Մանկական հիվանդություններ
Հիպերպարաթիրեոզ
Հիվանդությունն արտահայտվում է հարվահանագեղձերի գերֆունկցիայի՝ պարաթիրեոիդային հորմոնի  ավելացման հետևանքով, որը մի դեպքում կապված է այդ գեղձերի գերաճման, այլ դեպքում՝  նրանց հորմոնաակտիվ ուռուցքների հետ։ 
 Պաթոգենեզը պայմանավորված է պարաթիրեոիդային հորմոնի գերարտադրության հետևանքով  օրգանիզմում ֆոսֆորի և կալցիումի  փոխանակության խանգարումով, ոսկրերից կալցիումի արտահայտված հեռացումով, արյան մեջ  կալցիումի պարունակության ավելացումով և մեզի միջոցով օրգանիզմից կալցիումի ուժեղ  արտահանումով։
Առաջնային մեզից ֆոսֆորի վերակլանման (ռեաբսորբցիայի) նվազման և մեզով նրա արտահանման ավելացման հետևանքով արյան մեջ ֆոսֆորի պարունակությունը պակասում է, այսինքն՝ զարգանում է հիպոֆոսֆատարյունություն և հիպերֆոսֆատամիզություն։ Ոսկրային հյուսվածքից կալցիումի հեռացման հետևանքով ոսկրերում գերաճում է շարակցական հյուսվածքը, բարակում նրանց կեղևային շերտը, ոսկրածուծը ենթարկվում է ֆիբրոզաթելավոր կազմափոխության։ Ֆոսֆատների և օքսալատների նստեցման հետևանքով հաճախ երիկամային քարեր են առաջանում։
Հիվանդությունը զարգանում է դանդաղ, ախտահատուկ և ցայտուն ախտանիշների բացակայության պատճառով բավականին ուշ է ախտորոշվում։
Տարբերում են հիպերպարաթիրեոզի առաջնային և երկրորդային ձևերը։ Երեխաների մոտ, հատկապես վաղ մանկական տարիքում, հիպերպարաթիրեոզը կարող է լինել հարվահանագեղձերի հիպերպլազիայի, իսկ ավելի մեծ տարիքում՝ այդ գեղձերի ուռուցքի հետևանքով։ Հիվանդները սովորաբար գանգատվում են հոդամկանային ցավերից, փայլունակության դժվարացումից, մարմնի զանգվածի պակասումից, ծարավի զգացումից, սրտի ռիթմի խանգարումներից և այլն։ Փոքր երեխաների մոտ գերակշռում են սրտխառնոցի և փսխման, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների մոտ՝ աղիքների տոնուսի ընկճման երևույթները։
 Ոսկրերի փափկեցման հետևանքով նրանք ձևախախտվում են,  ինքնաբերաբար կամ աննշան պատճառից կոտրվում, թափվում են ատամները, թեթևակի ծանրաբեռնվածությունից  ցավում են ողնաշարն ու վերջույթները, հաճախ լինում է ողնաշարի առաջ կամ հետ ծռում,  շատերը քայլում են բադի նման։
Տարբերում են հիվանդության ոսկրային, ընդերային և խառը ձևերը։ Ոսկրային ձևին բնորոշ են շարժումների կամ քայլելու ընթացքում առաջացող ցավերը, համակարգային օստեոպորոզը, երկար ժամանակ չոսկրացող և քիչ ցավոտ կոտրվածքները՝ հատկապես բազկոսկրի և ազդրի շրջանում, կմախքի ձևախախտումը և հասակի թերզարգացումը։ Օստեոպորոզի ախտորոշման նպատակով կատարում են ողնաշարի ռենտգեննկարում, որը ցույց է տալիս ձկան ողնաշարի պատկեր։ Կմախքի փոփոխությունները զարգանում են ոսկրային հյուսվածքի գրեթե բոլոր բաղադրիչների ներծծման հետևանքով։ Ախտահարվում են հատկապես գանգի, խողովակավոր կոնքի, ողնաշարի և ծնոտի ոսկրերը։
Երիկամային ձևի դեպքում կարող են լինել երիկամների թեթև և նույնիսկ ծանր ֆունկցիոնալ խանգարումներ, խախտվում է երիկամների խտացնող հատկությունը, լինում է գիշերային շատամիզություն և մեզի տեսակարար կշռի պակասում, սպիտամիզություն և այլն։ Հիվանդության այս ձևը կարող է ընթանալ ինչպես ինքնուրույն, այնպես էլ ոսկրային փոփոխություններով։
Փափուկ հյուսվածքների կրակալման հետևանքով կալցիումի աղերը կուտակվում են հատկապես անոթների հիմնային թաղանթում։ Առաջնային հիպերպարաթիերոզհ ժամանակ արյան շիճուկում ցածր էանօրգանական ֆոսֆորի պարունակությունը (1 մմոլ/լ֊ից պակաս)։ Կալցիումի պարունակությունը, ընդհակառակը, բարձր է լինում (3 մմոլ/լ-ից ավելի)։ Հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը և մեզով կալցիումի արտազատումն ուժեղացած է։ Աչքի առաջնային խցիկում կալցիումի աղերի կուտակման հետևանքով տեսողության սրությունը թուլանում է։
Երկրորդային հիպերպարաթիրեոզը զարգանում է  երիկամների և ստամոքսաաղիքային համակարգի երկարատև հիվանդությունների հետևանքով։  Արյան մեջ կալցիումի մակարդակը լինում է ցածր, իսկ ֆոսֆորի պարունակությունը և  հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը բարձր։ Տարբերակիչ ախտորոշման համար  կարևորություն ունի Սուլկովիչի փորձը։ 
 Հիպերպարաթիրեոզը պետք է տարբերակել Օլբրայտի համախտանիշից, որի  դեպքում լինում են մաշկի պիգմենտացիա և սեռական վաղաժամ հասունացման նշաններ։
Բուժումը։ Հարվահանագեղձերի ադենոմայի հեռացումից հետոհիվանդները լրիվ ապաքինվում են։
 
                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
 27.09.2024
27.09.2024                                     
                                        
                                
                Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
 04.02.2022
04.02.2022                                     
                                        
                                
                Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
 15.02.2021
15.02.2021                                     
                                        
                                
                Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
 03.02.2021
03.02.2021                                     
                                        
                                
                Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
 20.07.2020
20.07.2020                                     
                                        
                                
                Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
 13.03.2020
13.03.2020                                     
                                        
                                
                Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
 11.03.2020
11.03.2020                                     
                                        
                                
                Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
 14.12.2018
14.12.2018                                     
                                        
                                
                Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
 06.11.2018
06.11.2018                                     
                                        
                                
                Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
 06.09.2018
06.09.2018                                     
                                        
                                
                Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
 04.09.2018
04.09.2018                                     
                                        
                                
                Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
 17.07.2017
17.07.2017                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    