Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Անորխիզմ (անամորզություն)

Անորխիզմը որպես արտահայտված թերսեռագեղձություն (հիպոգոնադիզմ) կարող է լինել`

  1. բնածին և
  2. ձեռքբերովի։

Վերջինս կապված է ամորձաբորբերի (օրխիտների) կամ ամորձիների անոթների վնասման հետ։ Բնածին համարվում է սաղմնային զարգացման ի ծնե անկանոնությունը, որի պատճառն առայժմ պարզված չէ, բայց նշանակություն են տալիս ամորձիների հյուսվածքի աուտոիմուն պրոցեսներին և սերմնալարի ոլորմանը։

Առաջնային թերսեռագեղձության (հիպոգոնադիզմի) պատկերն արտահայտվում է ծնվելուց անմիջապես հետո, առնանդամի և ամորձապարկի թերզարգացմամբ։ Եթե ամորձիներն ախտահարվում և գրեթե ոչնչանում են ներարգանդային կյանքի վերջին շրջանում, ապա արտաքին սեռական օրգանները լինում են ինչ-որ չափով զարգացած, որի պատճառով էլ հաճախ ախտորոշում են որպես կրիպտորխիզմ։ Սեռական հասունացման շրջանում առաջ են գալիս անդրոգեն անբավարարության՝ ներքինանմանության (եվնուխոիդիզմի) նշաններ։ Միզուկը կարոդ է լինել իր տեղում, իսկ ամորձապարկի կարը փակված։ Արյան մեջ թեստոստերոնի քանակը, որպես կանոն, խիստ ցածր է։ Անամորձությունը կրիպտորխիզմից տարբերակելու համար կատարում են խորիոգոնինային փորձը, անորխիզմի դեպքում փորձը կատարելուց հետո արյան մեջ թեստոստերոնի քանակը չի ավելանում։ Ախտորոշման նպատակով վիրահատելիս գոնադները կամ չեն լինում կամ էլ հայտնաբերվում են միայն նրանց մնացորդները։ Մեծ մասամբ ավելացած է ֆոլիկուլոխթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների պարունակությունը։

 

Բուժումը։ Կատարվում է փոխարինող անդրոգենային թերապիա, որը միաժամանակ նպաստում է նաև հոգեմարմնական զարգացմանը։ Ժամանակին սկսված բուժումը հաճախ թույլ չի տալիս ներքինանմանության նշանների զարգացմանը, չնայած երբեմն այն կարող է լինել բոլորովին անարդյունավետ։ Սեռական օրգանների խիստ թերզարգացման դեպքում վիրաբուժական միջամտությամբ խորհուրդ է տրվում ընտրել իգական սեռը և կատարել արտաքին սեռական օրգանների պլաստիկ վիրահատություն՝ հեշտոցաստեղծում, հետագայում կատարելով էսթրոգենային բուժում։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

lilit

25.01.2016

barev dzez epexas 9 tarekan e ,uni gisheramizutyun ,inch kareli e anel ,tan paymannerum ,snnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

19.01.2014

Հարգելի Nelli, բարև Ձեզ, այս հարցում Ձեզ կարող է օգնել հոգեթերապևտը: Փորձեք նաև երեկոյան ժամը 7-ից հետո երեխան հեղուկ չօգտագործի, երեխային սովորեցնել միզելու ցանկության դեպքում երկար չպահի, քանի որ երեխաների մոտ նման սովորություն կա, որպեսզի կիսատ չթողնեն սիրած զբաղմունքը: Փորձեք սկզբնական շրջանում քնելուց որոշ ժամանակ անց վերկացնել՝ միզելու: Երեխային հեռու պահեք սթրեսներից ու վախերից, վատ կինոնկարներ և մուլտֆիլմեր դիտելուց, հատկապես եթե տպավորվող է: Բոլոր դեպքերում հոգեթերապևտի խորհրդատվությունը ցանկալի է:

nelli

14.01.2014

barev cez,txas 5tarekan e,ev gisherner@ uni xndi,gisheramizutyun,hetazotel enq organayin xndir chka,inch xorhurd ktaq,inch anem,vor ancni,naxapes shnorhakalutyun.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ