Մանկական հիվանդություններ
Շտեյն-Լևենտալի համախտանիշ կամ ձվարանների բազմաբշտային կազմափոխություն
Այս համախտանիշը դասվում է սեռական գեղձերի գերֆունկցիոնալ հիվանդությունների շարքին։
Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Վերջնականապես պարզված չեն, հաստատված է միայն այն, որ ձվարանային ստերոիդոգենեզում լինում են որակական և քանակական փոփոխություններ, էսթրոգենների բավարար պարունակության դեպքում խախտվում է նրանց արտադրությունը։ Վերջինս հետևանք է ֆերմենտայհն համակարգի ոչ լիարժեքության, երբ էսթրոգենները չեն սինթեզվում անդրոգենային բնույթի նախորդող արգասիքներից։ Ձվարաններում ստերոիդոգենեզը կարող է խանգարվել նաև մակերիկամների և հիպոթալամուսա-հիպոֆիզագոնադային դիսֆունկցիայից։
Կլինիկան։ Ախտահատուկ են դաշտանային ցիկլի խանգարումները, արգանդի գործունեության խանգարումից առաջացող արյունահոսությունները, ոչ ձվազատական ցիկլերն ու չբերությունը, երկու կամ մեկ ձվարանի մեծացումը, տարբեր ինտենսիվության մազակալումը, հաճախ նաև հոգեվիճակի ընկճվածությունը։ Հիվանդների արտաքինը բարեկազմ է և կանացիական, կրծքագեղձերը երբեմն թերաճած են լինում, իսկ արգանդը՝ թերզարգացած։ Մազակալվում են դեմքը, պտուկների շուրջը և վերջույթները։ Երբեմն բավական արտահայտված դաշտանը կարող է խանգարվել մենարխեից հետո կամ տարիներ անց։ Ձվարաններում հազվադեպ են լինում դեղին մարմիններ, ծլիկի մեծացում, ձայնի կոպտացում, մկանային տիպի մարմնակառուցվածք չի լինում։ Այդ բոլորը հիմք են տալիս առաջին իսկ զրույցից և զննումից հետո ժխտել ձվարանների կամ մակերիկամների այրացնող ուռուցքները։ Հիվանդներից ոմանք կարող են լինել ճարպակալված։
Ախտորոշման հարցում կարևոր է գինեկոգրաֆիան, ձվարանների սոնոգրաֆիան, ռենտգենյան և հորմոնային հետազոտությունները։ Շոշափման միջոցով 70% դեպքերում կարելի է նկատել ձվարանների մեծացում։ Արյան մեջ էսթրոգենների պարունակությունը ցածր է, իսկ թեստոստերոնի պարունակությունը՝ բարձր։ Մեզում 17-ԿՄ-ի օրվա արտազատումը նորմալ է կամ շատ քիչ ավելացած։ Բարձրացած է մեզով արտահանվող անդրոստենդիոնի և էտիոխոլանոլոնի քանակը, նորմալ է 17-ՕԿՍ-ի արտազատումը։ Արյան մեջ ավելացած է լյուտեինիզացնող հորմոնը (ԼՀ)։
Տարբերակման նպատակով կատարվում է խորիոնային գոնադոտրոպինի կամ պրոգեսթերոնի ներմուծման փորձը։ Խորիոնային գոնադոտրոպին սրսկելուց հետո, ձվարանների բազմաբշտային կազմափոխության դեպքում ավելանում են արյան թեստոստերոնն ու մեզում ձվարանային ծագման 17-ԿՍ-ը։ Պրոգեսթերոն սրսկելիս, ԼՀ-ի արտազատման պաշարման հետևանքով, պակասում են ձվարանային ծագման 17-ԿՍ-ը։ Եթե դեքսամեթազոն տալուց հետո պակասում են մեզի 17-ԿՍ-ը, պետք է մտածել մակերիկամների ախտահարման կամ հիվանդության մակերիկամային ծագման մասին։
Շտեյն-Լևենտալի համախտանիշը դժվար չէ տարբերել մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիայից, ձվարանների և. մակերիկամների այրացնող ուռուցքներից։
Բուժումը։ Արդյունավետ է վիրաբուժական միջամտությունը, երբ վիրահատումից 3-4 ամիս անց վերականգնվում է դաշտանն ու ձվաբջջի բեղմնավորման ունակությունը։ Հիվանդության անորոշ և, այսպես կոչվող, ջնջված ձևերի դեպքում հանձնարարվում է ստերոիդային հորմոններով, կլոմիֆենով, ցիկլոֆենիլով ընդմիջվող կուրսերով կոնսերվատիվ բուժում կատարել։ Երբեմն վիրահատումից հետո մազակալումը կարող է վերանալ, իսկ վատագույն դեպքում՝ չավելանալ։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ