Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման [3]:­­­ ­­­­­­­ ­­

 

Զարգացած երկրներում ՆՀԻ առաջացրած ֆինանսական ծախսերի ուսումնասիրությունները սկսել են իրականացնել 50–60-ական թթ-ին: Այնուամենայնիվ, դրանցով պայմանավորված իրական ծախսերը մինչև օրս դժվարանում են հաշվարկել: Հաշվարկը հիմնականում կատարվում է հիվանդանոցային փաստաթղթերի հիման վրա, որոնք սակայն ոչ միշտ են պարունակում ամբողջական (համարժեք) տեղեկատվություն լրացուցիչ կատարված բոլոր ծախսերի վերաբերյալ: Այդ պատճառով դրանց ճշգրիտ գնահատումը դժվարանում է և, երբեմն, նույնիսկ դառնում անհնար: Մինչև օրս ԱՊՀ երկրներում ՆՀԻ-ով պայմանավորված ծախսերի համակարգված հետազոտություններ չեն կատարվել [1]: Չնայած խնդրի մեծ ծավալին ու բարդությանը, Էրեբունի Բժշկական Կենտրոնում այնուամենայնիվ փորձել ենք այն իրականացնել: Այդ նպատակով կատարել ենք.­­­­ [2]: ­­­­­­­­­­­­­ ­­­ ­

 

1.  Ինֆեկցիոն բարդություններով ուղեկցվող հիվանդության ծախսերի հետազոտություն, որը ՆՀԻ ֆինանսական ծախսերի գնահատումն է ևկազմում է այն խնայողությունը, որը կարելի է ստանալ ինֆեկցիան կանխելու հետևանքով: Դրանք դասակարգել ենք՝ ուղղակի ևանուղղակի ծախսերի:­­­­ ­­­­­­­ ­
 

Ուղղակի ծախսերը այն ծախսերն են, որոնք անմիջականորեն առնչվել են ՆՀԻ ախտորոշման, բուժման, դեղորայքի, լրացուցիչ տևողության հետ: Հաշվարկի նպատակով կատարել ենք ՆՀԻ հիվանդների հիվանդանոցային և այլ ֆինանսական փաստաթղթերի համեմատում նմանատիպ այնպիսի հիվանդների փաստաթղթերի հետ, որոնք ինֆեկցված չեն եղել: Դիտարկման տարիներին հանրապետությունում անընդմեջ տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և հաճախ փոխվել են տնտեսական տարբեր ապրանքների, ինչպես նաև բուժական զանազան միջոցների գները: Արդյունքում փոփոխվել է նաև ՆՀԻ դեպքերի վրա կատարած լրացուցիչ ծախսերի չափը:

 

Ուստի, 1998թ. նրա բացարձակ արժեքի համեմատումը 2003թ տվյալների հետ սխալ կլիներ: Այդ պատճառով էլ փորձել ենք ՆՀԻ յուրաքանչյուր դեպքի արժեքը ներկայացնել ոչ թե գոյացած բացարձակ գումարի տեսքով, այլ հաշվարկել նրա գերազանցության մակարդակը այն դեպքերի նկատմամբ (յուրաքանչյուր տարվա համար առանձին), որոնք ինֆեկցիա չեն կրել: Հաշվարկները ցույց են տվել (օրինակ, 2001թ.-ի համար` նկար 1), որ որդանման ելունի հեռացման արժեքը միայն վերքային ինֆեկցիոն բարդության առաջացման հետևանքով բարձրացելէ հիմնական արժեքի նկատմամբ 0,7–1,5 անգամ, իսկ նաև որովայնամզի տարածուն բորբոքման, շնչառական, արյան հունի ինֆեկցիաների և կրկնակի որովայնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ 2–4,5 անգամ:­­­­ ­­­­ ­ ­­­ ­­­­­­­ ­ ­­ ­ ­­ ­­­

 

Միզային ուղիների հետվիրաբուժական ինֆեկցիոն բարդությունները նրա արժեքը բարձրացրել են 0,2–5 անգամ:­

Ստամոքսահատման հետվիրաբուժական ինֆեկցիոն բարդությունները՝ 0,5–4, ճողվածքահատման հետվիրաբուժական ինֆեկցիոն բարդությունները՝ 0,2–3,5 անգամ:­­­­

 

Այս եղանակով հաշվարկած արդյունքների ճշգրտությունը պայմանավորված է նրանով, թե որքանով են նմանօրինակ եղել համեմատվող հիվանդների խմբերը: Հաճախ միայն սեռը, տարիքը և ախտորոշման չափանիշները բավարար չեն նման հաշվարկների նպատակով հիվանդների խմբավորումը իրականացնելու համար: Բացի այդ, հաճախ դժվար է միանշանակ պնդել, թե ուսումնասիրված այս կամ այն միջամտությունը կիրառվել է միայն ինֆեկցիայի հայտնաբերման հետևանքով: Այս մեթոդում հաճախ դեր են խաղում նաև հետազոտողի նախատրամադրվածությունը և սեփական հայեցողությունը որևէ բուժմիջոցառման կիրառման նկատմամբ: Երբեմն դժվար է եղել նաև ճշգրտորեն հայտնաբերել ինֆեկցիոն բարդության առաջացման սկիզբը: Ուստի, այս մեթոդը պարունակում է բացթողումների և սխալների հնարավորություն:­­ ­­­ ­­ ­ ­­­­­ ­­­


Նկար 1. ՆԻՀ արժեքների համեմատական բնութագիրը


Անուղղակի ծախսերը ընդգրկում են աշխատունակության կորուստը (մասնակի կամ լրիվ), հիվանդի և նրա ընտանիքի անդամների բարոյահոգեբանական ընկճվածությունը: Դրանք օբյեկտիվ չափանիշներ չեն և ֆինանսական գնահատման չեն ենթարկվում, սակայն վերածվում են սոցիալական խնդրի և ունեն ոչ պակաս նշանակություն, քան հաշվարկված ֆինանսական ծախսերը:­­ ­­­­

 

2.  Ինֆեկցիոն հսկողության ծրագրի (ԻՀԾ) իրականացմամբ պայմանավորված ծախ­սե­րի խնայողություն: 

 

ԻՀԾ-ի կարևորագույն խնդիրներից մեկը գործնականում չարդարացված կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվելը և փոխարենը ինֆեկցիոն հսկողության արդյունավետ մեթոդների մշակումն ու կիրառումն է: Այսօր, դեռևս, քիչ չեն այն միջոցառումները, որոնք շարունակվում են իրականացվել` սովորույթի կամ նախքին հրամանների համաձայն: Միաժամանակ բացակայում են գիտափորձնական այն հիմքերը, որոնք թույլ կտան դրանք փոխարինել կամ վերացնել: Դրանց թվին են պատկանում պարտադիր պարբերականությամբ իրականացվող արտաքին միջավայրի պլանային սանիտարամանրէաբանական հետազոտությունները (ՍՄՀ):

 

1997թ. Էրեբունի Բժշկական Կենտրոնի ԻՀԾ-ում մշակվել են սանիտարամանրէաբանական հետազոտությունների իրականացման նոր մոտեցումներ: Դրանք բացառապես իրականացվել են կլինիկամանրէաբանական հետազոտությունների (ԿՄՀ) արդյունքներից ելնելով, ինչը հնարավորություն է ստեղծել կատարել նպատակաուղղված ՍՄՀ-ներ և շահել ինչպես ժամանակի, այնպես էլ ֆինանսների մեջ: Կայուն գների բացակայության պատճառով փորձել ենք ԻՀԾ-ի այս միջոցառման արդյունքում գոյացած ֆինանսական խնայողությունը ներկայացնել պլանային և նպատակային կարգով հետազոտված լաբորատոր նմուշների քանակների տարբերությամբ: Դրանք դրամաարժեքի վերածելիս ներկայացնում են հետազոտվող նմուշների քանակի կրճատման շնորհիվ առաջացած խնայողությունը (նկ. 2):­­­ ­­­­ ­­­ ­ ­­­­­ ­­­­ ­­­­­­ ­­­

Նկար 2. Նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտությունների արդյունավետությունը

 

1997թ. արտաքին միջավայրի պլանային սկզբունքով հետազոտված 2276 նմուշների փոխարեն 2001թ. նպատակային սկզբունքով հետազոտվել է ընդամենը 118 նմուշ, այսինքն՝ 19,3 անգամ պակաս, հետևաբար նույնքան նվազել են այդ նպատակի համար տրամադրված ֆինանսները: Սա միայն հետազոտված նմուշների քանակական նվազեցման մեխանիկական համեմատությունն է, սակայն որքան ավելի մեծ է եղել այն խնայողությունը, որը գոյացել է միայն նպատակային ՍՄՀ-ների հայտնաբերման բարձր արդյունավետությամբ, որի շնորհիվ կանխվել են դրանցով պայմանավորված ինֆեկցիաների տարածումը: Նպատակային ՍՄՀ-ով մանրէների հայտնաբերման մակարդակը գերազանցել է պլանային ՍՄՀ-ով՝ 8,1:7,7–ից (1997թ.) – 9,3: 1,1 (2001թ.) անգամ: Խնայված միջոցները տրամադրվել են ԿՄՀ-ների և ԻՀԾ-ով նախատեսված այլ միջոցառումների կիրառմանը:

­­ ­­ ­­

Անհրաժեշտ է նշել, որ բերված տվյալները ներկայացնում են ԻՀԾ-ի կատարումով պայմնավորված ֆինանսական խնայողության փոքր մասը, քանի որ մեկ աշխատանքում անհնար է այն ամբողջ ծավալով ներկայացնել:­­­ ­­­

 

Արդյունքում.

 

  1. ՆՀԻ-ով պայմանավորված ֆինանսական ծախսերի ուսումնասիրությունը պետք է կազմի յուրաքանչյուր բուժհիմնարկի ԻՀԾ-իպարտադիր բաղկացուցիչ մասը:
  2. ՆՀԻ-ի կանխարգելմամբ հաջողվել է կատարել ծախսերի խնայողություն 0,7- 5,0 անգամ:­
  3. Չարդարացված պլանային կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվելու շնորհիվ հաջողվել է հիվանդանոցի կողմից տրամադրվող ծախսերը խնայել 8,1-9,3 անգամ:­­ ­
  4. Բուժհիմնարկի առանձնահատկություններին համաձայնեցված ԻՀԾ-ը լավագույն միջոցն է հիվանդանոցային ծախսերի խնայողության և բուժկանխարգելիչ միջոցառումների արդյունավետ կազմակերպման համար:­­­­ ­­­­­

 

Գրականություն


  1. Тайц Б.М., Зуева Л.Л. Инфекционный кон­троль в лечебно-профилактических учреж­де­ни­ях.
  2. Bennett V., Brashman P. Hospital infections.
  3. Dashner F.D. Economic aspects of hospital infections.

Հեղինակ. Ա.Ս. Սարգսյան Էրեբունի Բժշկական Կենտրոն, կլինիկական համաճարակաբան
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2005 (23) 30-33
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանր սեպսիս. ախտաբանական վիճա՞կ, թե՞ ծանրության աստիճան

Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում

Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011 Դեղագիտություն
Երիկամների տուբերկուլյոզ (գրականության տեսություն)

Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում  է մնալ  մահացության ամենաշատ տարածված  պատճառներից  մեկը  ինֆեկցիոն  հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...

Նեֆրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Վարակը և իմունիտետը որպես հակասությունների օրինաչափ միասնություն` բնության մեջ համաճարակային գործընթացը դեպի հավերժություն տանող պայքարում (համաճարակաբանի մտորումներ)

Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...

Առողջապահություն 1.2011
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Առողջապահության լրատու 1.2010
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Առողջապահություն 2.2010
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...

Լաբորատոր հետազոտություններ
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Նյարդաբանություն Առողջապահություն 1.2010
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Նյարդաբանություն Առողջապահություն 4.2009
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...

Թվեր և փաստեր Առողջապահություն 4.2009
Օնկոլոգիական հիվանդների B և C հեպատիտների վիրուսներով վարակվածության բնութագիրը

Բանալի բառեր.  սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ

Պարէնտերալ վիրուսային հեպատիտները,  մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...

Ուռուցքաբանություն Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագիրը

անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:

Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...

Շնչառական համակարգ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վիրաբուժություն Առողջապահություն 3.2009
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Առողջապահություն 3.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ