Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Շփաբորբ

Շփաբորբ

Մաշկի ոչ վարակային ախտահարումներից է շփաբորբը (intert rigo)։ Սովորաբար առաջանում է երեխայի վատ խնամքի հետևանքով՝ մաշկի վրա մեզի և կղանքի թողած ազդեցությունից։

 

Շփաբորբը կլինիկորեն արտահայտվում է մաշկի կարմրությամբ և մացերացիայով։ Նկատվում է վզի, անութային, աճուկային, արմնկային շրջանների մաշկի ծալքերում։ Պետք է հիշել, որ շփաբորբը հաճախ հայտնվում է որպես էքսուդատիվ դիաթեզի արտահայտություն:

 

Բուժումը։ Մաշկի ճիշտ խնամք, պայքար երեխաների գերտաքացման դեմ։ Պետք է նշանակել մարգանցաթթվական կալիումի լուծույթով լոգանքներ։ Մաշկի իրար հպվող մակերեսներին պետք է քսել ստերիլ բուսական յուղ, ձկան յուղ, մանկական քսուք։

 

Համառ շփաբորբի ժամանակ արդյունավետ են պրեդնիզոլոնի, օքսիկորտի, սինալարի քսուքները։ Մեր փորձը ցույց է տալիս, որ մաշկի արտահայտված թացության դեպքում լավ արդյունք են տալիս օսլայի լոգանքները։ Այդ նպատակով 60 գ օսլան խառնում են ջրին մինչև «կաթնային հեղուկ» ստացվելը, ապա այն ավելացնում են լողարանի 40 լ ջրին;

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ