Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Դեղաբույսեր

Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ՝ Հունաստանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բույսի սերմերը: Կան տվյալներ, որ բույսն առնվազն 3000 տարի առաջ օգտագործվել է որպես սննդամթերք Արեւմտյան Հնդկաստանում: Հին Եգիպտոսում պատկերել են հիերոգլիֆների վրա՝«Մակխ-Մակայ» անվանմամբ:

 

Եգիպտոսում ու Մերձավոր Արեւելքում մինչ մեր օրերը դանդուռը հարգի սննդամթերք է՝ ավելացնում են ձվածեղի մեջ, իսկ թարմ ու չորացրած տերեւներով ու ցողունով համեմած աղցանները ստացել են «ֆատուշ» անվանումը: Հնէաբան Շելլը հայտնաբերել է դանդուռի բուժիչ հատկություններն ու դեղերի պատրաստման եղանակները նկարագրող հին ասորական ձեռագրեր: Թեոֆրաստը, Հիպոկրատը, Պլինիուսը խորհուրդ են տվել կիրառել դանդուռը գլխացավի, թութքի, աչքի, ստամոքսի հիվանդությունների, արյունոտ խորխի ու որդերի դեմ: Սակայն անտիկ ժամանակներում հույներն, ի տարբերություն հռոմեացիների, չեն օգտագործել դանդուռը սննդի մեջ:

 

Ավիցենան (980-1037) գրել է.- «Դանդուռն ունի կապող, արյունարգել հատկություն: Օգտակար է ստամոքսի ու լյարդի բորբոքումների ժամանակ, նվազեցնում է երիկամների, միզապարկի ցավերը, կիրառվում է միզապարի խոցի դեպքում»: Միջնադարի արաբ բժիշկ Իբն Էլ-Բենտերը խորհուրդ է տվել կիրառել դանդուռը նաեւ երիկամների հիվանդությունների ժամանակ:

 

Բժիշկ Օդոն (11-րդ դար) գրել է.- «Շոգ եղանակին տենդի ու արյունահոսության դեպքում օգտակար է ծամել տերեւն ու խմել հյութը, իսկ աչքերի այտուցվածության դեպքում` տրորել, դնել կոպերին»: Անգլիայում դանդուռը հարգի է եղել Ելիզավետա Ա թագուհու (1558-1603) օրոք՝ պատրաստել են թթու եւ մարինադ: Ավանդույթը շարունակվել է Կարլ Բ արքայի (1660-1685) օրոք: Նրա խոհարարը հաճախ է պատրաստել հետեւյալ աղցանը. 150գ թարմ տերեւը 2-3 րոպե եփել ու խառնել է 10մլ խաղողի քացախի, 1 ատամիկ սխտորի ու մի փոքր պղպեղի հետ: Այդ աղցանով համեմել են մսից ու ձվից պատրաստված ուտեստները: Դանդուռը 17-րդ դարից հարգի է եղել նաեւ Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ՝ Ավսրալիայում, որտեղ եվրոպացիներն օգտագործել են լնդախտի ժամանակ: Բույսի հանդեպ` որպես դեղի, հետաքրքրությունն աճել է 1849 թվականից հետո, երբ ԱՄՆ-ի հանքերում աշխատող 10.000 բանվորների շրջանում տարածվել է լնդախտ հիվանդությունը. Փրկվել են միայն նրանք, ովքեր դանդուռ են կերել, որն անվանել են «հանքափորի հազար» (նույնն է՝ մարոլ): 


Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleraceaՀայ միջնադարյան բժիշկները դանդուռի բուժիչ հատկությունների մասին


Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է՝ «դռնակ»: Հայերենում ունի նաեւ փրփրեմ, խոճկորուկ, դանդռնիկ, նուկտավ, անդրաքնե, ղրֆա եւ այլ անվանումներ: «Դան» արմատն ունի հատիկ իմաստը, իսկ պտղի վրա կա դռան փեղկը հիշեցնող լայնակի ճեղք: Փրփրեմ անվանումը հավանաբար կապված է բույսի մեջ պարունակվող փրփրանյութերի հետ: Գիտական գրականությունում երբեմն հանդիպում է նաեւ «Dandur» անվանումը: Քչերին է հայտնի, որ Բաղդադի խալիֆայի հիմնադրած հիվանդանոցում ավելի քան 2 դար ղեկավար դիրքեր են զբաղեցրել Բաղտիշու գերդաստանի հայ բժիշկները: Մ. Հերացին (մոտ 1120-1200) խորհուրդ է տվել տենդով հիվանդներին գինձ, կարոս, ռեհան, բամիա, դանդուռ, նուռ, խաղող, ունաբի (տես, Ջ. Սահակյան, «Ունաբի: Արեւելյան բժշկության գաղտնիքները», MP) ուտել: Ա. Ամասիացին գրել է.- «Եթե դանդուռի եփուկով լվանան մազերը, կվերանա թեփը: Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դեպքում: Բուժում է լուծը: Օգնում է միզածորանի եւ աղիների բորբոքումների ժամանակ: Սերմերը վերացնում են բերանի ցանը: Թարմ հյութը որդաթափ հատկություն ունի եւ հագեցնում է ծարավը: Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքերին: Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է հազարը»: Հ.Ս. Հարությունյանն իր «Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր» գրքում (1990թ.) գրել է.- «Դանդուռն օգտագործել են սեռական թուլության, մարսողական ուղիների ուռուցքների, միզապարկի խոցերի, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի ու ստամոքսի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, հազի, լուծի, ականջի բորբոքային ուռուցքների բուժման համար»: Միջնադարի բժիշկների գործնական առաջարկները առ այսօր կիրառվում են տարբեր ազգերի ավանդական բժշկությունում ու լիովին հիմնավորվում են ժամանակակից գիտության տեսանկյունից:


Դանդուռի հետքը համաշխարհային հոգեւոր մշակույթում


Կաթողիկոս Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» գրքում գրել է, որ կելտերը սերում են մեր Հաբեթից: Նրանք ապրում էին Եվրոպայի անտառապատ գոտիներում: Կելտ իմաստասերները՝ դրուիդները մշակել են երկու օրացույց-գուշակարաններ, որոնցում մարդու բնավորության հիմնական գծերը գուշակվում են ըստ ծնված օրվա, իսկ յուրաքանչյուր օր ունի իր ծառը կամ ծաղիկը: Դանդուռի նշանի տակ ծնվածների օրերն են մայիսի 11-21-ը: Հետաքրքիր է, որ «մարդ» դանդուռը միշտ պահանջում է ավելին, քան ունի, իսկ լուսասեր բույս դանդուռը, որը բացվում է միայն արեւոտ եղանակին դանդաղեցնում է իր աճն ամառային արեւադարձի շրջանում: Ըստ արաբական ավանդազրույցի Մուհամեդ մարգարեն դանդուռն անվանել է «օրհնված տերեւաբանջար», քանի որ դանդուռի մարգագետնի վրայով քայլելիս ոտքերի վերքերը բուժվել են: Ըստ որոշ պատմաբանների, Կիեւի ռուս իշխանների զորքի սայլաշարքերում միշտ տարել են դանդուռի թթվով լի տակառներ, քանի որ բույսը զսպում է սիրային կիրքը: Դանդուռը մեծ տարածում ունի մի շարք երկրների խոհանոցներում, իսկ Ավստրալիայում սիրում են ուտել դրա բոված սերմերը:


Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleraceaԴանդուռ խոշորածաղիկը՝ P. Grandiflora, բազմամյա բույս է, ունի մեկ ծաղկեպսակ, հայրենիքը Հարավային Ամերիկան է: Ներկայում գոյություն ունեն բույսի բազմաթիվ միամյա հիբրիդներ, որոնք մշակում են բազմաթիվ երկրներում՝ նաեւ ՀՀ-ում: Ծաղիկները բազմապսակ են, բազմագույն, ծաղկման շրջանը երկար է: (Լ.Վ. Հարությունյան, «Քո շրջապատի ծաղիկները»,1987):


Ըստ հավատալիքի, անկողնու մոտ դրված դանդուռի թարմ ճյուղն ունի քնաբեր հատկություն ու հեռացնում է չարագուշակ երազները: Հավատալիքը վերջերս ստացել է գիտական հիմնավորում (կարդալ հաջորդիվ):


Դանդուռ բանջարանոցայինի բուսաբանական նկարագիրը


Արմատն առանցքային է, մազարմատների խիտ ցանցով պատված, կարմրավուն երանգի: Արմատավզիկից ճառագայթաձեւ դուրս են գալիս փռվող (կամ ուղղաձիգ), ճյուղավորվող, փխրուն, կարմրավուն ցողունները, որոնց վրա մեծ մասամբ հակադիր վարդակի ձեւով դասավորված են հակառակ-ձվաձեւ, հիմքի մասում սրված հյութեղ, դեղնականաչավուն տերեւները: Բույսը ծաղկում է հունիս-հուլիսին: Տերեւների ծոցում, հիմնականում 1-ական, մասամբ՝ 2-3-ական հատով նստած են վառ դեղին պսակաթերթերով ծաղիկները: Ծաղկապատյանները կրկնակի են, հնգաբաժան, բաժակաթերթերը հյութեղ են, բութ եզրերով: Պսակաթերթերը հինգն են, կլորավուն, մոտ 10 մմ երկարությամբ: Յուրաքանչյուր ծաղիկն ունի թվով 8-15 առէջքներ, իսկ վարսանդը՝ 3-6 առանձնացված սռնակներ ու երկար սպիեր: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Սերմերը մուգ շագանակագույն կամ սեւ են, փայլուն, 0.7մմ երկարությամբ, ծլում են գարնան կեսին: Արմատավզիկից վերեւ ցողունները կտրելու դեպքում բույսն ընդունակ է նորերն առաջացնելու: Տարածված է երկրագնդի բարեխառն ու տաք գոտիներում, ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում` որպես մոլախոտ: Դանդուռ բանջարանոցայինը մշակվում է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Հարավային Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Ավստրալիայում եւ այլ: Տարբերում են դանդուռ բանջարանոցայինի երկու հիմնական տեսակ. գետնատարած, որի ցողունի երկարությունը 10-30 սմ է (P.sylvestris), ու նույն բարձրության` ուղղաձիգ ցողունավոր (P. Sativa):


Դանդուռ բանջարանոցայինի քիմիական բաղադրությունը


Բույսի ցողունի ու տերեւի 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը 16 կկալ է, պարունակում է 84 գ ջուր, 1.25 գ մոխիր, 1.3 գ սպիտակուցներ, 0.1 գ ճարպեր, 3.43 գ ածխաջրեր, այդ թվում` գլյուկոզա, գալակտոզա, մալտոզա, սախարոզա, 1.2 գ բջջանք, նաեւ բուսական ստերոլներ, լորձանյութ, բուսախեժ, 0.3 գ ալկալոիդներ, գլյուկոզիդներ, մուգ կարմիր ներկանյութ, եթերային յուղ, օրգանական թթուներ, նորադրենալին եւ այլն: Ոչ մեծ քանակներով ներկայացված են B1` 50 մկգ, B2` 110 մկգ, PP՝ 480-710 մկգ, B5` 40 մկգ, B6` 70 մկգ, B9` 12 մկգ, քոլին՝ 12.8 մգ, վիտամին A` 66 մկգ: Միկրոտարրեր. Մանգան` 0.3 մգ, պղինձ` 0.11 մգ, ցինկ` 0.17 մգ, երկաթ` 1.99մգ, սելեն` 0.9 մկգ: Մակրոտարրեր. Կալիում` 494 մգ, նատրիում` 45 մգ (K:Na=11, որի շնորհիվ նպաստում է երիկամների կանոնավոր աշխատանքին ու ջրային հավասարակշռության պահպանմանը), կալցիում` 65 մգ, մագնեզիում` 68 մգ, ֆոսֆոր` 44 մգ եւ այլն: Սերմը պարունակում է ածխաջրեր, ճարպաթթուներ՝ պալմիտինի, լինոլի, օլեինի ու հակաօքսիդանտ, հակաուռուցքային ազդեցությամբ լիգնաններ:

 

Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleraceaՏեխասի Սան-Անտոնիո Համալսարանի մասնագետները համեմատել են վայրի պայմաններում աճող ու մշակովի դանդուռի եւ սպանախի հակաօքսիդանտ հատկություններն ըստ պարունակվող ալֆա-տոկոֆերոլի (E), ասկոբինաթթվի (C) ու բետա-կարոտինի (A) քանակների: Բույսերի 100 գ թարմ խոտում պարունակվում է. դանդուռ բանջարանոցային. A`1.9 մգ, C` 26.6 մգ, E` 22.2 մգ, վայրի դանդուռ. A` 2.2 մգ, C` 23 մգ, E` 8.2 մգ, սպանախ. A` 3.3 մգ, C` 21.7 մգ, E` 1.8 մգ: Չոր խոտի նույն զանգվածում հակաօքսիդանտ վիտամինների պարունակությունը մոտավորապես 20 անգամ ավելի է: Առաջին հայացքից դանդուռի ու սպանախի ցուցանիշները քիչ են տարբերվում, իսկ զգալի հակաուռուցքային ներուժ ունեցող բետա-կարոտինը (տե՛ս, Ջ.Սահակյան, «Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար» MP) ավելի շատ է սպանախում: Սակայն ԱՄՆ գիտնականները գտել են, որ դանդուռը պարունակում է հակաօքսիդանտ հատկություն ունեցող «քնի հորմոն»՝ մելատոնինը (տես, Ջ. Սահակյան, «Ուղեղի գաղտնիքները», 2013թ.), որի քանակը 20 անգամ ավելի է, քան այլ բույսերում (մոտ 27 մկգ է): Մելատոնինը (C13H16N2O2) արտադրվում է կենդանիների ու մարդու կոնաձեւ գեղձում: Գոյացման չափը կախված է օրվա ժամից, տարվա եղանակից, կլիմայական պայմաններից, հորմոնը կարգավորում է բույսերի, կենդանիների, մարդու աճի ընթացքը: Ամառային արեւադարձի շրջանում գիշերները կարճ են, հետեւաբար, մելատոնինի գոյացման ու դանդուռի աճի ընթացքը դանդաղում են:

 

Վաշինգտոնի «Ժառանգաբանության ու առողջ սննդակարգերի կենտրոնի» տնօրեն Ա. Սիմոպոուլոսն դանդուռն անվանել է որպես ամենաշատ օմեգա-3 (տե՛ս Ջ. Սահակյան, «Օմեգա ճարպաթթուների օգտակարությունը», 2013), պարունակող տերեւաբանջար` 100մգ/100գ թարմ հումքի մեջ: Նա ասել է.- «Բազմաչհագեցված ճարպաթթուները էապես նպաստում են սիրտանոթային համակարգի առողջացմանը, կանխարգելում են աուտիզմի զարգացումը: Դանդուռը պարզապես հրաշք է, հնարավորության դեպքում աճեցրեք այն, այլ ոչ թե ոչնչացրեք որպես մոլախոտ»:


Դանդուռ բանջարանոցայինի դեղաբանական հատկություններն ու կիրառումը


Բույսից ստացված պատրասուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, հանգստացնող, վերքամոքիչ, արյունարգել, որդաթափ, ջերմիջեցնող, օրգանիզմն ամրացնող ու թույները հեռացնող, քրտնամուղ, քնաբեր, հականեխիչ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակաուռուցքային ազդեցություն: Արաբ բժիշկները հնագույն ժամանակներից օգտագործում են դանդուռը որպես արյան մեջ շաքարի բաղադրությունն իջեցնող միջոց: Ռուս բուսաբաններն առաջարկում են կիրառել դանդուռը հիպոտոնիայի, իսկ չին ժողովրդական բժիշկությունը` սուսանակի, արթրիտի, դիզենտերիայի, ինֆեկցիոն բնույթի պարալիչների, երիկամների ու լյարդի հիվանդությունների, կրետի ու կարիճի խայթոցների դեմ:


Դանդուռի մթերման ու պահպանման կարգը


Տերեւներն ու ցողունները հավաքում են ծաղկման շրջանում՝ հունիս-սեպտեմբերին: Հարկ է չորացնել օդափոխվող ծածկի տակ: Սերմերը մթերել աշնանը. զողունների փունջը կախել արմատը դեպի վեր ու հատակին փռած լաթի վրայից հավաքել պտղից թափված սերմը: Հումքը պահել հով, չոր տեղում:


Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleraceaԺողովրդական դեղատոմսեր դանդուռ բանջարանոցայինով


Դիզենտերիա. 1 ճ.գ. թարմ տերեւը 30 րոպե եփեք 300 մլ եռջրում՝ ջրային բաղնիքի վրա: Կրակն անջատելուց հետո ավելացրեք սխտորի 2 ատամիկ, 20 րոպե թրմեք տաք տեղում: Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ ուտելուց, 30 րոպե առաջ: Կամ.


-Խառնեք 50-ական գ թարմ տերեւ ու շաքարավազ, 1 մանր կտրատած միջին սխտոր, լցրեք 600 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ, 90-ական րոպե ընդմիջումներով:


Տրիխոմոնոզ. տերեւը տրորեք, 50 գ հումքը հարեք 1 ձվի սպիտակուցի հետ: Կերեք 20-ական գ, օրը 3 անգամ, ուտելուց 1ժամ հետո:


Ասթմա. չոր սերմը տրորեք, խառնեք մեղրին (1:1): Կերեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ:


Թեփավոր որքին, խոնավ էկզեմա. սերմը փոշիացրեք, 10 գ լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիվով: Եփուկը նախատեսված է արտաքին օգտագործման համար:


Փսորիազ. սերմը տրորեք, 2 ճ.գ.-ը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրով ջերմապահում: Թրջոց դրեք, անընդհատ թարմացրեք: Ազդեցիկ միջոց է, թեթեւացնում է վիճակը: Կամ. 


-Փոշիացրած սերմը 24 ժամ թրմեք երեսնակ բժշկականի գոլ յուղամզվածքում: Նախատեսված է արտաքին օգտագործման համար, կանխարգելում է հիվանդության սրացումը:


Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. սերմը՝ 1-2 գ կամ 10-20 գ թարմ խոտը, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 1-2 ճ.գ. , օրը 2-3 անգամ:


Սպիտակաթորանք. 40 գ թարմ խոտը 2 ժամ թրմեք 200 մլ սառը ջրում, զտեք հյութը, ավելացրեք 2 ձվի սպիտակուց: 2-3 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա, ընթացքում խառնեք: Խմեք փոքր չափաբաժիններով` 1օրվա ընթացքում: Շարունակեք 10 օր:


Արթրիտ. թարմ խոտը՝ 1ճ.գ., լցրեք 200 մլ սառը ջրի մեջ, 10 րոպե եռացրեք: Փակ տարան փաթաթեք սրբիչով, 2 ժամ թրմեք, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 4 անգամ: Օգտակար է նաեւ այտուցվածությամբ ուղեկցվող երիկամների հիվանդությունների, ցավոտ միզարձակության ժամանակ; Խմեք 2-ական ճ.գ., օրը 3-4 անգամ:


Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստամոքսաբորբ, կոլիտ. չոր խոտը՝ 1 ճ.գ., լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եռացրեք, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ:


Առնականության անկում. չոր խոտը՝ 1 ճ.գ., 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ., օրը 3-4 անգամ:


Դանդուռի թարմ հյութի կիրառման ոլորտը


Նեֆրիտ, պիելոնեֆրիտ, ցիստիտ, տրիխոմոնոզ, դիզինտերիա, սուսանակ, սիֆիլիսի հետեւանքով առաջացած հոդաբորբ, միջատների ու օձերի խայթոց. հյութը ստանում են բույսի վերգետնյա մասից, խմում են թարմ վիճակում՝ 1-ական ճ.գ., օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:


Թունավորում. հյութը լուծեք եռացրած, գոլ, չոր գինու մեջ (1:5): Խմեք 20-ական մլ, օրը 3 անգամ:


Թութք. 2 թ.գ. հյութը լուծեք 2 թ.գ. գոլ, զտված ջրում: Թրջոց դրեք՝ օրը 1-2 անգամ:


Արյունոտ խորխ. խմեք 2-ական թ.գ., օրը 3-4 անգամ:


ԶԳՈւՇԱՑՈւՄ

 

Խորհուրդ չի տրվում ուտել օրական ավելի քան 100-150 գ: Դանդուռի մեջ պարունակվող նորադրենալինն արագացնում է սրտի ռիթմը, նեղացնում է արյունատար անոթները, բարձրացնում է ճնշումը: Հակացուցված է առիթմիայի, հիպերտոնիկ հիվանդության, հաճախակի կրկնվող ջղակծկումների դեպքերում: Խորհրդակցեք բժշկի հետ:


Գեղարարություն` դանդուռով


Պաշտպանում է մաշկը ծերացումից, վերացնում է մանր կնճիռներն ու կանխարգելում դրանց առաջացումը: Սնուցում է մաշկը, բարձրացնում մկանների տոնուսը, նեղացնում ծակոտիները, մաքրում է ցանը:


Սնուցող դիմակ. տրորած թարմ տերեւը՝ 2 ճ.գ., խառնեք 1 թ.գ. թթվասերի ու 4 ճ.գ. փափուկ կաթնաշոռի հետ: Քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին: 15 րոպեից լվացեք երիցուկի կամ մաղադանոսի թուրմով: Չորանալուց հետո մշակեք մաշկը խոնավեցնող քսուկով:


Չոր մաշկ. տերեւը՝ 2ճ.գ., խառնեք 1-ական թ.գ. ձիթապտղի յուղի ու գոլ մեղրի հետ: Պահեք 10-15 րոպե, դեմքը մաքրեք կանաչ թեյի թուրմի մեջ թրջած խծուծով, լվացվեք:


Նորմալ կամ ճարպոտ մաշկ. տերեւը՝ 2 ճ.գ., խառնեք 1 թ.գ. վարսակի շիլային: Պահեք 15 րոպե, դեմքը լվացեք գոլ ջրով:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ