Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
 
                            Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում տարածված են Հյուսիսային կիսագնդում: Ներցեղային տարբերակումը կարող է կատարել միայն փորձառու բուսաբանը, օրինակ Ա. Խարաձեն նկարագրել է տասնյակ տեսակներ, որոնք բնաշխարհիկ են Կովկասում ու Վրաստանում:
Դաշտափուշ ցեղի որոշիչ հատկանիշները
Քիստավոր բույսերի ցեղերը մի քանիսն են ու արտաքուստ նման են իրար, բոլորի սերմերն ունեն մազիկներից բաղկացած փոմփոլիկներ, որոնց օգնությամբ սերմը տարածվում է քամու միջոցով: Սերմի երկարությունը 3-5մմ է, մազիկներինը՝ 20-25մմ: Դաշտափշերի ցեղի «թռչող սարքը» բաղկացած է փետրավոր մազիկներից, որոնց օգնությամբ սերմերը կարող են հարյուրավոր կմ հեռանալ մայր բույսից, որը տալիս է տարեկան 4-20 հազար սերմ: Հայտնվելով նոր տեղում այն ծլում է հաջորդ տարում, եթե գտնվում է հողի մակերեսից մինչեւ 3 սմ խորության վրա, իսկ ոչ բարենպաստ պայմաններում պահպանում է իր ծլունակությունը 5-10 տարի: Առաջին տարում ձեւավորվում է տերեւավարդակն ու արմատային համակարգը, հաջորդ տարիներին` ծաղկում է:
Դաշտափշերը երկտուն բույսեր են, արական ծաղիկներն ավելի խոշոր են, քան` իգականները: Երբեմն առաջացնում են միասեռ բույսերի խմբեր, որոնք ծաղկում են, սակայն չեն պտղաբերում: Դաշտափշերի տեսակները տարբերվում են բարձրությամբ` 30-200սմ, արմատային համակարգի կառուցվածքով՝ առանցքային, կարճ բազմարմատ կամ կոճղարմատ: Ցողունը պարզ է կամ ճյուղավոր, նոսր կամ խիտ, թավապատ կամ փոքր փշիկներով: Տերեւները մեծ մասամբ նշտարաձեւ են, կտրտված սուր ծակող եզրերով, խավապատ են կամ հարթ՝ տարբեր երանգավորմամբ: Ծաղկազամբյուղներն օվալաձեւ են, պատված փշոտ մանր տերեւիկներով: Խողովակավոր ծաղիկների գունային գամման դեղնականաչավունից մինչեւ ծիրանագույն է:
Դաշտափշերի ծաղկման շրջանը երկար է գարնան վերջից մինչեւ աշնան սկիզբ: Մեղրատու բույսեր են, տեսակների մեծ մասի մատղաշ ցողուններն ու ծաղիկի բողբոջներն ուտելի են: Որոշ տեսակներ օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Հնում սերմերի «փետուրները» լցրել են կենդանիների խրտվիլակների մեջ:
Դաշտափշերի որոշ տեսակների բուսաբանական նկարագիրը
Դաշտափուշ գյուղավեր (Cirsium arvense): Բազմամյա բույս է, գլխավոր արմատը խորանում է 2-3, երբեմն մինչեւ 6 մ, մոտավորապես 30 սմ խորությունից ձեւավորվում են շրջանաձեւ տարածվող հորիզոնական արմատների «հարկեր», որոնք բավականին հզոր են ու լի պահեստավորված օգտակար նյութերով: Կողային արմատներն առաջացնում են նորանոր ծիլեր: Ցողունի բարձրությունը 0.8 -1.2 մ է, ուղղաձիգ, ամուր, ակոսավոր, աննշան արտահայտված կողերով, վերին մասում` ճյուղավորվող: Տերեւները հերթադիր են ու նստադիր, ունեն մինչեւ 2 մմ երկարությամբ եզրային փշեր, ոչ թավապատ, ստորին հատվածում` կանաչ, վերին հատվածը` կանաչասպիտակավուն: Ծաղիկները մորու գույն կամ մորու բաց գույն ունեն, սերմերը` դեղին կամ շագանակագույն:
 Ըստ Ռ.Ս. Կարապետյանի (Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս) դժվար վերացվող, «չար» մոլախոտ է: ՀՀ բնական պայմաններում հաճախ է հանդիպում Դաշտափուշ ստեւախիտը (C. Setosum), որի ցողունը, Դ. դաշտայինի համեմատությամբ, ավելի խիտ է ճյուղավորված, տերեւների ստորին հատվածը նոսր թավապատ է, իսկ եզրերը` ստեւախիտ: Բժիշկ ուռուցքաբան Ս.Վ. Կորեպանովը (Альтернативная онкология, библ. ЗОЖ, стр. 35, 2009г.) գրում է, որ բույսը կիրառվում է քաղցկեղի բուժման համար նախատեսված բաղադրատոմսերում: Վաճառվում է բույսի վերնամասը, որը խորհուրդ է տրվում ռադիո- ու քիմիաթերպիայից հետո, սպիդի, հեպատիտ C-ի, արյան հիվանդությունների դեպքում [Бодяк щетинистый, трава (осот), (50г.) Россия, И.Г. Гордеев]:
Ըստ Ռ.Ս. Կարապետյանի (Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս) դժվար վերացվող, «չար» մոլախոտ է: ՀՀ բնական պայմաններում հաճախ է հանդիպում Դաշտափուշ ստեւախիտը (C. Setosum), որի ցողունը, Դ. դաշտայինի համեմատությամբ, ավելի խիտ է ճյուղավորված, տերեւների ստորին հատվածը նոսր թավապատ է, իսկ եզրերը` ստեւախիտ: Բժիշկ ուռուցքաբան Ս.Վ. Կորեպանովը (Альтернативная онкология, библ. ЗОЖ, стр. 35, 2009г.) գրում է, որ բույսը կիրառվում է քաղցկեղի բուժման համար նախատեսված բաղադրատոմսերում: Վաճառվում է բույսի վերնամասը, որը խորհուրդ է տրվում ռադիո- ու քիմիաթերպիայից հետո, սպիդի, հեպատիտ C-ի, արյան հիվանդությունների դեպքում [Бодяк щетинистый, трава (осот), (50г.) Россия, И.Г. Гордеев]:
Դաշտափուշ տարատերեւ (C. heterophyllum): Բազմամյա բույս է: Արմատը չխորացող կոճղարմատ է, որը ծածկված է բազմաթիվ կարճ մազարմատներով: Տերեւները երկարավուն-օվալաձեւ են, ամբողջաեզր, աննշան փշոտ, սրված գագաթով: Տերեւաթիթեղը վրայից կանաչ է, տակից՝ ճերմակ, խավապատ: Ստորին տերեւները կոթունավոր են, որոնց հիմքում կան երկուական ուղղահայաց սերտաճող, սրված տերեւիկներ: Միջին ու վերին տերեւները նստադիր են, ներքեւի մասում` պայտանման ելուստներով: Ցողունի գույնը մուգ ծիրանագույն է, ծաղկազամբյուղին մոտ հատվածում` ճերմակ, տեղ-տեղ` խավապատ: Վերին մասում կան 1-2 ճյուղիկներ: Ծաղիկները կարմիր են, ծաղկում է հունիս-հուլիսին:
Դաշտափուշ բոստանային (C.oleraceum) կամ բանջարանոցային: Բազմամյա կոճղարմատավոր բույս է, ցողունը կենտրոնական մասից ճյուղավորվող է, հարթ կամ թույլ խավապատ: Տերեւները հերթադիր են, թույլ չծակող փշիկներով, ամբողջաեզր կամ փետրաձեւ կտրտված թաղանթով, ծաղիկների տրամագիծը 15-30 մմ է, գույնը` դեղնականաչավուն, հաճախ` կարմրավուն երանգով: Ծաղկազամբյուղները գտնվում են ցողունի ու ճյուղերի գագաթներում, դրանք թվով 3-5 հատ են, իսկ կից տերեւները տարբերվում են մյուսներից՝ ավելի փոքր են, ամբողջաեզր, եռանկյունաձեւ, հիմքում` սրտաձեւ, բաց դեղնականաչավուն: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Հայրենական պատերազմի ժամանակ բույսն ընդգրկվել է զինվորների սննդակարգում:
 Դաշտափուշ ուտելի (C. esculentum): Բազմամյա, մինչեւ 15-25 սմ բարձրությամբ բույս է, արմատը` կարճ, ուտելի կոճղարմատ է: Ցողունը սարդոստայնանման խավապատ է, խորն ակոսավոր, ուղղաձիգ, ծիրանագույն: Մերձարմատային տերեւները բազմաթիվ են, երկկողմանի պատված ոլորաձեւ տեղադրված մազիկներով: Տերեւակոթունը խիտ փշապատ է: Ծաղիկները խմբված են տերեւավարդակի կենտրոնում: Ծաղկազամբյուղի տերեւիկները դեղին կամ կանաչ են, իսկ խողովակաձեւ ծաղիկները կարմիր:
Դաշտափուշ ուտելի (C. esculentum): Բազմամյա, մինչեւ 15-25 սմ բարձրությամբ բույս է, արմատը` կարճ, ուտելի կոճղարմատ է: Ցողունը սարդոստայնանման խավապատ է, խորն ակոսավոր, ուղղաձիգ, ծիրանագույն: Մերձարմատային տերեւները բազմաթիվ են, երկկողմանի պատված ոլորաձեւ տեղադրված մազիկներով: Տերեւակոթունը խիտ փշապատ է: Ծաղիկները խմբված են տերեւավարդակի կենտրոնում: Ծաղկազամբյուղի տերեւիկները դեղին կամ կանաչ են, իսկ խողովակաձեւ ծաղիկները կարմիր:
Դաշտափշի մեղրի բուժիչ հատկությունները
Դաշտափշեր՝ սովորականը, բանջարանոցայինը, ստեւախիտը, գյուղավերը մեծ վնաս են հասցնում մշակաբույսերին, սակայն ցանկալի են մեղուների ու մեղվաբույծների համար: Մեղրատվությունը միջին է՝ 140կգ/1հա: Մեղրը դասվում է որակյալների շարքին, որն անգույն է, կանաչավուն կամ բաց սաթագույն՝ հաճելի համ ու հոտով: Սառած մեղրի բյուրեղիկները մանր են: Մեղրն ակտիվացնում է սրտի աշխատանքը, խթանում է նյարդային համակարգը, ունի լեղամուղ ազդեցություն, նպաստում է արյունատար անոթների՝ հատկապես վերջույթների, ամրացմանը:
Ստենոկարդիա. 150 մլ օղու մեջ լուծեք 150-ական մլ բազուկի ու գազարի, 50 մլ լոռամրգի (клюква) հյութեր, 3 օր թրմեք սառնարանում: Խմեք 1-ական ճ.գ.,   օրը 4 անգամ, ուտելուց հետո:
Լեղամուղ. խառնեք 1-ական ճ.գ. ծովաբողկի քերուկ ու մեղր: Պատրաստեք ու կերեք նախաճաշից առաջ: Շարունակեք 30 օր, կրկնեք 60 օրից: Օգտակար է նաեւ ստենոկարդիայի դեպքում:
Աթերոսկլերոզ. կես կիտրոնից ստացված հյութը լուծեք 100 մլ տաք (եռացրած) ջրի մեջ, 15 րոպե անց ավելացրեք 1 թ.գ. մեղր, խմեք քնելուց առաջ: Կամ. կիտրոնի կեղեւը չորացրեք, փոշիացրեք, խառնեք մեղրին (1:2), կերեք 1-ական թ.գ,՝ օրը 2-3 անգամ, կամ` լուծեք 100 մլ ջրի մեջ ու խմեք ուտելուց առաջ:
Լյարդի հիվանդություններ. մաքրեք, աղացեք 4 գլուխ սխտոր, խառնեք 200 մլ կիտրոնի հյութի ու 1 լ մեղրի հետ: Կերեք 1-ական թ.գ.,  օրը 3 անգամ:
Դաշտափուշ ցեղի որեւէ տեսակ ուսումնասիրված չէ, հնարավոր կազմի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել ըստ դրանց բուժիչ ազդեցության: Վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղեր, ֆլավոններ, կումարին, ֆենոլկարբոնային թթուներ, գինեթթու, եռատերպեններ: Արմատը պարունակում է բարդ շաքարներ, ինուլին: Հայտնի է, որ սերմերը պարունակում են 27-32% ճարպայուղ: Բույսի բոլոր մասերում կան ալկալոիդներ, ցիանոգեն գլիկոզիդ, սպիրտներ:
Դեղաբանական նկարագիրը
Դաշտափուշ գյուղավերն ունի վարակամերժ, մանրէասպան, միզամուղ, ցավազրկող, հակակարկամային, քրտնամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, հակաուռուցքային ազդեցություն:
Կիրառման ոլորտը
Ժողովրդական բժշկությունը կիրառում է որպես դիմադրողականությունը բարձրացնող միջոց հերպեսի վարակի դեմ, մաշկային հիվանդությունների, գլխացավի, աղիների ու լյարդի խիթերի, ստենոկարդիայի, դժվար բուժվող վերքերի դեպքում:
Մթերման կարգը
Դաշտափուշի բոլոր տեսակների վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող տարածքում: Չոր հումքը պահում են կիպ փակվող տուփերի մեջ, մինչեւ 1 տարի: Արմատը մթերում են վաղ գարնանը կամ աշնանը:
Դաշտափուշ գյուղավեր
 
Չարորակ նորագոյացություններ. մանրացրեք, խառնեք 30 գ գյուղավերի ու 15 գ կռատուկի ծաղկազամբյուղներ, 30 րոպե թրմեք 600 մլ եռջրում, քամեք: Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Մթերեք նոր բացվող բողբոջները: Չորացրեք արեւի ճառագայթներից պաշտպանված տեղում: Կամ՝ 20 գ չոր ծաղկազամբյուղները մանրացրեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Բույսը պարունակում է դեռեւս անհայտ կենսաբանորեն ակտիվ ու թունավոր նյութեր: Խստորեն պահպանեք չափաբաժիններն ու խորհրդակցեք բժիշկի հետ:
Դաշտափուշ տարատերեւ
Էպիլեպտիկ նոպաներ. 1 ճ.գ. չոր խոտը 5 րոպե եփեք 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք թանզիվով: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Նույն չափաբաժնով խմեք լյարդի հիվանդությունների, էնդեմիկ խպիպի (զոբ), նյարդային հիվանդությունների դեպքում:
Կարեւոր է իմանալ: Դաշտափուշ տարատերեւի խոտից՝ նույն կերպ պատրաստված թուրմով, բուժում են անուրիան, այդ հիվանդության դեպքում սահմանափակվում է երիկամների միզարտադրության ֆունկցիան:
Վերքեր, չիբան, մաշկի ցան. 3 ճ.գ. բույսի վերնամասը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք թանզիֆով, դրեք թրջոցներ: Ժամկետի սահմանափակում չկա:
Արյունահոսությունների դեպքում. խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ:
Զգուշացում: Դաշտափուշ տարատերեւը հակացուցված է մկանաթուլության, էնցեֆալիտի դեպքում:
 Դաշտափշեր բոստանային եւ ուտվող
Դաշտափշեր բոստանային եւ ուտվող
Ըստ գրող ու ժողովրդական բժշկության գիտակ Ռ.Բ. Ախմեդովի (Растения- твои друзья и недруги), դաշտափուշ բոստանայինի վերնամասի եփուկը կիրառվում է ստամոքսի ու թոքերի քաղցկեղի դեպքում: Դաշտափուշ ուտվողի արմատների եփուկը խորհուրդ է տրվում թոքերի աբսցեսի, թոքաբորբի, արյունոտ խորխի, իսկ վերնամասի ու ծաղիկի թուրմը` տուբերկուլոզի, նեւրոզի, աղեստամոքսային համակարգի բորբոքային ու լեղուղիների հիվանդությունների դեպքում` որպես բուժման արդյունավետությունը բարձրացնող միջոց: Սերմի եփուկը խմում են կանացի հիվանդությունների դեպքում:
Տուբերկուլոզ, նորագոյացություններ. դաշտափուշ ուտվողի արմատը մանրացրեք, 2 ճ.գ. լցրեք 300 մլ զտված ջրի մեջ, եռացրեք, եփեք եւս 5-6 րոպե թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ:
Խոտի եփուկ. 2 ճ.գ. լցրեք 200 մլ զտված ջրի մեջ, 5 րոպե եռացրեք փակ տարայում, 1 ժամ թրմեք, քամեք, խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ:
Սերմի եփուկ. 2 թ.գ. լցրեք 400 մլ ջրի մեջ, եռացրեք, եւս 5 րոպե եփեք թույլ կրակի վրա: 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ:
Զգուշացում: Բոլոր տեսակի դաշտափշերը հակացուցված են հիպերտոնիայի, վարիկոզի դեպքում:
 21.04.2016
21.04.2016                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
 12.05.2021
12.05.2021                                     
                                        
                                
                Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
 16.02.2021
16.02.2021                                     
                                        
                                
                Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
 12.02.2021
12.02.2021                                     
                                        
                                
                Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
 29.01.2021
29.01.2021                                     
                                        
                                
                Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
 21.01.2021
21.01.2021                                     
                                        
                                
                Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
 12.01.2021
12.01.2021                                     
                                        
                                
                Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
 05.03.2018
05.03.2018                                     
                                        
                                
                Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
 22.02.2018
22.02.2018                                     
                                        
                                
                Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
 16.02.2018
16.02.2018                                     
                                        
                                
                Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
 29.01.2018
29.01.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ


 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    