Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Մենինգոկոկային վարակ

Օդակաթիլային սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով, արտահայտված արյունահոսական համախտանիշով և ուղեղաթաղանթային ախտանիշների առկայությամբ։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը Վեքսելբաումի գրամ-բացասական դիպլոկոկն է։ Արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ բարձր կայունություն չունի։

 

Էպիդեմիոլոգիան։ Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է և բացիլակիրը։ Ունի սեզոնային բնույթ, որը բնորոշ է նաև մյուս օդակաթիլային վարակներին (ուշ աշուն, ձմեռ, վաղ գարուն)։ Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հիվանդի կամ բացիլակրի հետ անմիջականորեն կամ մոտ տարածությունից շփվելու դեպքում (0,5 մետր)։

 

Պաթոգենեզը։ Հարուցիչը օդակաթիլային ճանապարհով ներթափանցում է քթաըմպանային հատվածը և վերին շնչական ուղիները, ներդրվում է բկանցքի ավշային օղակում և հիմնականում արյունաավշային ճանապարհով տարածվում օրգանիզմում, ախտահարում ուղեղի և ողնուղեղի փափուկ թաղանթները, երբեմն ուղեղանյութը։ Բակտերիեմիայի հետևանքով զարգանում է մենինգոկոկցեմիա (մենինգոկոկային սեպսիս), որը կլինիկորեն արտահայտվում է տոքսիկովարակային շոկի պատկերով։ Վերջինիս հիմնական պատճառը միկրոբների զանգվածային քայքայումն է և տոքսեմիայի զարգացումը։ Անջատված տոքսինների ազդեցության տակ զարգանում են արյան միկրոշրջանառության խանգարումներ, ներանոթային գերմակարդեիություն, մակերիկամներում և մաշկի վրա՝ բնորոշ հեմոռագիկ բնույթի արյունազեղումներ։

Այլ դեպքերում մենինգոկոկը` անցնելով ուղեղի թաղանթները, առաջացնում է մենինգիտի կլինիկական պատկեր, որն ուղեկցվում է ուղեղի ուռչեցման և այտուցի պատկերով, երբեմն առկա է սեպավորման պատկեր։ Հեմոդինամիկ և լիկվորոդինամիկ խանգարումների ժամանակ զարգանում է հիպերտենզիայի, երբեմն նաև հիպոտենզիայի (մասնավորապես վաղ տարիքի երեխաների մոտ) ախտանիշներ, որոնք օրգանիզմի յուրօրինակ պատասխան են տոքսիկովարակային ազդակի նկատմամբ։ Այս տեսանկյունից մեծ նշանակություն ունի նաև ջրաաղային փոխանակության խանգարումը։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը 2-10 օր է, հաճախ՝ 2-4 օր։ Մենինգոկոկային վարակն ունի կլինիկական արտահայտվածության լայն սահմաններ՝ սկսած անախտանիշ բացիլակրությունից, մինչև թարախային մենինգոէնցեֆալիտ և գերսուր, կայծակնային մենինգոկոկարյունություն (մենինգոկոկցեմիա):

Ներկայումս ընդունված է կլինիկական հետևյալ դասակարգումը.

  1.  
    1. Տեղակայված կամ լոկալիզացված ձև՝
      ա) մենինգոկոկակրություն,
      բ) մենինգոկոկային նազոֆարինգիտ։
    2. Գեներալիզացված ձև՝
      ա) մենինգոկոկարյունություն՝ տիպիկ և կայծակնային (մենինգոկոկային գերսուր սեպսիս),
      բ) մենինգիտ,
      գ) մենինգոէնցեֆալիտ,
      դ) խառը ձև (մենինգոկոկարյունություն և մենինգիտ)։

Հազվադեպ հանդիպող ձևերից են՝ մենինգոկոկային էնդոկարդիտը, պոլիարթրիտը, պնևմոնիան, իրիդոցիկլիտը։

 

Մենինգոկոկակրություն։ Մենինգոկոկի ժամանակավոր տեղակայումն է քթաըմպանային հատվածում և, որպես կանոն, կլինիկական երևույթներ չի առաջացնում։

 

Սուր նազոֆարինգիտ։ Հիմնական ախտանիշը գլխացավն է, սուր ռինիտի և ֆարինգիտի պատկերը։ Լինում է քթից արտադրություն, չոր բնույթի հազ, ըմպանում կոշտության զգացում, թեթևակի հարբուխ, ջերմությունը նորմալ է կամ բարձրանում է 37,5-38° և տևում 2-3 օր։ Օբյեկտիվ՝ ըմպանի հետին պատի հիպերեմիա, նշիկների թույլ արտահայտված ռեակցիա։ Արյան պատկերը լինում է նորմալ երբեմն չափավոր լեյկոցիտոզով։ Հիվանդության այս ձևը, ժամանակին չախտորոշելու և բուժելու դեպքում, անցնում է գեներալիզաց ված ձևի։

 

Մենինգոկոկարյունութսուն (մենինգոկոկցեմիա)։ Դեպքերի զգալի մասում սկսվում է սուր, բարձր ջերմությամբ, արտահայտված թունավորումով, մաշկի ու լորձաթաղանթների հեմոռագիկ բնույթի ցանով, մասնավորապես` իրանի և վերջույթների շրջանում: Ցանը միջին հաշվով 3-7 մմ չափերով տձև աստղանման է և որոշ դեպքերում նրա առանձին տարրերը կարող են միաձուլվել, իսկ ծանր ձևերի ժամանակ արտահայտվում են արյունազեղումների մեծ դաշտերով։ Ցանից հաճախ հնարավոր է լինում անջատել հարուցիչը։ Սովորաբար մեծ չափերի արյունազեղումները ենթարկվում են մեռուկացման։ Գերծանր ձևերի դեպքում նման արյունազեղումներ զարգանում են նաև ներքին օրգաններում, մասնավորապես մակերիկամներում։ Հիվանդի մոտ, հենց առաջին ժամերից, լինում է արտահայտված թունավորում, մաշկը չոր է, լեզուն փառապատված, ծարավի արտահայտված զգացում, փորկապություն կամ, երբեմն, լուծ, ախորժակի պակասում կամ բացակայություն, սրտի տոների խլացում, հաճախասրտություն, արյան ճնշման իջեցում և արյունաշարժական այլ խանգարումներ։ Մենինգոկոկցեմիայով հիվանդների մոտ հաճախակի ուղեկցվող ախտանիշը հևոցը և ցիանոզն է, թոքերում՝ հաճախ չոր, երբեմն թաց խզզոցներ, թուլացած մակերեսային շնչողություն: Երիկամների կողմից սկզբնական շրջանում առաջանում են ֆունկցիոնալ խանգարումներ, իսկ ծանր դեպքերում օջախային գլոմերուլոնեֆրիտի պատկեր՝ սպիտամիզություն, միկրոարյունամիզություն, լեյկոցիտամիզություն, օրամեզի քանակության նվազում, հաճախ անուրիա, ազոտեմիա և այլն։ Այս բոլորի հետևանքով նյութափոխանակային ացիդոզ է զարգանում։

Մենինգոկոկցեմիայի կայծակնային ձևի (մենինգոկոկային գերսուր սեպսիս, Ուետերհաուզ-Ֆրիդերիկսենի համաախտանիշ կամ մենինգոկոկային ծիրանացան) պաթոգենեզում և կլինիկական պատկերում առաջնակարգ է համարվում միկրոշրջանառության խանգարումներով ուղեկցվող վարակային տոքսիկ շոկը։ Այս դեպքում հիվանդությունը զարգանում է բուռն, ջերմության բարձրացումով մինչև 39-40°, դողով, սարսուռով, գլխացավերով, ցնցումներով, արտահայտված ծանր ինտոքսիկացիայով, տարածված հեմոռագիկ ցանով, արյան ճնշման անկումով և այլն։ Ցանավորումը լինում է այնքան վառ արտահայտված, որ դիակային բծեր է հիշեցնում։ Հաճախ առաջանում է շարժողական անհանգստություն, նկատվում է ուղեղի ուռչեցում և այտուցի պատկեր, ջերմության անկում, կոագուլոգրամայի խոր խանգարումներ։ Արտահայտված են նյութափոխանակության շեղումները, ջրաաղային փոխանակության կոպիտ տեղաշարժերը, երիկամային և մակերիկամային սուր անբավարարության պատկերը։ Մենինգոկոկցեմիայի ժամանակ արյան կողմից նկատվում է արտահայտված լեյկոցիտոզ` նեյտրոֆիլային թեքումով, հաճախ երիտասարդ ձևերի առկայությամբ, էՆԱ-ի չափավոր արագացում, անէոզինոֆիլիա։ Հաճախ նման դեպքերում պրոցեսի զարգացումը լինում է այնքան արագընթաց, որ մահը կարող է վրա հասնել առաջիկա մի քանի ժամերի ընթացքում։

 

Մենինգոկոկային մենինգիտ։ Սովորաբար սկսվում է սուր, դոդով, ջերմության բարձրացումով մինչև 38-40°, գլխացավերով, գլխապտույտներով, փսխումներով, ընդհանուր վիճակի վատացումով, արդեն առաջին ժամերին կամ օրվա վերջում զարգացող մենինգեալ ախտանիշներով (պարանոցային մկանախմբերի կարկամածություն, Կեռնիգի և Բրուձինսկու (վերին և ստորին) դրական ախտանիշների առկայությամբ։ Վաղ տարիքի երեխաների մոտ ուղեղաթաղանթային ախտանիշները կարող են զարգանալ հիվանդության 3-4-րդ օրը։ Այդ նույն տարիքային խմբի երեխաների մոտ հիվանդությունը սկսվում է հանկարծակի, առաջանում է գերգրգռված վիճակ, հիպերէսթեզիա, վերջույթների դող (տրեմոր), ցնցումներ՝ հաճախ էպիլեպտաման բնույթի, մեծ գաղտունի արտափքում։ Վաղ տարիքի երեխաների մոտ, քանի որ մինչև 3 ամսականը առկա է մկանային ֆիզիոլոգիական գերտոնուս, Կեռնինգի ախտանիշի նշանակությունը նվազում է։ Առաջին հերթին աչքի են ընկնում ուղեղի այտուցի հետևանքով առաջացող ախտանիշները։ Կարևոր է նաև գանգուղեղային նյարդերի կողմից առաջացող շեղումները (մասնավորապես ակնաշարժ III-VI և VII-VIII զույգերի կողմից)։ Ծայրամասային արյան կողմից լինում է նեյտրոֆիլային բնույթի լեյկոցիտոզ կամ հիպերլեյկոցիտոզ, բարձր էՆԱ։

Մենինգոկոկային վարակի ժամանակ կարևոր են ողնուղեղային հեղուկի բնորոշ փոփոխությունները։ Մենինգոկոկցեմիայի դեպքում հաճախ ողնուղեղային հեղուկի կողմից առանձնակի շեղումներ չեն լինում, բացի հարուցիչի հայտնաբերումից և ողնուղեղային հեղուկի ճնշման բարձրացումից։ Հարուցիչը հայտնաբերվում է մանրէազննման և մանրէաբանական հետազոտման մեթոդներով։ Մենինգիտի խառը ձևերի դեպքում լինում է ողնուղեղային հեղուկի ճնշման բարձրացում, որը ստանում է պղտորից մինչև թարախային բնույթ, բջջակազմը բարձր է և նեյտրոֆիլային բնույթի, ծանր դեպքերում նույնիսկ մինչև 10.000-37.0001%, սպիտակուցի ավելացում՝ 0,66-1,6% (նորմայում 0,25-0,33%), նստվածքային փորձերը (Նոննե-Ապպելտ և Պանդի) խիստ դրական, արտահայտված բջջասպիտակուցային դիսոցացիայով, շաքարի քանակը սկզբնական շրջանում լինում է նորմայի սահմաններում, հետագայում և ծանր դեպքերում՝ իջած (նորման 40-60 մգ%): Արյան աղային կազմում որակական շեղումներ կարող են չհայտնաբերվել։ Որպես կանոն, մանրէաբանական և մանրէազննման ուսումնասիրությունները միշտ դրական արդյունք են տալիս։ Սպիտակուցի քանակական ավելացումը սկզբնական շրջանում սովորաբար վկայում է ծանր ձևերի մասին, իսկ ռեկոնվալեսցենցիայի շրջանում՝ ներգանգային բարդությունների մասին (որևէ հատվածի պատնեշում, ուղեղի թարախակույտ և այլն)։

Ողնուղեղային հեղուկում արյան առկայությունը սովորաբար վկայում է ենթակեղևային արյունազեղումների զարգացման մասին։ Հաճախ ուղեղի այտուցի հետևանքով կարող են առաջանալ ուղեղանյութի դիսպլազիա, երկարավուն ուղեղի սեպավորում ծոծրակային մեծ անցքում, որը կլինիկորեն արտահայտվում է կենսական կարևոր օրգանների կենտրոնական անբավարարության ախտանիշներով։ Նման դեպքերում մահը կարող է վրա հասնել 10-15 րոպեից։

 

Մենինգոկոկային մենինգոէնցեֆալիտ։ Հիվանդության առաջին օրերին բնորոշվում է գլխուղեղի ախտահարումների գերակշռությամբ՝ գիտակցության խանգարումներ, ցնցումներ, պարեզներ և պարալիզներ։ Ուղեղաթաղանթային ախտանիշները կարող են արտահայտվել ավելի թույլ։

Մենինգոկոկային վարակների դեպքում ժամանակին սկսած նպատակային բուժումը կանխում է հնարավոր մնացորդային երևույթների զարգացումը (հիդրոցեֆալիա, խուլ-համրություն, պարեզներ և պարալիզներ)։ Այս երևույթների առաջացմանը նպաստում է նաև ոչ լիարժեք թերապիան (դեղամիջոցների անբավարար քանակներ, ընդմիջվող, անկանոն բուժում և այլն)։

 

Ախտորոշումը։ Մեծ դժվարություններ չի ներկայացնում։ Ախտորոշումը հիմնվում է բնորոշ կլինիկական, համաճարակաբանական, լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա։ Տարբերակիչ ախտորոշման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել երկրորդային բնույթի թարախային մենինգիտները, առաջնային և երկրորդային վիրուսային մենինգոէնցեֆալիտները, տուբերկուլոզային մենինգիտը, ուղեղի թարախակույտերը, գանգի վնասվածքները, իսկ մենինգոկոկցեմիաների ժամանակ նաև ստաֆիլոկոկային բնույթի սեպսիսները, Շենլեյն-Հենոխի և Վերլհոֆի հիվանդությունները և այլն։

 

Բուժումը։ Կոմպլեքսային է։ Այն պետք է կազմակերպել հնարավորինս արագ և առավելագույն դեղաչափերով։

Մենինգոկոկցեմիայի բուժումը պետք է կազմակերպել անմիջապես, մոտակա բուժհիմնարկում և բոլոր միջոցառումները կատարել ներերակային, քանի որ միջմկանայինն արդյունավետ չէ։ Տրվում են հակաբիոտիկներ, ստերոիդ հորմոններ։ Կարևոր տեղ պետք է տրվեն թունազերծող միջոցառումներին, դեհիդրատացիային՝ անպայման հաշվի առնելով երիկամների ֆունկցիոնալ վիճակը, դիուրեզի քանակը։ Պետք է կարգավորել նաև ջրաաղային և թթվահիմնային վիճակը, կիրառել թթվածնաբուժում՝ սպառնացող վիճակների դեպքում։ Հիվանդը պետք է գտնվի վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Մենինգոկոկային մենինգիտի դեպքում հիմնական շեշտը դրվում է ռեհիդրատացիոն և դեհիդրատացիոն բուժմանը, ինչպես նաև հակաբիոտիկաթերապիային։ Կարևոր տեղ է տրվում վիտամիններին, մասնավորապես վիտամին C-ին, ծանր դեպքերում նշանակվում է նաև hորմոնաթերապիա, ախտանշային բուժում։ Անհրաժեշտ է նշել, որ մենինգոկոկային վարակների դեպքում, մասնավորապես գեներալիզացված ձևերի ժամանակ, կարևոր բուժական և ախտորոշիչ նշանակություն ունի ժամանակին և նպատակասլաց ողնուղեղային պունկցիան։ Մենինգոկոկցեմիաների ժամանակ տոքսիկովարակային շոկի առկայության պայմաններում անհրաժեշտ է հիվանդին դուրս բերել շոկային վիճակից և հետո միայն կատարել ողնուղեղային պունկցիա։

Պունկցիան ցանկալի է կատարել նախքան հակաբիոտիկային բուժումը։ Բուժման կոմպլեքսի մեջ խորհուրդ է տրվում նաև հակամակարդիչների օգտագործումը, հանգստացնողներ և այլն։

Հիպերթերմիաների դեպքում պետք է տրվեն հակաջերմային միջոցներ, սառնակ՝ մագիստրալ անոթներին և այլն։ Հիվանդի սնուցումը պետք է լինի լիարժեք, դյուրամարս, հարուստ ածխաջրերով և սպիտակուցներով։ Կարևոր տեղ պետք է տրվեն նաև մաշկի ու բերանի խոռոչի հիգիենիկ մշակումներին։

 

Կանխարգելումը։ Սպեցիֆիկ կանխարգելում չկա։ հիմնական միջոցառումները բացիլակիրների, կլինիկական ատիպիկ ձևերով ընթացող հիվանդների ժամանակին հայտնաբերումն է, մեկուսացումը և բուժումը, ինչպես նաև արտահայտված երևույթներով հիվանդների լիարժեք բուժումը մինչև կլինիկական և լաբորատոր առողջացում, որը և համարվում է հիվանդի ապաքինման հիմնական ցուցանիշը։ Սովորաբար դուրսգրումը համընկնում է հիվանդության 20-30 օրվան։ Դուրս գրումից հետո ռեկոնվալեսցենտը պետք է գտնվի մանկաբույժի, ինֆեկցիոնիստի և նևրոպաթոլոգի մեկ տարվա դիսպանսեր հսկողության տակ։ Նա ազատվում է կանխարգելիչ պատվաստումներից մեկ տարի ժամկետով։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Առաջին նախաբժշկական օգնություն
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան այսօր ախտորոշման ամենատեղեկատու մեթոդներից է: Նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների ճիշտ ախտորոշումը դյուրին չէ նույնիսկ...

Ախտորոշում

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ