Մանկական հիվանդություններ
Երեխայի մոտ ականջի ինֆեկցիայի մասին վկայող 5 ախտանշան. news.am
Երեխաները հաճախ են ականջները ձգում, երբ քնի կարիք ունեն, բայց հիշյալ գործողությունը կարող է նաեւ ինդեկցիայի առկայության մասին վկայել:
«Ականջի ինֆեկցիան, որ նաեւ միջին օտիտ անունով է հայտնի, առավելապես 6 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ է հանդիպում», - նշել է մանկական օտոլարինգոլոգ, Քլիվլենդի հիվանդանոցին կից գործող ընտանեկան առողջության կենտրոնի գլխի եւ պարանոցի վիրաբույժ դոկտոր Բրենդոն Հոպկինսը:
Ականջի ինֆեկցիայի տեսակները
Ականջի ինֆեկցիան կարող է վիրուսի կամ մանրէի հրահրմամբ ի հայտ գալ, հատկապես երբ երեխայի մոտ այլ հիվանդություն է նկատվում: Թեւ ինֆեկցիայի որոշ տեսակներ էլ կարող են առանց ուղեկից հիվանդության զարգանալ:
- Սուր ինֆեկցիա. բորբոքման այս տեսակը թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկների անբավարար արտահոսքի արդյունքում է ի հայտ գալիս եւ կարող է որոշ ժամանակով լսողության կորստի հանգեցնել:
- Քրոնիկ ինֆեկցիա. թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկը, այտուցվածությունն ու ինֆեկցիան չի անցնում կամ պարբերաբար՝ վեց ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ կրկին ի հայտ է գալիս, ինչը կարող է ականջի առողջությանը երկարաժամկետ կամ անդառնալի վնաս հասցնել:
Ստորեւ ականջի ինֆեկցիաների, դրանց բուժման եղանակների եւ ականջային խողովակների վերաբերյալ՝ ծնողների կողմից դոկտոր Հոպկինսին հասցեագրված մի քանի հարցերի պատասխաններն ենք ներկայացնում.
Որո՞նք են ականջի ինֆեկցիայի ախտանշանները
- Ականջների քաշում կամ ձգում
- Կաթնագույն կամ դեղնավուն, տհաճ հոտով հեղուկի արտահոսք
- Բորբոքուն տրամադրություն
- 38 աստիճանից բարձր ջերմություն
- Վերին շնչառական ուղիների ինֆեկցիա
Ինչպե՞ս են ականջի ինֆեկցիաները բուժվում
Այս պարագայում միշտ չէ, որ կարելի է հակաբիոտիկների օգնությանը դիմել: Բժշկի որոշմամբ, բուժման այլ մոտեցումներ կարող են ընտրվել:
«Երբ երեխայի մոտ ականջի ինֆեկցիան սկսում է պարբերական բնույթ կրել, պետք է բուժման այլ եղանակներ ընտրվեն: Ականջային խողովակներն, օրինակ, կարող են հավաքված հեղուկի արտահոսք, ցավի մեղմում եւ հետագա ինֆեկցիաների կանխարգելում ապահովել», - մեկնաբանել է դոկտոր Հոպկինսը:
Իսկ ո՞ր պարագայում է պետք ականջային խողովակների օգնությանը դիմել
Ականջային խողովակները կիրառվում են, երբ:
- 6 ամիսների ընթացքում ինֆեկցիայի առնվազն 3, կամ մեկ տարվա ընթացքում՝ առնվազն չորս դեպք է գրանցում
- Ինֆեկցիան հնարավոր չէ հակաբիոտիկներով բուժել
- Թմբկաթաղանթի հետնամասում հավաքված հեղուկները լսողության կորուստ են հրահրել, մանավանդ երբ այն ավելի քան 3 ամիս է տեւում:
Իսկ ինպե՞ս են խողովակները տեղադրվում
- Վիրահատությունը ընդհանուր ցավազրկմամբ է իրականացվում, սովորաբար՝ դիմակի միջոցով
- Վիրաբույժը մաքրում է ականջի մեջ հավաքված կեղտը
- Թմբկաթաղանթի վրա փոքրիկ անցքեր են բացվում՝ խողովակների անցկացման համար: Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, 10-15 րոպե է տեւում:
- Երբեմն, հետվիրահատական ցավերը մեղմելու նպատակով, սովորական ցավազրկող կարող է նշանակվել
- Ականջի խոնավությունը պահպանելու եւ բուժման գործընթացին նպաստելու համար, կաթիլներ կարող են նշանակվել:
«Ապաքինումը երկար չի տեւում: Վիրահատությունից անմիջապես հետո երեխան կարող է տուն վերադառնալ, հաջորդ օրն իսկ՝ դպրոց հաճախել եւ ընկերների հետ խաղալու գնալ», - նշել է դոկտոր Հոպկինսը:
Իսկ խողովակները հեռացնելու համար է՞լ է վիրահատություն հարկավոր
«Ականջային խողովակները վիրահատությունից հետո՝ երկու տարվա ընթացքում ինքնուրույն ընկնելու հատկություն ունեն: Երեխան նույնիսկ կարող է չնկատել դա», - հավաստիացրել է բժիշկը:
11.09.2014 Կարդացեք նաև
03.02.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ