Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Կարմրուկ

Սուր տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է ջերմության բարձրացումով, թունավորումով, վերին շնչուղիների և աչքերի լորձաթաղանթների շճային բորբոքումով, խոշոր-բծավոր բնույթի ցանավորումով:

 

Էթիոլոգիան: Հարուցիչը պատկանում է միքսովիրուսների շարքին, արտաքին միջավայրում անկայունէ: Վարակման աղբյուրը կատառային շրջանում գտնվող հիվանդ մարդն է։ Սովորաբար, սկսած 3-րդ օրից, սկսվում է ցանային շրջանը և վարակելիության ակտիվությունն ավելի է մեծանում: Հիվանդության բարդությունների դեպքում վարակելիության ժամկետը երկարում է` հաշված 10 օր ցանավորման սկցբից: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, երրորդ անձի և խնամքի առարկաների միջոցով չի տարածվում` վիրուսի վերին աստիճանի անկայունության պատճառով: Ընկալությունը զգալի բարձր է (ցուցանիշը՝ 0,96)։ Հիվանդությունը հիմնականում նկատվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն անընկալություն, կոկնահիվանդացություն հազվադեպ է հանդիպում։ Մինչև 3 ամսական տարիքը երեխաները կարմրուկով չեն հիվանդանում՝ ընկերքային ճանապահով մորից ստացած անընկալության և այդ տարիքի երեխաների իմունաբանական առանձնահատկությունների պատճառով։

 

Պաթոգենեզը։ Շնչուղիների լորձաթաղանթների միջոցով վիրուսն` անցնելով արյան մեջ, հիմնականում ախտահարում է շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի էպիթելային շերտերը, անոթային էնդոթելն ու կենտրոնական նյարդային համակարգի բջիջները: Կարմրուկային վիրուսի ազդեցության տակ առաջանում են օրանիզմի ռեակտիվականության խոր խանգարումներ։ Առաջ է գալիս կարմրուկային աներգիա՝ իմուն մարմնիկների տիտրը պակասում է, վերանում են տուբերկուլինային դրական փորձերը, պակասում են ինչպես կոմպլեմենտային տիտրը, այնպես էլ օրգանիզմի իմունակենսաբանական հնարավորությունները։ Այս բոլորի պատճառով հեշտությամբ է գումարվում երկրորդային վարակը (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ), ուստի և զարգացող պրոցեսները՝ բրոնխիտ, բրոնխիոլրտ, կարող են ավելի խորանալ և ընդգրկել բրոնխների պատերը, առաջացնել պերիբրոնխիտներ, ինտերստիցիալ թոքաբորբեր և, նույնիսկ, շնչական օրգանների նեկրոտիկ փոփոխություններ։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը դեպքերի մեծ մասում կազմում է 9-10 օր, բայց կարող է երկարել մինչև 13-17 օր (միջընթաց հիվանդությունների առկայության դեպքում), իսկ կանխարգելման նպատակով գամագլոբուլին ստացած երեխաների մոտ՝ 21 օր։
Հիվանդության կատառային շրջանում նկատվում է ջերմության բարձրացում, հարբուխ, չոր բնույթի հազ, կոնյունկտիվիտներ։ Երբեմն լինում է ձայնի խզվածություն, կոպիտ և աղմկոտ հազ։ Առկա է նաև արցունքահոսություն, լուսավախություն։ Հիվանդի դեմքը քիչ այտուցված է, կոպերը գերարյուն, քթից՝ շճային արտադրություն։ Հիվանդության այս շրջանում հատկապես բնորոշ են Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի (այտերի լորձաթաղանթների վրա գոյացող հատիկավոր դեղնասպիտակավուն բնույթի ներցան՝ օղակավորված գերարյուն գոտիով) առաջացումը, որից 1-2 օր հետո սկսում է զարգանալ բնորոշ ցանային շրջանը։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի առկա բնորոշ ցանային շրջանը։ Բելսկու-Կոպլիկի-Ֆիլատովի բծերի առկայությունը հնարավորություն է տալիս ախտորոշել կարմրուկը դեռևս կատառային շրջանում։

Վերջիններս մաշկի ցանավորումով ընթացող մյուս հիվանդությունների դեպքում չեն հայտնաբերվում։ Կատառային շրջանի 3-4, երբեմն 7 օրը նկատվում է ջերմության բարձրացման նոր ալիք, որը սկիզբ է տալիս ցանային շրջանին։ Կարմրուկին խիստ բնորոշ է ցանի զարգացման էտապայնությունը։ Ցանը փայլուն, կարմրավարդագույն խոշոր բծերի տեսք ունի։ Առաջին օրը ցանն արտահայտվում է հետականջային շրջանում, ապա դեմքի և պարանոցի վրա։ 2-րդ և 3-րդ օրերին այն տարածվում է կրծքավանդակի, որովայնի, իրանի և այտերի վրա։ Ցանային տարրերը հակում ունեն միաձուլման և էրիթեմային դաշտերի առաջացման։ Ցանային տարրերը զարգանում են չփոփոխված մաշկի վրա: Սովորաբար ցանը 3-4 օր հետո գունաթափվում է, ձեռք է բերում կապտավուն երանգավորում և ավարտվում գորշաշագանակագույն գունակավորումով։ Պիգմենտացիայի շրջանը կարող է տևել 2 շաբաթ և ունենալ հետադարձ ախտորոշիչ նշանակություն։ Որոշ հիվանդների մոտ 5-7-րդ օրը կարող է նկատվել թեփոտում։ Առանց բարդությունների ընթացող կարմրուկի ցանավորման շրջանի վերջին օրերին նկատվում է ջերմության կարգավորում և թունավորման երևույթների վերացում։ Հետվարակային ասթենիզացիայի վիճակը կարող է պահպանվել երկար ժամանակ՝ կախված երեխայի տարիքից և կրած հիվանդագին պրոցեսի ծանրության աստիճանից։ Թաքնված շրջանի վերջին օրերին արյան մեջ կարող է հայտնաբերվել նեյտրոֆիլային թեքումով թեթևակի լեյկոցիտոզ, կատառային շրջանում՝ լեյկոպենիա, ցանային շրջանում՝ լեյկոպենիա, էոզինոպենիա, թրոմբոցիտոպենիա։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է թոքարմատների ստվերի ուժեղացում, հարարմատային ավշահանգույցների գերաճ։

 

Բարդությունները։ Բարդությունների առաջացումը գտնվում է ուղիղ համեմատական կապի մեջ երեխայի տարիքի հետ՝ երեխան որքան փոքր է տարիքով, այնքան ավելի հավանական է և ծանր է հիվանդության ընթացքը։

Հաճախ հանդիպող բարդութուններից են թոքաբորբերը, միջին ականջի բորբոքումը, լարինգիտը, լարինգոտրախեիտը, բրոնխիտները։ Կարմրուկի ժամանակ թոքաբորբերը կարող են հանդիպել հիվանդության ցանկացած շրջանում։ Այն ավելի ծանր է ընթանում վաղ տարիքի երեխաների մոտ։ Կարմրուկային թոքաբորբերի ժամանակ, հատկապես ուշացած դեպքերում, կարևոր է երկրորդային վարակի դերը։ Լարինգիտների դեպքում կարող է զարգանալ կարմրուկային կրուպ՝ վաղաժամ կամ ուշացած։ Վաղ կարմրուկային կրուպը զարգանում է կատառային շրջանում կամ ցանային շրջանի սկզբում։ Սկսվում է խզզոցներով, ձայնի հաչոցանման յուրատեսակ խռպոտությամբ։ Այս երևույթները սովորաբար տևում են 2-3 օր և այնուհետև վերանում։ Ուշացած կրուպը կոկորդի լորձաթաղանթների խոցոտման հետևանք է և արտահայտվում է կոկորդի նեղացման կլինիկայով և ծանր է ընթանում։ Կարմրուկի ժամանակ կարող են առաջանալ նաև ստոմատիտներ, կոպերի և ծիածանաթաղանթի բորբոքում, շճային բնույթի մենինգիտներ, էնցեֆալիտներ, որոնք սակայն ներկայիս բուժման պայմաններում հազվադեպ են հանդիպում։

 

Բուժումը։ Հիվանդի սնունդը պետք է լինի դյուրամարս, ջրիկ, բարձր կալորիական։ Հիգիենիկ պահանջները պետք է պահպանվեն խստությամբ։ Հիվանդասենյակը պետք է պարբերաբար օդափոխել։ Դեղամիջոցներով բուժումը պետք է կազմակերպել ախտանշային սկզբունքով։ Բարդությունների դեպքում (թոքաբորբեր) տրվում են հակաբիոտիկներ, թթվածնաբուժում, դեզինտոքսիկացիայի միջոցներ (հեմոդեզ, պլազմա), սրտային գլյուկոզիդներ, բրոնխալուծիչներ և այլն։ Կրուպի ժամանակ՝ հանգստացնող և շեղող պատրաստուկներ, հորմոններ, անհրաժեշտության դեպքում, որպես ծայրահեղ և կենսական ցուցում՝ շնչափողահատում (տրախեոստմիա)։ Այլ բարդությունների առկայության դեպքում՝ համապատասխան բուժում։

 

Կանխարգելումը։ Հիվանդների մեկուսացումը սովորաբար կազմակերպվում է տնային պայմաններում։ Հոսպիտալացվում են վաղ տարիքի երեխաները և բարդություններ ունեցող հիվանդները։ Մեկուսացումն ավարտվում է ցանավորման սկզբից 10 օր hետո, իսկ բարդությունների դեպքում՝ նրանց վերացումից hետո։ Մինչև 10 տարեկան կոնտակտավոր երեխաների նկատմամբ, որոնք չեն ստացել գամագլոբուլին, սահմանվում է 17-օրյա, իսկ այն ստացածների նկատմամբ՝ 21-օրյա կարանտին։ 3 ամսականից բարձր և մինչև 4 տարեկան բոլոր կոնտակտավորներին, որոնք hակակարմրուկային պատվաստում չեն ստացել, կատարվում է 1-2 դեղաչափով (1,5-3 մլ) հակակարմրուկային գամագլոբուլին։ Գամագլոբուլին է տրվում նաև այն բոլոր երեխաներին, անկախ տարիքից և պատվաստվածությունից, որոնք ունեն նախահիվանդային (պրեմորբիդ) անբարենպաստ ֆոն և գտնվում են ռեկոնվալեսցենցիայի շրջանում։ Այն պետք է կատարել կոնտակտի սկզբից 4-6 օրվա ընթացքում։

Ներկա պայմաններում հիմնական կանխարգելումը հակակարմրուկային կենդանի-թուլացրած վակցինայով պատվաստումն է՝ 15-18 ամսական տարիքում (0,5 մլ միջմկանային, միանվագ)։ Որոշ դեպքերում, պատվաստումից 7-8 օր հետո զարգանում է հետպատվաստումային ռեակցիա՝ կարմրուկային թեթևակի կլինիկական ախտանիշների առաջացումով։ Ճիշտ կազմակերպված պատվաստումները (պատվաստանյութի պահպանման լավագույն պայմանը +4°-ն է) համակցված շճապրոֆիլակտիկայի հետ նպաստում են կարմրուկի հիվանդացության, ուստի և բարդությունների ու մահացության հավանականության իջեցմանը։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Առաջին նախաբժշկական օգնություն
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան այսօր ախտորոշման ամենատեղեկատու մեթոդներից է: Նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների ճիշտ ախտորոշումը դյուրին չէ նույնիսկ...

Ախտորոշում

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ