններ և այլն:

­­­­ ­­­­­­­­­­­

Զորքերի հակահամաճարակային պաշտպանությանն ուղղված շատ միջոցառումներ իրականացվում են նաև ոչ բժշկական ծառայության` քիմիական և թիկունքի (պարենային, իրային, բնակշահագործման, անասնաբուժասանիտարական) մասնագետները:­­­­­­­­­

 

Զորքերի հակահամաճարակային պաշտպանության գլխավոր նպատակը զորքեր վարակի ներթափանցման և անձնակազմում վարակիչհիվանդությունների ծագման կանխարգելումն է, իսկ դրանց հայտնաբերման դեպքում՝ օջախների արագ վերացումը, ինֆեկցիոնհիվանդացության ընդհանուր մակարդակի իջեցումը:­­­­ ­­­­ ­­

 

Զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամսվա զինծառայողների շրջանում վարակիչ հիվանդությունների առաջացման կանխարգելելը ևզորամասերում օջախների ժամանակին վերացնելը (ինչն ապահովում է ինֆեկցիոն հիվանդացության ընդհանուր մակարդակի իջեցում) հնարավոր է դառնում միջոցառումների ութ խմբի կատարմամբ, որոնք առանձնացվել են ըստ համաճարակային պրոցեսի առանձինբաղադրիչների (սխեմա):

 

 

Սխեմա: ՀՀ զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների փաթեթ
­ ­­­­­­­­

Զորքերում վարակի ներթափանցման և կանխարգելման միջոցառումները կրում են ռազմահամաճարակաբանական կազմակերպականբնույթ: Սխեմայում նշված են նաև համաճարակաբանական-ախտորոշման մեթոդները, որոնք կոչված են կոնկրետացնելու երեքուղղություններից յուրաքանչյուրի միջոցառումները:­­­­­­­ ­­­­

 

Այստեղ էական նշանակություն է տրվում հակահամաճարակային ռեժիմի ապահովմանը: Այն միջոցառումների համակարգ, որը նպատակունի թույլ չտալ տվյալ փուլի սահմաններից վարակի դուրս բերումը:

 

­­Դրա համար առաջին հերթին կատարվում է հիվանդների ակտիվ հայտնաբերում բուն զինկոմիսարիատում: Այստեղ կարևոր դեր էհատկացվում աշխատանքների կազմակերպմանը: Վարակիչ հիվանդներն հայտնաբերվում են հիվանդների հարցումից և զննումից հետո: Հիվանդներն ուղարկվում են մարզային կամ քաղաքային հիվանդանոց: ­­­­

 

Հաջորդ այսպես կոչված արգելափակոցը կենտրոնական հավաքակայանն է, որտեղ կատարվում է վարակիչ հիվանդների հայտնաբերում: Հայտնաբերված վարակիչ հիվանդները մեկուսացվում են մեկուսարանում՝ հետագայում հոսպիտալիզացվելով ինֆեկցիոն հիվանդանոցում:­­­­­­

 

Հաջորդ փուլը վարակիչ հիվանդների հայտնաբերումն է գնդի բուժկետում: Համալրման յուրաքանչյուր անձ անցնում է ջերմաչափումբուժքույրը, սանհրահանգիչը, հատուկ պատրաստված սանիտարը), զննվում բժշկի կողմից: Վարակիչ հիվանդության կասկածի դեպքումհիվանդներն ուղարկվում են մեկուսարան:

 

­­ ­Վարակիչ հիվանդների հայտնաբերումը և նրանց մեկուսացումն իրականացվում է գնդերի բուժկետերում: Այդ միջոցառման հրատապությունըորոշվում է վարակիչ հիվանդությունների առանձնահատկություններով: ­­­

 

Վարակիչ հիվանդների հայտնաբերման մասին զեկուցվում է ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչություն: Հիվանդների տարահանումը ինֆեկցիոնբաժանմունք կամ քաղաքացիական ինֆեկցիոն հիվանդանոց կատարվում է անհատապես՝ կախված հիվանդի կյանքին սպառնացող վտանգիև պահանջվող մասնագիտացված օգնության աստիճանից:­­­­ ­­­­­­ ­­­­

 

Անհրաժեշտության դեպքում կատարվում են ռեժիմասահմանափակիչ միջոցառումներ: Սրանք զորքերի հակահամաճարակայինպաշտպանության համակարգում միջոցառումներ են, որոնք նախատեսում են անձնակազմի գործունեության հատուկ ռեժիմ, կապված նրատեղափոխման և շարժման սահմանափակումների հետ` զորքեր վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով, ծագածհամաճարակային օջախների տեղայնացման և վերացման հետ:

 

­­­­ ­­­­­ ­­Պայմանականորեն առանձնացնում են ռեժիմասահմանափակիչ միջոցառումների 3 կատեգորիաներ, որոնք տարբերվում են անցկացմանծավալով և խստությամբ. ուժեղացված բժշկական հսկողություն, օբսերվացիա և կարանտին [7].­­ ­­

 

  1. Ուժեղացված բժշկական հսկողությունը ռեժիմասահմանափակիչ միջոցառում է, որն իրականացվում է անձնակազմում վարակիչհիվանդների ակտիվ հայտնաբերման, նրանց հետագա մեկուսացման և հոսպիտալացման նպատակով: Վարակիչ հիվանդների ակտիվհայտնաբերումը կատարվում է գնդի բուժկետում համալրման հարցման և հետազոտման ժամանակ: Ուժեղացված բժշկականհսկողություն նշանակվում է բժշկական ծառայության պետի որոշմամբ՝ զորամասի և ըստ սանիտարահամաճարակային վիճակի, որպեսանկայուն գնահատելու դեպքում:
  2. Օբսերվացիա, որի ժամանակ նշանակվում է ուժեղացված բժշկական հսկողություն, սահմանափակվում են անձնակազմիտեղափոխումները, բայց առանց վնաս հասցնելու զորամասի մարտական գործունեությանը: Այս ռեժիմը մտցվում է հրամանատարիկողմից՝ ըստ բժշկական ծառայության պետի ներկայացման, զորամասի և նրա սանիտարահամաճարակային վիճակի, որպեսանբարենպաստ գնահատման դեպքում: Զորամասի գործողությունների շրջանի համաճարակաբանական անբարենպաստությանդեպքում, երբ խնդիր է դրվում կանխարգելել վարակի զորամաս ներթափանցելը, արգելվում է համաճարակային օջախների հետանձնակազմի շփումը, ջրի և սննդամթերքի օգտագործումն առանց բժշկական ծառայության թույլտվության: Միջոցներ են ձեռք առնվումօբսերվացված և չօբսերվացված զորամասերի շփումը հնարավորինս սահմանափակելու, օբսերվացված զորամասից մուտքի ու ելքի, ինչպես նաև դրա տարածքով տրանզիտային շարժումների սահմանափակման ուղղությամբ:­ ­­­­­ ­­­­­­­­­ ­­­­­­ ­ ­­­­­ ­­­­­
  3. Կարանտին, որը նախատեսում է անձնակազմի մեկուսացում զինված պահակախմբով: Այն մտցվում է ՀՀ Պաշտպանության նախարարիհրամանով՝ ըստ բուժվարչության պետի ներկայացման՝ զորքերի և նրա սանիտարահամաճարակային վիճակը, որպես արտակարգգնահատման դեպքում: Յուրաքանչյուր առանձին դեպքում կարանտինում անցկացվում են միջոցառումներ, որոնք որոշվում են կոնկրետվարակի և օջախի առանձնահատկություններով: Վարակի հետագա տարածումը սահմանափակելու համար անձնակազմը կարանտինումտեղաբաշխվում է առանձին խմբերով՝ ըստ ստորաբաժանումների: Ռեժիմի պահպանման համար կարանտինում առանձնացվում էպարեկային ծառայություն: Իրավիճակից կախված կազմավորվում են մասնագետների խմբեր, որոնք ապահովում են բուժական, վարակազերծման և լաբորատոր սպասարկումը, ինչպես նաև ներարկումների և արտակարգ կանխարգելման կատարումը:­­­­ ­­­­­ ­­­­­ ­­­­­ ­­­­­­­ ­­­­­­­­­­­­­­


Գրականություն

 

  1. Աղայան Գ.Ա. Փոքր պետությունների զինված ուժերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ: Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ., Եր., 2001, հ. 1, էջ 92-96:­­
  2. Աղայան Գ.Ա. ՀՀ զինված ուժերում աղիքային ինֆեկցիաների դեմ պայքարի հիմնախնդրի վերաբերյալ: Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ., Եր., 2001, հ. 2, էջ 81-84:­­­­
  3. Աղայան Գ.Ա., Մկրտչյան Մ.Է., Գալստյան Ս.Գ. և ուրիշներ: Որոշ նկատառումներ Ղարաբաղյան հակամարտության ժամանակսանիտարական կորուստների և վիրավորների մահացության հիմնախնդրի վերաբերյալ: Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ., Եր., 2001, հ 1, էջ 29-35:­­­ ­­

Հեղինակ. Գ.Ա. Աղայան, Վ.Ա. Դավիդյանց, Վ.Ա. Ասոյան (ԵՊԲՀ, ԱՆ ԱԱԻ)
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1.2005 (23) 1-6
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ