Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ոսկրային ֆիբրոզ կամ դիսպլազիա կամ Ալբրայտ Բրայցևի համախտանիշ

Հիվանդության էությունն այն է, որ դեռևս անհայտ պատճառով առանձին ոսկրերում ոսկրածուծային հյուսվածքն ու ոսկրերը վերափոխվում են ֆիբրոզ նյութով։ Ծանր դեպքերում հիվանդությունն ընթանում է սեռական վաղաժամ հասունացմամբ և արտակմախքային այլ ախտահարումներով։

 

Հիվանդության պատճառը առայժմ պարզ չէ։ Ախտածագումը վերագրում են մեզենխիմալ հյուսվածքի անկանոնություններին, իսկ վաղաժամ սեռական հասունացումը՝ հիպոթալամուսի բնածին արատի հետ կապված գոնադոտրոպինների գերարտադրությանը։ Այս համախտանիշը, որպես կանոն, զարգանում է իգական սեռի մոտ։

 

Բնորոշ է ոսկրերի ֆիբրոզ դիսպլազիան, մաշկի գունակավորումըև վաղաժամ սեռական հասունացումը։ Ախտահատուկ է հատկապես կողոսկրերի, անրակների, վերին ծնոտի և ազդրերի կողմից նկատվող փոփոխությունները, ըստ որում ոսկրերում պարբերաբար արտահայտվող թեր և գերօստոզից բացի ոսկրերն ախտահարվում են նաև հատվածային ձևով և արյան մեջ ֆոսֆորի ու կալցիումի մակարդակը չի փոխվում։ Ծանր դեպքերում առաջանում են ոսկրային ձևափոխություններ, ոսկրերի ախտաբանական կոտրվածքներ, առանձին ոսկրերի քայքայում։ Ոսկրային փոփոխությունները հաճախ համակցվում են որովայնի, կրծքի, մեջքի և ազդրերի մաշկի աոանձին հատվածների բծավոր մուգ գունակավորմամբ, որը կարող է բացակայել մարմնի այն կեսում, որում ոսկրերն ախտահարված չեն։ Վաղաժամ սեռական հասունացումը կարող է արտահայտվել նույնիսկ կյանքի առաջին ամիսներին, ըստ որում լրիվ զարգացած են ձվարաններն ու սեռական երկրորդային նշանը, կանոնավոր է ընթանում դաշտանն ու ձվազատումը։ Հիվանդության ախտորոշումը դժվար չէ։ Հազվադեպ հարկ է լինում այն տարբերակել 17-ԿՍ-ի և կորտիզոլի ավելացմամբ ընթացող ադրենոգենիտալ համախտանիշից և տարածված ֆիբրոզ օստիտից։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ