Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Բուսական պատրաստուկներն իսկական դեղեր են, ոչ թե` մրգահյութ

Բուսական պատրաստուկներն իսկական դեղեր են, ոչ թե` մրգահյութ

Ավստրիայից փորձագետը խորհուրդ է տալիս  բուժվել դեղաբույսերով, սակայն հորդորում է զգուշավորություն: Դեզաբույսերը դեղերի հնագույն աղբյուր են և մարդկության կողմից կիրառվում են բազում հազարամյակներ: Սակայն պրոֆեսիոնալ բժշկության ձևավորումը խախտեց բուժման բնական միջոցների մասին գիտելիքների փոխանցման ավանդույթը: Թեև շատ դեղաբույսեր որևէ կլինիկական փորձարկում չեն անցել, որոշ բժիշկներ, այնուամենայնիվ, գիտեն նրանց մասին  և նույնիսկ երբեմն նշանակում են իրենց հիվանդներին:
 
Ինսբրուկի դեղագործական ինստիտուտի դեղագիտական բաժանմունքի տնօրեն Հերման Շտուպների խոսքերով, դեղաբույսերը լիովին կարող են կիրառվել մրսածական հիվանդությունների ախտանիշները թեթևացնելու նպատակով: 98% դեպքերում այդ հիվանդություններն առաջանում են վիրուսների պատճառով, իսկ մանրէներով բարդությունների բացակայության դեպքում հակաբիոտիկներն այստեղ անօգուտ են:

Պրոֆեսոր Հերման Շտուպներ.


«Քթահոսությունը, կոկորդում ցավը և չոր հազը , որպես կանոն, տևում են 7-10 օր: Ախտանիշները կարելի է թեթևացնել բուսական միջոցներով»:
 
Հատկապես արդյունավետ են սապոնինները, որոնք պարունակվում են բաղեղի տերևներում, պոլիսախարիդային լորձանման նյութերը, որոնք կարելի է գտնել փիփերթի, տուղտի և եզան լեզվի մեջ, ինչպես նաև ուրցի և էվկալիպտի եթերային յուղերը: Սակայն փորձագետը նշում է, որ անհրաժեշտ է դեղաբույսերը զգուշությամբ կիրառել: Սրանք բոլորովին անվնաս չեն, ինչպես սննդային հավելումները կամ հոմեոպաթիկ պատրաստուկները:

Լուսանկարը. Urogenital.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ