Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում. newsroyal.com

Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում. newsroyal.com

7 ոսկե կանոն

 

  1. Իջեցնում ենք միայն մարմնի 38.5-ից բարձր ջերմությունը: Եթե ջերմությունն ավելի ցածր է, հարկավոր է պարզապես ուշադիր լինել երեխայի հանդեպ, սակայն ոչ միանգամից ջերմությունն իջեցնել: Հիշեք, որ տենդը խոսում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է ինֆեկցիայի դեմ, և բարձրացած ջերմությունը հարկավոր է պաշտպանական մեխանիզմների առավել արդյունավետ աշխատանքի համար:

  2. Երեխային երբեք ասպիրին կամ անալգին մի տվեք:

  3. Երեխային չափից շատ մի ծածկեք: Օդը սենյակում պետք է զով ու թարմ լինի: Փոքրիկի մոտ ջերմակարգավորման համակարգը դեռ հասուն չէ, հետևաբար օգնեք նրան հովանալ և ոչ ավելի տաքացրեք:

  4. Սպիրտով կամ քացախով շփումներ մի արեք: Ալկոհոլն ու քացախաթթուն փոքրիկի համար թունավոր են:

  5. Հիշե՛ք, որ ջերմիջեցնող դեղերի ազդեցության համար ժամանակ է հարկավոր: Մի՛ սպասեք, որ ջերմաստիճանը միանգամից կիջնի մինչև 36,6: Ուշադիր կարդացեք դեղի հրահանգը` պարզելու չափաբաժինն ու օգտագործման հաճախականությունը:

  6. Երեխայի տաք մարմնին սառը առարկաներ մի հպեք: Սա կարող է մաշկի անոթների սպազմ առաջացնել:

  7. Եթե ջերմաստիճանը բարձր է, իսկ փոքրիկի մարմինը` գունատ, վերջույթները սառն են, ապա «սպիտակ տենդ» է և անոթների սպազմ: Անհապաղ շտապօգնություն կանչեք և շփեք փոքրիկի ձեռքերն ու ոտքերը` սպազմն անցկացնելու համար: Բացառեք ֆիզիկական սառեցման բոլոր միջոցները` շփումներ, թրջոցներ և այլն:

Սկզբնաղբյուր. newsroyal.com
Լուսանկարը. www.ayzdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ