Դեղաբույսեր
Ուրցի օգտակարությունը. ժողովրդական բժշկություն. magaghat.am
Ուրցն (լատ.՝ Thýmus) օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն: Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով:
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն: Հին եգիպտացիներն այն օգտագործում էին որպես մարսողությունը լավացնող միջոց: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, իսկ ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսն առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկի ժամանակ, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը:
Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում, քթով ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
Արյան բարձր ճնշման դեպքում.
– Փոշիացրած 1 ճ/գ ուրցը խառնել 0,5 կգ մեղրին։ Ընդունել մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։
– Խառնել իշառվույտի, ջղախոտի, ձիաձետի, ուրցի, սամիթի խոտերը (3։3։2։2։1)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմել ջերմապահի մեջ 400 մլ եռջրով։ Քամել, խմել 100-ական մլ, օրը 4 անգամ։ Օգնում է հիպերտոնիայի սրացման դեպքում։ Խորհրդակցել բժշկի հետ։
Սկսվող հիպերտոնիայի դեպքում.
Խառնել ուրցի, խնկածաղկի խոտերը, երիցուկի ծաղիկը (3։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմել 200 մլ եռջրում, քամել։ Խմել 50-ական մլ, օրը 3-4 անգամ, ուտելուց անկախ։
– 50 գրամ չոր ուրցի խոտին ավելացնել 500 մլ զտված սառը ջուր, եռացնել (5 րոպե կրակի վրա), թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 200 մլ բռնչի սովորականի (Viburnum) հյութ եւ 150 գ մեղր։ Լավ խառնել, լցնել ապակե տարայի մեջ, կիպ փակել։ Պահել հով տեղում։ Խմել 1 ճ/գ, խառնած 100 մլ ջրի հետ, օրը 2-3 անգամ։
Բրոնխիտի դեպքում.
Խառնել ուրցի, խնկածաղկի խոտերը, դաղձի տերեւը (4։1։1)։ Երեկոյան խառնուրդի 6 ճ/գ-ն լցնել ջերմապահի մեջ, ավելացնել 1 լ եռջուր, թրմել 10 ժամ, բաժանել մասերի, քամել, խմել օրվա ընթացքում։ Որպեսզի ժամանակի ընթացքում թուրմի օգտակարությունը չնվազի` 20 օրը մեկ խնկածաղիկը կամ դաղձը փոխարինել մասուրի պտուղով, սրոհունդով։ Բուժումը երկարատեւ է։
Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։
Դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել նաև վահանագեղձի հիպոֆունկցիա:
16.04.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ