Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ցիտոմեգալիա

Հիվանդության հարուցիչը վիրուսն է, որն ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում։ Այս հիվանդության ժամանակ օրգաններում և հյուսվածքներում առաջանում են ապակենտրոն կորիզով յուրօրինակ հսկա բջիջներ։ Վարակման ճանապարհները վերջնականապես պարզված չեն։ Ենթադրվում է, որ ցիտոմեգալիան անթրոպոզոոնոզ հիվանդություն է, որի հարուցչակիրները հիմնականում կրծողներն են։


Տարբերում են ցիտոմեգալիայի երկու ձև՝


  1. տեղակայված և
  2. ընդհանրացված։

 

Հիվանդության տեղակայված ձևի դեպքում վիրուսը գտնվում է ներթափանցման օջախում, այսինքն՝ թքագեղձերում։ Ցիտոմեգալիայի այս ձևը սովորաբար ձեռքբերովի է և նրանով հիվանդանում են երկու ամսականից մեծ երեխաները։

 

Ցիտոմեգալիայի բնածին ձևի դեպքում վիրուսն անցնում է տրանսպլացենտար ճանապարհով։ Նորածինները սովորաբար հիվանդանում են ընդհանրացված ձևով։

 

Ընդհանրացված ցիտոմեգալիայի կլինիկան նման է սեպսիսի կլինիկային. նկատվում է ընդհանուր ծանր վիճակ, արտահայտված տոքսիկոզ, դեղնուկ, լյարդի և փայծաղի մեծացում։ Հաճախ ենթամաշկային արյունազեղումներ են լինում։ Մի շարք դեպքերում գերակշռում են ինտերստիցիալ թոքաբորբի և երիկամների ախտահարման երևույթները (նկ. 50)։ Դիտվում են նաև նյարդային համակարգի ախտահարման երևույթներ՝ մենինգիալ ախտանիշներ, ցնցումներ, պարեզներ։ Արյան ընդհանուր քննությամբ հայտնաբերվում է սակավարյունություն, էրիթրոբլաստոզ, թրոմբոցիտոպենիա։ Ցիտոմեգալիան հաճախ զուգակցվում է կենտրոնական նյարդային համակարգի, սրտի և այլ օրգանների բնածին արատներով։

 

Ցիտոմեգալիայի ախտորոշումը չափազանց դժվար է։ Ախտորոշմանն օգնում է հսկա բջիջների հայտնաբերումը թքի, մեզի, ողնուղեղային հեղուկի մեջ։

 

Բնածին ցիտոմեգալիայի կանխագուշակումը չափազանց անբարենպաստ է։ Այն տալիս է նորածինների մեծ մահացություն։

 

Բուժումը քիչ արդյունավետ է։ Նշանակվում են հակաբիոտիկներ և ախտանիշային դեղամիջոցներ։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ