Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Հիդրոնեֆրոզ

Ավազանագավաթային համակարգի լայնացումն է, որը զարգանում է մեզի արտահոսքի խանգարման հետևանքով և հաճախ առաջ է բերում ախտաբանական փոփոխություններ երիկամի միջանկյալ հյուսվածքում, ինչպես նաև կապված պրոցեսի տևողությունից՝ պարենխիմայի ապաճում։

 

Հիդրոնեֆրոզի զարգացման մեջ տարբերում են երիկամի խոռոչային համակարգի լայնացման 3 շրջան՝

 

  1. ավազանալայնացում (պիելոէկտազիա),
  2. նախահիդրոնեֆրոզ (ավազանի և գավաթների լայնացում)
  3. հրդրոնեֆրոզ (երիկամի խոռոչային համակարգի խիստ ընդլայնում՝ երիկամի պարենխիմային մասնակի կամ լրիվ ապաճումով)։

 

Հիդրոնեֆրոզի սկզբնական շրջանում մեզի սեկրեցիան չի տուժում, իսկ հետագայում այն նվազում է կծիկներում մեզի ֆիլտրման դանդաղեցման հետևանքով։ Խոռոչային համակարգում, կապված մեզի կուտակման և գավաթների մկանունքի կծկման հետ, ստեղծվում են բարձր ճնշման պայմաններ։ Խոռոչային համակարգի բարձրացած ճնշումը խախտում է բրգերի և ընդհանրապես երիկամի արյան շրջանառությունը։ Ավազանի խիստ ընդլայնումը ճնշում է անոթային ցողունը, որը բերում է արյան շրջանառության զգալի խանգարումների։

 

Պրոցեսի հարաճման հետ երիկամների անոթները բարակում են, մազանոթային ցանցը դատարկվում է, զարգանում է երիկամային հյուսվածքի ապաճում։

 

Հիդոոնեֆրոզը կարող է լինել`

 

  1. բնածին
  2. ձեռքբերովի։

 

Բնածին հիդրոնեֆրոզը բնորոշվում է ավազանամիզածորանային հատվածում բնածին խցանման (փակման) առկայությամբ, երիկամի պարենխիմայի տարբեր աստիճանի թերզարգացումով և ապաճումով։ Հիդրոնեֆրոզի այս ձևը մանկական տարիքում շատ հաճախ է հանդիպում։ Երեխաների մոտ հիդրոնեֆրոզի զարգացման ամենահաճախակի հանդիպող պատճառներից մեկը երիկամի լրացուցիչ անոթներն են, որոնք խաչաձևվելով միզածորանի հետ, խանգարում են մեզի արտահոսքը երիկամից։ Հիդրոնեֆրոզ կարող է գոյանալ ավազանի և միզածորանի միջև գտնվող փականի առկայությունից, ավազանամիզածորանային բերանակցման նյարդամկանային հատվածային ապլազիայից։

 

Ձեռքբերովի հիդրոնեֆրոզ կարող է զարգանալ միզային տարբեր հիվանդություններից՝ միզաքարային հիվանդություն, միզատար համակարգի բորբոքային փոփոխություններ, միզատար ուղիների վնասվածքային նեղացումներ, ուռուցքներ և այլն։

 

Կլինիկան։ Հաճախ հիդրոնեֆրոզը երկար ժամանակ ընթանում է առանց ախտանիշների և միայն այնպիսի բարդությունների միացման դեպքում, ինչպիսիք են վարակը, վնասվածքը, զարգանում են հիվանդության առաջին ախտանիշները։ Հիդրոնեֆրոզի հիմնական ախտանիշներն են ցավը և թուլակողի շրջանում շոշափվող ուռուցքանման գոյացությունը։ Ցավերը մեծ մասամբ տեղակայվում են գոտկատեղի շրջանում և ոչ հազվադեպ կարող են լինել հիվանդության միակ արտահայտությունը։ Երիկամի խոռոչային համակարգի լայնացման հետ ցավերը դառնում են ուժգին և հաճախ երիկամային խիթի բնույթ են կրում։ Հիդրոնեֆրոզի բավականին հաճախ հանդիպող նշաններից մեկը շոշափման միջոցով հայտնաբերվող մեծացած երիկամն է։ Շոշափելիս մեծացած երիկամը ցավոտ է, մակերեսը հարթ, սեղմելիս տեղաշարժվում է դեպի թուլակողը։ Հիդրոնեֆրոզի համար բնորոշ է երիկամի պարբերական մեծացումը կամ փոքրացումը՝ կապված նրա դատարկման աստիճանից։ Սակայն պետք է նշել, որ մեծացած երիկամը կարող է շոշափվել միայն շատ մեծ հիդրոնեֆրոզի դեպքում։ Հիվանդության հաճախ հանդիպող ախտանիշը հեմատուրիան է։ Մեծ մասամբ լինում է միկրոհեմատուրիա, սակայն որոշ դեպքերում մեզը կարող է մսաջրի գույն ստանալ։ Արյունային մեզը հաճախ հայտնվում է ցավի ուժեղացումից հետո և երիկամի արագ դատարկման հետևանքն է։

 

Ախտորոշման կարևոր մեթոդ է քրոմոցիստոսկոպիան, որի օգնությամբ ախտահարված երիկամում հայտնաբերվում է կոնտրաստային նյութի արտազատման զգալի ուշացում կամ բացակայություն։ Հիդրոնեֆրոզի ախտորոշման հիմնական մեթոդը երիկամի ռենտգենաբանական հետազոտությունն է։ Հաջորդական ռենտգեննկարներով լայնացած ավազանում և գավաթներում կարելի է հայտնաբերել կոնտրաստային նյութի կուտակում (նկ. 99)։ Ախտորոշման լրացուցիչ մեթոդներ են իզոտոպային ռենոգրաֆիան և երիկամային սփռագրությունը, որոնք որոշում են երիկամների ֆունկցիաների խանգարման աստիճանը։

 

Հիդրոնեֆրոզի բարդություններից են վարակի միացումը և միզաքարային հիվանդությունը։ Վերջիններս զարգանում են մեզի կանգի և երիկամների արյան շրջանառության խանգարման հետևանքով։

 

Բուժումը։ Կոնսերվատիվ բուժումը ցուցված է հիդրոնեֆրոզի չբարդացված ձևերի դեպքում, առանց երիկամային ֆունկցիաների խանգարման։ վարակի առկայության դեպքում նշանակվում է հակամիկրոբային թերապիա։ Հիդրոնեֆրոզի բուժման արմատական մեթոդը վիրահատությունն է։ Կարևոր է, որ այն կատարվի երիկամում ծանր անատոմիական փոփոխությունների զարգացումից ավելի շուտ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Աստղիկ

25.11.2015

Բարև Ձեզ, նորածնի երիկամի հիդրոնեֆրոզի դեպքում բացի վիրահատությունից այլ ինչ բուժման մեթոդներ կան:Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

11.05.2015

Հարգելի Tatev, բարև Ձեզ: Մանկական հիդրոնեֆրոզի դեպքում վիրահատական միջամտության կարիք լինում է միայն ծանր դեպքերում, երբ ժամանակի ընթացքում հիդրոնեֆրոզը ոչ միայն չի քչանում, այլ ավելանում է: Որոշ դեպքերում վիրահատության կարիք կարող է լինել նաև միջին ծանրության դեպքում: Վիրահատությունը կատարվում է բաց եղանակով, մանկական ուրոլոգ-վիրաբույժի կողմից: Վիրահատությունը կոչվում է պիելոպլաստիկա, հատվում է միզուղու օբստրուկցիայի ենթարկված մասը, և առողջ մասերը միացվում են իրար: Վիրահատության էֆեկտիվությունը 95%, և վիրահատությունից հետո սովորաբար այդ երեխաները խնդիր չեն ունենում: Որոշ դեպքերում բացի պիելոպլաստիկայից կարող է կատարվել այլ միջամտություն, որը որոշում է նեղ մասնագետը` ըստ անհրաժեշտության:

Tatev

07.05.2015

Barev Dzez im poqriki mot nkatvel e hidronefroz,baliks 4 amsekan e ev patrastvum enq virahatutyan, inchqanov e vtangavor virahatutyun....???

ALINA

22.02.2014

MAYRIKIS MOT AXTOROSHEL EN HIDRONEFROZ 1 EV 3 ASTICHANI BAYC NA CHUNI VOCHMI GANGATNER MIAYN CHNSHUMN E BARCRANUM . XNDRUM EM ASEK INCHPES VARVEL

Մեդ-Պրակտիկ

25.03.2013

Հարգելի Արևիկ, բարև Ձեզ, հիդրոնեֆրոզը երիկամների ավազանագավաթային համակարգի լայնացումն է, որը զարգանում է մեզի արտահոսքի խանգարման հետևանքով։ Այն կարող է զարգանալ բնածին անոմալիաների հիքի վրա, կարող է լինել նաև ձեռք բերովի` առանց որևէ ժառանգական հիմքի։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հոդվածում` https://www.med-practic.com/arm/145/941/article.more.html

Արևիկ

23.03.2013

կարեղ եք ասել հիդրենեֆրոզը ժառանգական բնույթ ունի

LIANNA

11.12.2012

BAREV DZEZ KAROX EQ INDZ XORHURD TAL INCH ANEM INDZ MOT NUYNPES AXTOROSHEL EN HIDRONEFROZ 1-2 ASTICHAN

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ