Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Իերսինիոզ

Սննդային վարակման մեխանիզմ ունեցող տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է աղիքային տրակտի ախտահարումով, ինչպես նաև համընդհանուր տարածման և այլ օրգան-համակարգերի ախտահարման հակումով։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը պատկանում է էնտերոբակտերիաների ընտանիքի իերսինիա ցեղին, որը շարժուն, սպոր և պատիճ չառաջացնող, գրամբացասական ցուպիկ է և հեշտությամբ ոչնչանում է ախտահանիչ նյութերից ու եռացնելիս։ Լավ աճում է սովորական միջավայրում, անգամ 4-5° պայմաններում։ Հայտնաբերված են իերսինիայի բազմաթիվ շճատիպեր, որոնցից մարդկանց համար ախտածին են համարվում հիմնականում Օ3 և Օ9 շտամները։ Մարդկային շճատիպերը մեծ մասամբ կայուն են պենիցիլինի և զգայուն՝ ստրեպտոմիցինի, լևոմիցետինի, տետրացիկլինի և կանամիցինի նկատմամբ։

 

Էպիդեմիոլոգիան։ Վարակի տարածողները կրծողներն են, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիները՝ ճագարները, խոզերը, կովերը, թռչունները։ Վարակի աղբյուր կարող են համարվել նաև քաղցրահամ ջրերում ապրող որոշ տեսակի ձկներ։ Իերսհնիոզով հիվանդանում են բոլորը, այդ թվում երեխաները՝ սկսած 3-4 ամսականից։ Իերսինիոզն առանձնաատուկ սեզոնայնություն չունի, չնայած այն ավելի հաճախ հանդիպում է աշնանային-ձմեռային ամիսներին։

 

Պաթոգենեզը։ Հարուցիչն օժտված է ինվազիոն և էնտերոտոքսիկ հատկությամբ։ Վարակված սննդի հետ հարուցիչն անցնում է ստամոքսաաղիքային տրակտ, որտեղ էնտերոտոքսինի արտադրման շնորհիվ ախտահարում են աղիքներն` առաջացնելով սննդային տոքսիկոինֆեկցիա կամ էնտերոկոլիտային բնույթի հիվանդություն։ Հետագայում հարուցիչի ինվազիոն հատկության շնորհիվ, մասնավորապես իլեոցեկալ հատվածում, զարգանում է կույր աղիքի և մեջընդերայրն ավշահանգույցների բորբոքում։
Հնարավոր է նաև հարուցիչի տեղակայումը առանձին օրգաններում՝ լյարդ, ուղեղի թաղանթներ, փայծաղ, երիկամներ և այլն։ Վարակային պրոցեսի ընթացքում արտահայտված է տոքսիկոզն ու էքսիկոզը, ալերգիկ վիճակը, որոնք և պայմանավորում են հիվանդության կլինիկական ընթացքի բազմազանությունը։

 

Կլինիկան։ Թաքնված շրջանը տևում է 1-2-ից մինչև 15 օր։ Հաճախ հանդիպում է գաստրոէնտերոկոլիտային ձևը, որն ընթանում է սննդային տոքսիկոինֆեկցիայի կամ դիզենտերիայի ձևով։ Հիվանդությունը սկսվում է սուր, տարածուն և անորոշ որովայնացավերով, ջերմության բարձրացումով, փսխումներով։ Կղանքը լինում է ջրիկ, կպչուն, երբեմն լորձաարյունային բնույթի, օրվա մեջ 2-15 անգամ, որոշ դեպքերում` սիգմայի կծկանքներով (տենեզմ)։ Հաճախ զարգանում է էքսիկոզով ընթացող կլինիկական ծանր ձևեր։ Հանդիպում է նաև ապենդիկուլյար ախտանիշներով ուղեկցվող ձևը՝ որովայնի նոպայաձև ցավեր, լեյկոցիտոզ։ Նման սուր որովայնային համախտանիշով հիվանդները հոսպիտալացվում են վիրաբուժական բաժանմունքներում։ Մանր համատարած պրոցեսների ժամանակ հիվանդությունն ընդունում է գերսուր ընթացք՝ բարձր ջերմություն (38- 39°), արտահայտված փորլուծություն, գլխացավեր, որովայնացավեր, ցավերի առկայություն հոդամկանային համակարգում և կլման ակտի ժամանակ։ 2-3 օրից հետո հնարավոր է կարմրախտային բնույթի ցանավորում՝ եղնջացան, երբեմն` հանգուցավոր էրիթեմա։ Հնարավոր է պարենխիմատոզային հեպատիտի երևույթներ, մենինգիտ, սեպսիս։ Վերջինս համարվում է հիվանդության կլինիկական ձևերից մեկը։ Հիվանդությունը երբեմն ընդունում է ալիքաձև ընթացք։ Արթրիտների և պոլիարթրիտների զարգացման դեպքում՝ հաճախ 2-4 հոդերի այտուցվածություն և ցավոտություն, հանգուցավոր ցանավորում։ Շատ հեղինակներ վերջիններիս ծագումը համարում են որպես հիմնական հիվանդության բարդություն և ալերգիկ ռեակցիայի արտահայտություն, որոնք զարգանում են արտահայտված աղիքային ախտանիշների ֆոնի վրա։

 

Ախտորոշումը։ Իերսինիոզի ախտորոշումը կապված է որոշ դժվարությունների հետ, քանի որ այն իր կլինիկական ընթացքով բավական նման է մի շարք այլ հիվանդությունների՝ էնտերոկոլիտներին, դիզենտերիային, սալմոնելոզին, հեպատիտին, ռևմատոիդ արթրիտին, ապենդիցիտին, պսևդոտուբերկուլոզին։

Իերսինիոզին բնորոշ է այն, որ բացի դիսպեպտիկ երևույթներից, լինում են նաև որովայնացավեր, հատկապես իլեոցեկալ հատվածում (կեղծ ապենդիկուլյար ախտանիշներ), հոդային, մկանային ցավեր, վարակաալերգիկ բնույթի ցանավորում, տևական հյուծող ջերմություն, հեպատիտ, նեյտրոֆիլային լեյկոցիտոզ՝ ցուպիկակորիզավորների ավելացումով։ Իերսինիոզային հեպատիտներին բնորոշ է տևական դեղնուկային շրջանը, ցանային տարրերի առկայությունը, կայուն բարձր ջերմությունը։
Իերսինիոզը շատ ավելի նման է պսևդոտուբերկուլոզին, սակայն, ի տարբերություն վերջինի, ընթանում է ավելի ծանր, հաճախ սեպտիցեմիայով, սեպտիկոպիեմիայով, պոլիադենիտով և այլն։

Վերջնական ախտորոշումը հիմնված է լաբորատոր հետազոտության տվյալների վրա (մանրէաբանական և շճաբանական)։ Լաբորատոր հետազոտության համար նյութ կարող է ծառայել հիվանդի կղանքը, արյունը, սննդային մնացորդները, ողնուղեղային հեղուկը։ Շճաբանական հետազոտության 1:100 նոսրացումը համարվում է ախտորոշիչ։

 

Բուժումը։ Հիմնականում կախված է կլինիկական ձևերից, ծանրության աստիճանից և ընթացքից։ Թեթև ընթացքի գաստրոէնտերիտների և էնտերոկոլիտների դեպքում էական բուժական ակտիվ միջամտություն չի պահանջվում, բավարար է ստամոքսաաղիքային տրակտի լվացումներն ու էնտերալ դեզինտոքսիկացիան։ Ավելի ծանր ձևերի դեպքում կազմակերպվում է ջրաաղային, թթվահիմնային խանգարված փոխանակության կարգավորում, ցուցված են հակաբիոտիկներ, վիտամիններ, ախտանիշային միջոցառումներ։

 

Կանխարգելումը։ Կանխարգելման հիմնական սկզբունքները դեռևս լիովին պարզված չեն։ Սակայն ներկա էտապում հիվանդության կանխարգելման նպատակով կատարյալ սանիտարահիգիենիկ հսկողություն է սահմանվում սննդամթերքի նկատմամբ։ Մանկական հիմնարկներում հատուկ ուշադրություն են պահանջում ցանկացած բնույթի բոլոր դիսպեպտիկ երևույթները։ Կասկածելի հիվանդները պարտադիր պետք է հոսպիտալացվեն։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ