Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Գիգանտիզմ

 

Զարգանում է սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով և արտահայտվում է մարմնի համեմատաբար համաչափ կամ անհամաչափ անբնականոն աճով։ Կապված է հիպոֆիզի առաջնային բլթի էոզինոֆիլային (թթվասեր) բջիջների հիպերպլազիայի կամ ադենոմայի հետ։ Հորմոնի գերարտադրության պատճառը կարող են լինել հիպոֆիզի շրջանում զարգացող բորբոքային պրոցեսներն ու ուռուցքները։

 

Գիգանտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղաների մոտ նախա և հետարբունքային շրջանում, այսինքն 10-15 տարեկանում։

 

Կլինիկական պատկերը նույնն է, ինչ որ ակրոմեգալիայի ժամանակ։ Երեխաները լինում են բարձրահասակ, երկար ծայրանդամներով։ Կարող են լինել գլխացավեր, թուլություն, դյուրհոգնելիություն, ցավեր ծայրանդամներում։ Զարգանում է հիշողության թուլացում, արգելակվում է հոգեկան և սեռական հասունացումը։ Հիպոֆիզի ադենոմայի դեպքում բնորոշ փոփոխությունների է ենթարկվում աչքի հատակը (կանգային պտկիկ, տեսադաշտերի նեղացում)։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է թրքական թամբի մեծացում և կազմափոխություն։ Հսկայությունը պետք է տարբերակել բարձրահասակության ժառանգական ձևերից և արախնոդակտիլիայից։

 

Բուժման հիմնական մեթոդը ճառագայթային է։ Աղջիկներին և պատանիներին արբունքի շրջանում նշանակում են նաև սեռական հորմոններ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ