Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզներ, ավիտամինոզներ)

Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզներ, ավիտամինոզներ)

Հիվանդություններ են, որոնք զարգանում են մեկ կամ մի քանի վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով։ Տարբերում ենգործոնների երկու հիմնական խումբ, որոնցով պայմանավորվում են վիտամինային անբավարարության կամ հիպովիտամինոզների զարգացումը՝

 

  1. էկզոգեն (ալիմենտար),

  2. էնդոգեն (ներքին)։

 

Էկզոգեն (ալիմենտար) հիպովիտամինոզները զարգանում են սննդի հետ վիտամինների անբավարար ներմուծումից (ոչ ճիշտ սնուցում, բանջարեղենային հավելյալ սնուցման, հյութերի ուշ օգտագործում և այլն)։ Էնդոգեն հիպովիտամինոզները սովորաբար կապված են ստամոքսաաղիքային համակարգում վիտամինների ներծծման խանգարումների հետ, ինչպես նաև որոշ հիվանդությունների կամ դեղամիջոցների ընդունման ժամանակ վիտամինների բարձր պահանջարկի հետ։ Ստամոքսաաղիքային համակարգի շատ հիվանդություններ ուղեկցվում են մարսողության և ներծծման անբավարարության համախտանիշով։ Այդ առումով մանկական տարիքում հատուկ նշանակություն ունեն աղիքային վարակները (աղիքների սուր և քրոնիկական հիվանդություններ), հակաբիոտիկների երկարատև կիրառումը, որը հանգեցնում է դիսբակտերիոզի։ Մանկական տարիքում հաճախ է հանդիպում վիտամինային անբավարարություն, որովհետև այդ տարիքում աճող օրգանիզմը բարձրացած պահանջարկ ունի վիտամինների նկատմամբ։ Հաճախ հիվանդության պատճառ կարող է լինել էկզոգեն և էնդոգեն գործոնների համակցությունը։

 

Կլինիկան։ Վիտամինային անբավարարության երևույթները սկսվում են աստիճանաբար։ Տարբերում են հիպովիտամինոզների զարգացման երեք շրջան։

 

  1. Առաջին շրջանը՝ նախահիպովիտամինոզային, արտահայտվում է քիչ յուրահատուկ ախտանիշներով։ Այս շրջանում վիտամինային անբավարարություն կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտություններով։

  2. Երկրորդ շրջանը զարգանում է վիտամինային զգալի պակասության դեպքում, բնորոշվում է հիվանդության ակնհայտ կլինիկական նշաններով։

  3. Երրորդ շրջանը այս կամ այն վիտամինային անբավարարության ծայրահեղ աստիճանն է։ Անհրաժեշտ է նշել, որ կլինիկայում նկատվում են ոչ միայն մոնո, այլև պոլիհիպովիտամինոզներ, որոնք օրգանիզմում զարգանում են ոչ միայն մեկ, այլև մի քանի վիտամինների անբավարարությունից։

 

C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (C ԱՎԻՏԱՄԻՆՈԶ, ՍԿՈՐԲՈՒՏ, ՑԻՆԳԱ)։ Բնորոշ է լնդերի փափկեցումը և արյունահոսականությունը, ենթամաշկային արյունազեղումները (էկխիմոզ): Մաշկը գունատ է` հիպերկերատոզի երևույթներով։ Նկատվում է ոտքերի թաթերի աննշան այտուց, ցավեր` հատկապես ներբաններում։ Կարող են լինել էպիֆիզների ցավոտ մեծացումներ։ Որոշ հիվանդների մոտ նկատվում են շրթունքների, քթի, ականջների, եղունգների կապտուկ։ Հիպովիտամինոզների թեթև ձևերի դեպքում նշվում է բարձր զգայնություն ցրտի նկատմամբ։ Հիվանդների մոտ լինում է նաև ընդհանուր թուլություն, հոգնածություն։ Վաղ տարիքի երեխաների մոտ կարող են հայտնվել ներմկանային և ենթավերնոսկրային հեմատոմաներ, ստոմատիտներ, ենթատենդային ջերմություն։

 

Բուժումը։ Նշանակվում են թարմ բանջարեղեն, մրգեր, մասուրի, ցիտրուսների, հատապտղի (սև հաղարջ, լոռամիրգ) թուրմեր և օշարակներ, ասկորբինաթթու՝ օրը 300-600 մգ։

 

A վիտամինի (ռետինոլ, աքսերոֆտոլ) անբավարարություն։ Բնորոշ են քսերոֆթալմիան, կեռատոմալյացիան։ Մաշկը գունատ է, թարախային ախտահարումների հակումով, պզուկների հայտնվելով։ Մազերը չոր են, դյուրաբեկ։ Լինում է լուսավախություն, գիշերային կուրություն (հավկուրություն): Երեխաների մոտ նկատվում է ֆիզիկական թերզարգացում։ Մաշկի չորությունից և թարախակույտերից բացի, վաղ տարիքի երեխաների մոտ կարող են նկատվել նաև այլ վարակներ՝ հաճախակի սուր ռեսպիրատոր հիվանդություններ, թոքաբորբեր, թարախամիզություն (պիուրիա), կրկնվող թարախային ականջաբորբ։ Արյան շիճուկի կենսաքիմիական հետազոտմամբ հայտնաբերվում է ռետինոլի և կարոտինի ցածր պարունակություն։


Բուժումը։ Լիարժեք սնունդ՝ կարագ, կովի կաթ, ձկան յուղ։ Պրովիտամին A-ով հարուստ են մասուրը, գազարը, սիսեռը։ Ներքին ընդունման ձևով տրվում է վիտամին A` 5000-10000 ՄՄ, օրը երկու անգամ։ Ծանր ձևերի դեպքում դեղաչափը հասցնում են մինչև օրը 25.000-50.000 ՄՄ։

 

B1 վիտամինի (թիամին) անբավարարություն։ Հիպովիտամինոզ B1 (բերի-բերի) արտահայտվում է պոլինևրիտներով՝ ներբանային և ծնկային ռեֆլեքսների վերացում, ձեռքերի մատների ու ոտքերի թաթերի տարածիչների պարալիզներ, մկանային թուլություն և ցնցումներ, պարեսթեզիաներ, զգացողության կորուստ։ Ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ նկատվում է ընդհանուր թուլություն, արագ հոգնածություն, գլխացավեր, հևոց ու հաճախասրտություն։ Շատ բնորոշ է հիվանդների քայլքը՝ հենվում են կրունկի, այնուհետև կրունկի արտաքին եզրի վրա` խնայելով ոտքի մատները։ Նկատվում են սնուցման խանգարման փոփոխություններ սրտամկանում, արյան ճնշումը իջած է։ Վաղ տարիքի երեխաների մոտ B1 վիտամինի արտահայտված պակասի դեպքում նկատվում է բերանի լորձաթաղանթի վառ գունավորում, կաթնուկ, «մարմարե» մաշկ, մկանային հիպոտոնիա։ Նշվում է «ճոճվող» գլխի ախտանիշ, փսխման հակում, անհանգստություն, գրգռվածություն, երբեմն՝ ցնցումներ։ Հետ է մնում նաև մարմնի աճը։ Ախտորոշիչ նշանակություն ունի թիամինի պարունակությունը մեզում, կոկարբոքսիլազան՝ էրիթրոցիտներում։ Բնորոշ է պլազմայում պիրոխաղողաթթվի պարունակության բարձրացումը և մեզի հետ նրա բարձրացած արտազատումը։

 

Բուժումը։ Մանր և միջին ծանրության դեպքերում ցուցված է անկողնային ռեժիմը։ Նշանակվում է կաթ, լյարդ, երիկամներ, ձվի դեղնուց, ընկույզ։ B1 վիտամինը տրվում է օրը 2-3 անգամ` 5-10 մգ դեղաչափով, իսկ արտահայտված պակասի դեպքում կատարվում են միջմկանային կամ ենթամաշկային ներարկումներ՝ օրը 50 մգ։ Միաժամանակ տրվում են նիկոտինաթթու, ռիբոֆլավին, B6 վիտամին։

 

B2 վիտամինի (ռիբոֆլավին) անբավարարություն։ Հիվանդի մոտ նկատվում է թուլություն, գլխացավեր, սկսում է նիհարել։ Բնորոշ են բերանի անկյունների ճեղքվածքները և կեղևիկները (անգուլյար ստոմատիտ), գլոսիտը (լեզվաբորբ), շրթունքների կարմիր երիզը, դերմատիտը։ Վերջինս հատկապես արտահայտված է քիթշրթունքային ծալքերում, ականջների, ձեռքերի վրա։ Նկատվում են նաև կոնյունկտիվիտ, բլեֆարիտ, լուսավախություն, տեսողության մթնաշաղային խանգարում։ Վաղ տարիքի երեխաների մոտ կլինիկական պատկերը ջնջված է։ Որպես կանոն B2 հիպովիտամինոզը մեկուսի չի լինում։ Հաճախ նկատվում է B պոլիհիպովիտամինոզներ։ Ախտորոշումը հաստատվում է կենսաքիմիական հետազոտությունների տվյալներով (օրվա մեզում, արյան մեջ և էրիթրոցիտներում ռիբոֆլավինի պարունակության որոշումով)։

 

Բուժումը։ Տրվում է լիարժեք սնունդ՝ խմորասնկեր, լյարդ, երիկամներ, ձվի դեղնուց, արախիս, պանիր։ Ներքին ընդունման ձևով 0,003-0,005 գ օրը 3 անգամ նշանակվում է ռիբոֆլավին, իսկ ծանր ձևերի դեպքում՝ օրը մինչև 0,05-0,07 գ: Միաժամանակ տրվում են B խմբի այլ վիտամիններ։

 

B6 (պիրիդոքսին) վիտամինի անբավարարություն: Բնորոշ են ախորժակի վատացումը, սրտխառնոցը, գոգռվածությունը, անքնությունը, մարսողության խանգարման երևույթները, սակավարյունությունը, լիմֆոպենիան։ Հիպովիտմինոզի այս ձևի դեպքում նկատվում են փոփոխություններ նաև, նյարդային համակարգի կոդմից՝ պարեզներ ատաքսիա, էպիլեպտաձև ցնցումներ։ Վաղ տարիքի երեխաների մոտ նկատվում է մաշկի չորություն, թեփոտում, ֆոտոդերմատոզներ, էկզեմա, նյարդային խանգարումներ, ալերգոզներ, հիպոքրոմ մակրոցիտային անեմիա։ Երկարատև հիպովիտամինոզի դեպքում՝ հիպոտրոֆիա, աճի ընկճում։ Կենսաքիմիական հետազոտութսունների ժամանակ օրվա մեզում հայտնաբերվում է պիրիդոքսինաթթվի պարունակության նվազում, արյան մեջ՝ պիրիդօքսինի քանակի պակասում, տրիպտոֆանի ծանրաբեռնման դրական փորձանմուշներ (տրիպոֆանի ընդունումից հետո ավելանում է քսանտուրենաթթվի արտազատումը):

 

Բուժումը։ Սնունդը լրացվում է խմորասնկերով, լյարդով, մսով, ձկով; Նշանակվում է պիրիդոքսին 2-3 շաբաթ տևողությամբ, օրը 10-15 մգ դեղաչափով։

 

PP (նիկատինաթթու) վիտամինի անբավարարություն։ Արտահայտվում է հայտնի տրիադայով (3 դ)՝

 

  1. դերմա-տիտ (մաշկաբորբ),

  2. դիառեա (փորլուծություն),

  3. դեմենցիա (թուլամտություն)։

 

Նկատվում է ախորժակի կորուստ, բերանի չորություն և այրոցքի զգացում, լուծ, որը փոխարինվում է փորկապությամբ։ Լեզուն վառ կարմիր է, այտուցված, ցավոտ խոցերով։ Ատրոֆիկ և էռոզիվ փոփոխություններ են հայտնաբերվում մարսողական համակարգի այլ բաժիններում։ Ձեոքերի ափերում և պարանոցի վրա գոյանում են ժամաչափ էրիթեմաներ (պելագրիկ ձեռնոցներ, գուլպաներ, օձիք)։ Հիպերկեռատոզի հետևանքով մաշկը թեփոտում է։ Այտերին և ճակատի վրա նկատվում է գորշաշագանակագույն պիգմենտացիա: Ծանր դեպքերում լինում են պոլինևրիտի ախտանիշներ, ատաքսիա։ Խանգարվում է ներզատական համակարգի գործառությունը, զարգանում է թուլամտություն։ Վաղ տարիքի երեխաների մոտ զարգանում է «պելագրա առանց պելագրայի»։ Վերջինս արտահայտվում է աֆթոզ և խոցային ստոմատիտով։ Լեզուն «լաքածածկ» է, հարթված պտկիկներով։ Նկատ-ում է ստամոքսի և աղիքների ատոնիկ վիճակների հակում, մարսողության խանգարման երևույթներ։ Ախտորոշումը հաստատվում է կենսաքիմիական հետազոտություններով, որոնք հայտնաբերում են մեթիլնիկոտինամիդի պարունակության նվազում օրվա մեզում և նիկոտինաթթվի նվազում արյան մեջ։

 

Բուժումը։ Տրվում է լիարժեք սնունդ, խմորասնկեր, լյարդ, ձվի դեղնուց, ընկույզ։ Նշանակվում է նիկոտինաթթու կամ նիկոտինամիդ՝ 0,003-0,01 գ, օրը 2 անգամ, իսկ արտահայտված հիպովիտամինոզի դեպքում՝ օրվա մեջ մինչև 100 մգ, զուգակցելով այլ վիտամինների հետ։

 

D վիտամինի անբավարարություն (տե՛ս «ՌԱԽԻՏ»

Հեղինակ. Վ.Ա. Աստվածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://freefromfat.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ