Մանկական հիվանդություններ
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:
Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ:
Առաջնային գենետիկ գործոններ՝
- Քանակական և կառուցվածքային քրոմոսոմային շեղումներ \անոմալիա\ – 5%
- Եզակի գենային մուտացիաներ - 2-3,5%
- Շրջակա միջավայրի տերատոգեն գործոնները, որոնք հատկապես վտանգավոր են հղիության 2-3 շաբաթականից մինչև 8-12 շաբաթականը – 3-5%
- մոր մետաբոլիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ֆենիլկետոնուրիա
- կոլլագենային անոթային հիվանդություններ
- ալկոհոլի, թմրամիջոցների, վիտամին A անալոգների, հակացնցումային, հակաէպիլեպտիկ դեղամիջոցների և լիթիումի պատրաստուկների օգտագործում,
- ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործում,
- կարմրախտ, գրիպի վիրուսներ, ցիտոմեգալովիրուս, բակտերիալ ինֆեկցիաներ հղիության առաջին եռամսյակում
- մոր տարիքը 35-ից բարձր
- տոքսիկոզ և սպառնացող վիժում հղիության առաջին եռամսյակում
- անամնեզում մեռելածնություն
- ընտանեկան կամ ժառանգական գործոններ
- անամնեզում ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ առկա է սրտի բնածին արատ
- ընտանիքի անդամների մոտ առկա են քրոմոսոմային կամ գենետիկ այլ հիվանդություններ և համախտանիշներ
Գենետիկ և շրջակա միջավայրի ոչ բարենպաստ գործոնների փոխազդեցությամբ պայմանավորված ՍԲԱ-ը գերակշռող մեծամասնության դեպքերում պատկանում են պոլիգեն-մուլտիֆոկալ հիվանդություններին 90 %: Ընտանիքում ՍԲԱ –ով մեկ երեխայի առկայության դեպքում 2-րդ երեխայի՝ նույն պաթոլոգիայով ծնվելու հավանականությունը 1-5 % է, երկու հիվանդ երեխաների դեպքում ՝ 13-15 %: Առաջին աստիճանի հարազատների մոտ ՍԲԱ առկայության դեպքում նորածնի մոտ
հիվանդության հավանականությունը կազմում է 50 %:
Ո՞րքան հաճախ է այն հանդիպում:
Սրտի բնածին արատները (ՍԲԱ) հանդիպում են յուրաքանչյուր 1000 ծնված նորածիններից 8-14-ի մոտ, որոնցից 20-25 %-ը կազմում են սրտի կրիտիկական արատները:
Վերջին տարիներին նկատվում է ՍԲԱ գրանցման դեպքերի ավելացման միտում, որը պայմանավորված է պրենատալ և վաղ նեոնատալ ախտորոշման բարելավմամբ:
Սրտի բնածին կրիտիկական արատների (ՍԲԿԱ) տեսակները.
Կան սրտի բնածին արատներ, որոնք ուղեկցվում են կրիտիկական վիճակների զարգացմամբ ծնվելուց անմիջապես հետո մոտակա ժամերի կամ օրերի ընթացում: Այդ կրիտիկական վիճակները բնորոշվում են սրտային հրոցի սուր պակասուրդով \դեֆիցիտ\, սրտային անբավարարության արագ աճով \պրոգրեսիվությամբ\, հյուսվածքների թթվածնաքաղցով, որոնք նպաստում են մետաբոլիկ ացիդոզի դեկոմպենսացված զարգացմանը և կյանքի կարևոր օրգանների գործառույթների խանգարմանը:
ՍԲԿԱ կլինիկորեն կարող են չարտահայտվել անմիջապես ծնվելուց հետո, սակայն դուկտուսկախյալ ՍԲԱ ժամանակ բաց զարկերակային ծորանի փակվելուց հետո դիտվում է նորածնի վիճակի աճող վատացում: Մահացությունը կրիտիկական ՍԲԱ ժամանակ ավելի բարձր է, սակայն 70 %-ից ավելի դեպքերում նորածինները կարող են փրկվել ճիշտ վաղ ախտորոշման, համապատասխան ինտենսիվ թերապիայի և ժամանակին վիրաբուժական միջամտությունների շնորհիվ: Դա կախված է առաջին հերթին նրանից, որ վաղ նեոնատալ շրջանում կլինիկական արտահայտվածությունը քիչ տեղեկատվական է, բացակայում է տեսանելի ցիանոզը, սրտի աղմուկը: Այսպես՝ մոտ 200 գ/լ հեմոգլոբինով նորածինների մոտ ցիանոզը տեսանելի կլինի միայն SpO 2 80%-ից ցածր դեպքերում, իսկ հեմոգլոբինը 100գ/լ կոնցենտրացիայի ժամանակ SpO 2 -ը 60%-ից ցածրի ժամանակ:
ՍԲԿԱ տեսակները.
- Մագիստրալ անոթների տրանզպոզիցիա
- Թոքային զարկերակի կրիտիկական ստենոզ / ատրեզիա
- Աորտայի կոարկտացիա
- Աորտայի ստենոզ
- Ձախ սրտի հիպոպլազիայի համախտանիշ
- Թոքային երակների անոմալ տոտալ դրենաժ
- Ընդհանուր զարկերակային ցողուն
- Ատրիվենտրիկուլյար խողովակ
- Ֆալլոյի տետրադա։
21.02.2023 Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ