Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով:

­­­ ­­­­

Նշված հեղինակներն ու ուրիշները [16,17] ընդգծում են, որ Էական նշանակություն ունեն նաև արտաքին գործոնները, քանի որ այդ ներքին և արտաքին գործոնների փոխկապակցվածությունը գործնականում ազդում է անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի ձևավորման վրա: Ընդ որում, պնդվում է, որ այստեղ կարևոր է պարզել տվյալ երկրում և հատկապես նրա զորքերի բնակայման վայրերում համաճարակային և էպիզոոտիկ իրավիճակը: ­­

 

Համաձայն մի շարք հեղինակների [18,19,21,22], զորքերում համաճարակային իրավիճակը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է վերլուծել.

­­

  1. դրա զարգացման գործոնները (պատճառները և պայմանները),­­
  2. դրա պրոցեսի զարգացման մեխանիզմը,
  3. պրոցեսի դրսևորումները:

 

Զորքերում համաճարակային պրոցեսի ուսումնասիրման հարցում կարևոր է իմանալ նաև վարակի ռեզերվուարի վիճակը [9,20,24,27]: Հաստատված է, որ անձնակազմի ինֆեկցիոն ախտաբանությունը պայմանավորված է հարուցիչների բոլոր երեք խմբերով, որոնք տարբերվում են իրենց ռեզերվուարներով` անթրոպոնոզներ (ռեզերվուարը մարդն է), զոոնոզներ (ռեզերվուարը կենդանիներն են) և սապրոնոզներ (ռեզերվուարը արտաքին միջավայրի աբիոտիկ տարրերն են):­­­­­­­ ­­­­­ ­­­

 

Ըստ այդմ էլ զորքերում համաճարակային իրավիճակը բնորոշող օրինաչափություններն ու առանձնահատկությունները և դրանց  բնութագրող չափորոշիչները տարբերվում են և ստորև ներկայացված ինֆեկցիոն հիվանդացության վերլուծությունը կատարվում է դահաշվի առնելով:

 

Հայտնի է, որ պատերազմներն ազդում են ինչպես զինված ուժերի անձնակազմի, այնպես էլ ազգաբնակչության շրջանում համաճարակի զարգացման վրա, քանի որ բանակը համալրվում է ազգաբնակչությունից և գործում է նրա զբաղեցրած տարածքներում [4,5,7,8,10,11]: Այդ պատճառով էլ ազգաբնակչության շրջանում գոյություն ունեցող համաճարակային իրավիճակն անխուսափելիորեն ազդում է զորքերի ինֆեկցիոն հիվանդացության վրա:­­­ ­­­­­

 

Սակայն գոյություն ունի նաև հակառակ պրոցեսը` զինված ուժերի համաճարակային իրավիճակն իր հերթին ներգործում է ազգաբնակչության ինֆեկցիոն հիվանդացության վրա:

 

­­

Այս փոխկապակցվածությունը առավել պատկերավոր է դառնում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների օրինակով: Այսպես, 1768-1774թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ժանտախտը ռուսական զորքեր է ներթափանցել ռազմագերիների միջոցով: Այդ նույն ժամանակ զինվորական հոսպիտալներում ժանտախտից բուժվող հիվանդ ռուս զինվորներից վարակը փոխանցվել էր Բալկանյան թերակղզու քաղաքացիական ազգաբնակչությանը, ռազմական գործողությունների Բալկանյան թատերաբեմի քաղաքացիական ազգաբնակչությանը:­­­­ [3,25]: ­­­ ­­­­ ­­

 

Զորքերի համաճարակային իրավիճակի վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ: Դրանցից, մասնավորապես, հայտնին շանակություն ունի հակառակորդի բանակի ինֆեկցիոն հիվանդացությունը [3,25]:

 

Հիգիենիստ Ա.Ն. Սիսինը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ազգաբնակչության շրջանում համաճարակի զարգացման կարևոր գործոն է համարել փախստականությանը: Գարնանը և ամռանը ռուսական զորքերի նահանջի հետ կապված, 1915թ. սկսվեց բնակչության զանգվածային շարժումը արևմուտքից արևելք: Մարդկային հոծ քանակակազմերի տեղաշարժերն ուղեկցվում էին համաճարակների առաջացմամբ և ամբողջ երկրով տարածմամբ: Բնականաբար, դա արտացոլվում էր զորքերում տիրող համաճարակային իրավիճակի վրա:

­­­­­­­ ­­ ­­­

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանում այդ տարիներին ինֆեկցիոն հոսպիտալները հիմնականում ծավալված էին առավելապես ներքին զինվորական օկրուգներում, որտեղ էլ ռազմաճակատից ուղարկվում էին վարակիչ հիվանդները, ինչն իր հերթին ազդում էր ազգաբնակչության շրջանում տիրող համաճարակային իրավիճակի վրա [25]: ­ ­­

 

Վերջապես, համաճարակային առումով կարևոր նշանակություն ուներ վարակիչ հիվանդություններ ունեցող ռազմագերիների թիկունք տարահանելը [28]:­­

 

Այս բոլորը միասին վերցրած պայմանավորում է ինչպես զորքերի, այնպես էլ ազգաբնակչության ինֆեկցիոն բարձր հիվանդացությանը: 1915թ. սկզբին որովայնային, բծավոր և հետադարձ տիֆերի ու այլ վարակների դեպքեր արդեն արձանագրվել էին գրեթե ամբողջ Ռուսաստանով մեկ [15,25]:

 

­­­­­­­­­

Ըստ գրականության տվյալների [25], Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ համաճարակային իրավիճակի կտրուկ վատացմանը նպաստել է այն հանգամանքը, որ զորացրված զինվորները մեծ զանգվածներով ճակատից վերադառնում էին երկրի թիկունք, իսկ հակառակ ուղղությամբ շարժվում էր իրենց մշտական բնակավայրերը վերադարձող փախստականների ալիքը:­­ ­­ ­­­

 

Համաճարակային իրավիճակի վրա բացասաբար ազդող գործոններ են եղել ռազմագերիները և Կարմիր բանակի կողմից սպիտակգվարդիականներից նոր գրավված տարածքներում ապրող ազգաբնակչությունը [25]:­­­­­ ­­­

 

Հայրենական Մեծ պատերազմին նախորդող տարիներին նախկին ԽՍՀՄ-ում և նրա բանակում տիրում էր համաճարակային առումով բարենպաստ իրավիճակ: Պատերազմի սկզբնական շրջանում Կարմիր բանակը նահանջում էր համաճարակային առումով բարենպաստ տարածքներ:

 

­ ­­­Տեղի էր ունենում նաև ազգաբնակչության զանգվածային տարահանում մերձճակատային շրջաններից դեպի արևելք: Բանակի համալրումը կատարվում էր երկրի թիկունքից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ըստ Տ.Ե. Բոլդիրևի տվյալների (1955), 1942թ. ռազմաճակատի զորքերում արձանագրված բոլոր վարակիչ հիվանդությունների 66%-ը ներթափանցել էր երիտասարդ համալրման հետ թիկունքից [10]:

­­­­ ­­­ ­

Պատերազմի երկրորդ և երրորդ փուլերում իրավիճակը կտրուկ բարելավվեց` շնորհիվ քաղաքացիական առողջապահության և ռազմաբժշկական ծառայության կողմից ձեռք առնված միջոցների: Մասնավորոպես, ստեղ­ծվեց հակահամաճարակային արգելա­փա­կո­ցային համակարգը, որը խոչնդոտում էր ռազմաճակատ թիկունք և թիկունքից ռազմաճակատ վարակի փոխանցմանը` վարակիչ հիվանդների բուժումը կազմակերպվեց տեղում, իսկ երիտասրդ համալրումն ուղարկվում էր ռազմաճակատ մանրազննին հետազոտությունից հետո: Արդյունքում, եթե 1943թ. սկզբին ռազմաճակատներում թիկունքից ներկրվող վարակիչ հիվանդությունները կազմում էին 3, ապա 1944թ.՝ 1.2%:

­ ­­­­­­ ­­ ­­­­

Սակայն ռազմաճակատում զորքերի համար հիմնական վտանգ սկսեցին ներկայացնել ազատագրվող տարածքների ազգաբնակչությունը, համակենտրոնացման ճամբարների բանտարկյալները և ռազմագերիները, ինչպես նաև բնական օջախային հիվանդությունները [25]:

­­­­­­­­­­

Պետք է նշել, որ այդ նույն ժամանակահատվածում նույն հեղինակները ներկայացնում են տվյալներ, որ զգալի չափով վատացել է հակառակորդի զորամասերում տրիող համաճարակային իրավիճակը, որը է հիմնավորեց ռազմագերիների համաճարակային նշանակությունը: Բացի դրանից Գերմանիայի և նրա գրաված երկրների ազգաբնակչության համաճարակային իրավիճակի վատացումը բերեց նրան, որ հայրենիք վերադարձողները սկսեցին համաճարակների բռնկումների որոշակի վտանգ ներկայացնել նույնպես:­­­­ ­­ ­­­­­ ­­­­

 

Այդ տարիներին կարևոր համաճարակաբանական նշանակություն են ունեցել տուլարեմիայի օջախները: Նախկին Խորհրդային Միության արևմտյան շրջաններում կապված պատերազմական գործողությունների հետ, 1941-1942թթ. հացահատիկի բերքը չէր հավաքվել, որը բերել էր կրծողների բազմացմանը: Վերջինս նպաստել էր տուլարեմիայի հարուցիչներով կրծողների վարակմանը: Ցրտերն ընկնելուց հետո կրծողները թափանցել էին ծղոտով լցված խրամատները, և հիվանդ կրծողները իրենց արտաթորանքներով վարակել էին հատկապես ծղոտը:

 

­­­­­Թիվ 1 աղյուսակում ներկայացված է տուլարեմիայի տարածումը Խորհրդային բանակում 1941-1945թթ.: Ընդ որում, համաձայն գրականության տվյալների, գերակշռել են տուլարեմիայի ասպիրացիոն ձևերը (70,6%) [7]:­

 

Պետք է նշել, որ Մեծ Հայրենականի ընթացքում պատերազմների պատմության մեջ առաջին անգամ` ի հաշիվ հստակ կազմակերպված հակահամաճարակային արգելապատնեշների, հաջողվեց կանխարգելել վարակի դուրս թափանցումը մարտա­կան գործողությունների թատերաբեմից դեպի երկրի թիկունք: Այդ պրոբլեմը մնում է հրատապ նաև ժամանակակից պայմանների համար: Դրա մասին են վկայում Կորեայում և Վիետնամում ամերիկացիների պատերազմները: Կորեայի դեմ պատերազմում ԱՄՆ է ներթափանցել է մալարիայի ավելի քան դեպք [25]: Վիետնամից վերադարձող առանձին զորամասերի անձնակազմի 25%-ի մոտ արյունը պարունակում էր մալարիայի պլազմոդիումներ, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ում մալարիայով հիվանդացության զգալի աճին: ­­ ­­­ 20000

 

Աղյուսակ 1 Տուլարեմիայի տարածումը Խորհրդային բանակում 1941-1945թթ.

(հիվանդների թիվը նրանց ընդհանուր քանակի նկատմամբ)


Տարիներ­­

Հիվանդների թիվը)­­­ (%

1941

15,66

1942

48,89

1943

33,69

1944

0,33

1945

0,43

 

Ըստ գրականության տվյալների Միջերկրական ծովի ռազմաճակատում ԱՄՆ-ը 1943թ. արդեն կենտրոնացրել էր մոտ 400000 զինծառայող [13], որտեղ նկատվում էր վիրուսային հեպատիտով հիվանդացության բռնկում: Այսպես, վիրուսային հեպատիտի տեսակետից իրավիճակը հետևյալն էր (աղյ. 2):­­­­­­­­­ ­

 

Աղյուսակ 2. ԱՄՆ-ի զորքերում Միջերկրական ծովի ռազմաճակատում

վիրուսային հեպատիտի դեպքերը 1942-1945թթ.

 

Տարիներ­­

Դեպքերի քանակը­­­­

բացարձակ թվեր­­

անձնակազմի 1000 մարդու հանդեպ­­­­

1942

49111

122,7

1943

27433

68,6

1945

76595

191,5

 

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ նշված տարիների ընթացքում ԱՄՆ-ի զորքերի տվյալ քանակակազմում համաճարակային իրավիճակը վիրուսային հեպատիտի տեսանկյունից եղել է բավականին ծանր:­­­­ ­­

 

ԱՄՆ-ի զորքերում նմանատիպ պատկեր դիտվել է նաև Կորեական պատերազմի ժամանակ (աղյ. 3) [26]:­­

 

Վիետնամական պատերազմի տարիներին վիրուսային հեպատիտով հիվանդացությունը զգալի չափով իջած էր: Ստորև ներկայացված էվիրուսային հեպատիտով հիվանդացությունը Եվրոպայում և Վիետնամում գտնվող ԱՄՆ-ի զորքերում 1965-1967թթ. (աղյ. 4) [29]:­­ ­­­

 

Աղյուսակ 3. Կորեայում պատերազմող ԱՄՆ-ի զորքերում վիրուսային հեպատիտի դեպքերը 1950-1951թթ.

 

­

Տարիներ­­

Դեպքերի քանակը­­­­

բացարձակ թվեր­­

անձնակազմի 1000 նկատմամբ­­­

Հուլիս 1950­

4000

4,0

Նոյեմբեր 1950­­

31000

31,0

Հունվար 1951­

35000

35,0

Օգոստոս 1951­

15000

15,0

Սեպտեմբեր 1951­­

9500

9,5

 

Հեղինակները միակարծիք են այն հարցում, որ ԱՄՆ-ի զորքերում վիրուսային A հեպատիտով հիվանդացության բարձր մակարդակը պայմանավորված է հիվանդության ներթափանցմամբ` տեղի հիվանդ կամ վարակակիր բնակչության հետ շփվելու հետևանքով: Ընդ որում, այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում վիրուսային A հեպատիտով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր էր [26]:­­­­­ ­­­­ ­­­­­­­

 

Աղյուսակ 4. Վիետնամում պատերազմող ԱՄՆ-ի

զորքերում վիրուսային հեպատիտի դեպքերը 1965-1967թթ. (1000 մարդու նկատմամբ)

 

Տարիներ­­

Դեպքերի քանակը­­­­

Հարավային Վիետնամ­­­­

Եվրոպա­­

ԱՄՆ

1965

5,7

0,4

0,5

1966

4,1

0,5

0,6

1967 (հունվար-հունիս)­­

6,7

0,3

0,9

 

Այսպիսով, 1941-1945թթ. Հայրենական Մեծ և հետագա տեղային պատերազմների փորձը ցույց է տալիս, որ ռազմաճակատի զորքերը վարակիչ հիվանդությունների ներթափանցման հիմնական աղբյուր են եղել երիտասարդ համալրումը, քաղաքացիական ազգաբնակչությունը և զորքերի տեղակայման կամ գործողությունների շրջանում գտնվող մարդկանց այլ քանակակազմեր` ռազմագերիներ, համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներ և այլն) և հիվանդությունների բնական օջախայնությունը:­ ­­­­ ­­­­

 

­­­­

Հաշվի առնելով վերը նշվածը, մեր կողմից կատարվել է վերլուծություն, որի նպատակն է եղել պարզաբանել մի շարք վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունները զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների շրջանում ՀՀ զինված ուժերում: 3 ամիս ժամկետը վերցված է, քանի որ ընդունված է, որ զորակոչը տեղի է ունենում մայիս–հուլիս ամիսներին, իսկ զինծառայողները մինչև հուլիսի վերջ–օգոստոսի սկիզբն անցնում են երիտասարդ զինվորի 1-ամսյա կուրս: Այսինքն, ընդհանուր առմամբ դա տեղի է ունենում մայիս–հուլիս ամիսներին: Բնականաբար, այդ ժամանակահատվածում երիտասարդ զինծառայողների շրջանում (նորակոչիկներ) ի հայտ են գալիս վարակիչ հիվանդություններ, որոնց դեմ պայքարը խիստ կարևոր է` զինված ուժերի ընդհանուր վարակիչ հիվանդացության մակարդակն իջեցնելու տեսակետից: Մենք վերցրել ենք այն զորամասերը, որոնք տալիս են ընդհանուր հիվանդացության կեսից ավելին: ­­­­ ­­ ­­­­ ­­­­­ ­

 

Ինչպես երևում է նկարից տվյալ քանակակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների կառուցվածքում աղիքային վարակները  դիզենտերիա, այլ աղիքային վարակներ, որոշ վերապահումներով վիրուսային հեպատիտներ) կազմում են 52,4%, մնացած վարակիչ հիվանդությունները` 47,6%: Սա այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում աղիքային վարակները տալիս են ընդհանուր հիվանդացության 67%, այսինքն ՀՀ ԶՈՒ ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքում առկա է աղիքային վարակների տեսակարար կշռի սկզբունքային նշանակություն ունեցող բարձրացում:

 

Նման երևույթը, մեր կարծիքով, հուշում է զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների շրջանում գոյություն ունեցող նոր երևույթի մասին: Ըստմեզ, ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքում աղիքային վարակների տեսակարար կշռի բարձրացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նշված քանակակազմի ձևավորմամբ, ինչի վրա կուզենայինք կանգ առնել:­­ ­

 

Այս քանակակազմը ձևավորվում է զորակոչից հետո հանրապետության տարբեր շրջաններից կենտրոնական հավաքակայան բերված, իրար հետ շատ կարճ ժամանակ շփված և զորամասեր ուղարկված զինծառայողներով: Ընդ որում, կենտրոնական հավաքակայանում, սովորաբար, իրավիճակն այնպիսին է, որ այս անձանց միջև անձնական շփում համարյա չի լինում է, համատեղ սննդամթերք փաստացիչի օգտագործվում, իսկ ընդհանուր օգտագործման զուգարանային համակարգը գործնականում չի գործում: Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է Երևանի քաղաքային ցանցում և հետևաբար առանձնահատուկ դեր աղիքային վարակների առաջացման ևտարածման հարցում տվյալ քանակակազմի համար ունենալ չի կարող: Նման երևույթը ցույց է տալիս, որ սրանց շրջանում աղիքային վարակների տեսակետից, ինֆեկցիոն հիվանդացությունը չի կարող պայմանավորված լինել կենտրոնական հավաքակայանում ստեղծված պայմաններով:­­­­­­­­­­­­ ­­­ ­­ ­ ­­­­­

 

Նկար. Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների շրջանում ՀՀ զինվածուժերում

 

Վերլուծությունը թույլ է տալիս կատարելու հետևյալ եզրահանգումները.

 

  1. Հետազոտված զորամասերում ինֆեկցիոն հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակը եղել է անկայուն, դիտվել են ոչ միանուն վարակների բռնկումներ:­­
  2. Համաճարակաբանական տեսակետից պայքարի կազմակերպումը եղել է բավականին բարդ, պահանջել է տարաբնույթ միջոցառումների իրականացում:
 
Ներկայացված տվյալները թույլ են տալիս ունենալ միայն որոշակի պատկերացում ՀՀ ԶՈՒ-ի մի հատվածի ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի և դրա փոփոխությունների մասին: ­­­­­

 

Գրականություն

 

  1. Աղայան Գ.Ա. Փոքր պետությունների զինված ուժերի հակահամաճարակային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ.), Եր., 2001, հ. 1, էջ 92-96.­­­
  2. Դեղձունյան Կ.Մ., Համբարձումյան Ա.Ձ. Համաճարակաբանություն: Եր., 1999:­­
  3. Մկրտչյան Մ.Է., Ժամագործյան Լ.Մ., Գալստյան Ս.Գ., Ամիրյան Ս.Ս. և ուրիշ. Որոշ հարցեր մարդկային կորուստների վերաբերյալմի շարք պատերազմների և բնական աղետների ժամանակ: Եր., 2000:­­­
  4. Հակոբյան Է.Հ., Ղազարյան Ա.Վ., Աղաբալյան Ա.Ս. Հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը զորքերում: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ), Եր., 2001, հ. 1, էջ 116-119.­­­­­­­
  5. Հովասափյան Հ.Վ., Հովասափյան Վ.Հ. Բծավոր տիֆի դեպքերը Անդրանիկի բանակում: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ), Եր., 2001, հ. 1, էջ 572-574.­­­
  6. Հովասափյան Հ.Վ., Հովասափյան Վ.Հ. Խոլերան և նրա կանխարգելումը հայ կամավորների բանակում: Գիտ. աշխ. ժող. (Համաբան. ռազմաբժշկ. առաջին գիտագործ. կոնֆ), Եր., 2001, հ. 1, էջ 574-576:­­­­­­
  7. Акинфеев К.Ф. Эпидемиология туляремии в пе­риод Великой Отечественной войны. Опыт со­ветской медицины в Великой Отечест­вен­ной войне 1941-1945 гг. М., 1955, т.32, с. 10-31.
  8. Беляков В.Д. Современные представления о носительстве инфекционных болезней и его значение в развитии эпидемического процес­са. Бактерионосительство и хронические фор­мы инфекционных болезней: Тез. Всесоюз. науч. конф., Минск, 18-19 июня 1975г., ч. 1, с. 21-34.
  9. Беляков В.Д. Внутренняя регуляция эпи­де­ми­ческого процесса и проблемы военной эпи­де­ми­ологии, Военно-мед. ж., 1986. т.12, с. 36-38.
  10. Болдырев Т.Е., 1955, 1955, 1955:
  11. Борисенко И.А. Актуальные вопросы про­фи­лак­тики острых кишечных инфекций в войсках, Военно-мед. ж., 1984, т. 5, с. 4-7.
  12. Военная гигиена и эпидемиология, 1988, с. 320.
  13. История второй мировой войны 1939-1945 гг. М., 1976, т.7.
  14. Калабухов Н.И. Эпизоотология туляремии. Опыт советской медицины в Великой Отечественной войне 1941-1945 гг. М., 1955, т.32, раздел 3, с. 32.
  15. Карцев А.Л., Разгулин С.А., Гирилев С.П. Брюшной тиф в периоды войн и вооруженных конфликтов, Военно-мед. ж., 1996, т.8, с. 43-46.
  16. Михин Г.А.Эпидемическая заболеваемость в американской армии (по страницам зару­беж­ной медицинской печати), Военно-мед. ж., 1953, 8, с. 90.
  17. Огарков П.И., Малышев В.В., Цуциев С.А., Михайлов Н.В. Эпидемиологическая харак­те­рис­тика и лабораторная диагностика вирус­ных гепатитов в федеральных войсках на тер­ритории Чеченской Республики, Военно-мед. ж., 1996, т. 8, с. 48-54.
  18. Опыт оказания медицинской помощи инфек­ционным больным ограниченного контингента советских войск в республике Афганистан. Отв. ред. К. С. Иванов, СПб.: Тр. ВМА, 1993, т. 223. с.204.
  19. Опыт советской медицины в Великой Оте­чественной войне 1941-1945гг. М., 1955, т 31.
  20. Рашина М.Г. Малярия среди населения СССР в предвоенные годы и период Великой Отечественной войны. Опыт сов. мед. в Вели­кой Отечественной войне 1941-1945 гг. М., 1955. т. 32, разд. 1, с. 135-144.
  21. Перепелкин В.С., Щербина В.П., Никитин А.Ф. Эпидемиология и профилактика малярии в горно-пустынной местности с жарким кли­матом. Военно-мед. ж., 1988, т. VI, с. 39-42.
  22. Перепелкин В.С., Корольков В.Ф., Кольков В.Ф., Мандрик В.А. Уроки борьбы с кишеч­ными инфекциями в период войны в Афганис­тане, Военно-мед. ж., 1991, т. 8, с. 27-31.
  23. Пелешок С.А., Речкин В.И.., Симещенко И.Е. Особенности эпидемиологии и профилактики трансмиссивных инфекций в период Великой Отечественной войны, Военно-мед. ж., 1995, т. V, с. 70-74.
  24. Семененно Т.А., Васильева В.И., Катков А.И., Рулев П.П. и соавт. Этиологическая структура вирусных гепатитов в воинском коллективе и особенности эпидемического процесса при вирусном гепатите А в эндемичном по этой инфекции регионе, Военно-мед. ж., 1989, т. VI, с. 36-37.
  25. Смирнов Е.И., Лебединский В.А., Гарин Н.С. Войны и эпидемии. М., 1988.
  26. Советская военная энциклопедия. М., 1977, т. 4, с. 359-360.
  27. Хохлов Д.Т., Огарков П.И. Механизм и пути передачи вирусного гепатита А. Военно-мед. ж., 1984, т. IX, с. 70-72.
  28. Энциклопедический словарь военной медици­ны, 1947, т. 2.
  29. Sanchez J.L., Gelnett J., Petruccelli B.P. et al. Diarrheal disease incidence and morbidity among United States military personnel during short-term missions overseas, Am. J. Trop. Med. Hyg., 1998, 58:299.

Հեղինակ. Վ.Ա. Ասոյան ՀՀ ԱԱԻ համաճարակաբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2005 (23), 9-16
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ