Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Անմահության էլիքսիր`ալոե կամ հալվե. ժողովրդական բժշկություն. magaghat.am

Անմահության էլիքսիր`ալոե կամ հալվե. ժողովրդական բժշկություն. magaghat.am

Նույնիսկ Հին Եգիպտոսում այն համարվում էր հզոր դեղաբույս: Որպես բուժող միջոց հին հույներին հայտնի էր դեռևս մթա IV դարից: Ընդգրկում է մոտ 500 տեսասկ, առավել հայտնի են «Ծառատիպ» (Aloe arborescens) և «Վերա» (Aloe variegata) տեսակները։

 

Հալվեն օգտագործում են այրվածքների բուժման համար: Լվացած հալվեի տերևը մի քիչ ճզմել վիրակապի վրա և դնել այրվածքի մակերեսին:

 

Խոլեսթերինի բարձր մակարդակ եւ հիպերլիպիդեմիա

 

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ, օրական 15-20 մլ ալոէի ընդունումը կնվազեցնի հիպերլիպիդեմիայով հիվանդների խոլեսթերինի մակարդակը մոտ 15%-ով, ցածր խտության լիպոպրոտեինի՝ մոտ 18%-ով, տրիգլիցերիդի՝ 25-30%-ով:

 

Ատամնացավի դեպքում պետք է հալվեի տերևի փշերը 2 կողմից հեռացնել, երկայնակի կտրել ու մսոտ հատվածով դնել լնդին:

 

Բուժական նպատակներով օգտագործվում է նաև հալվեի հյութը` տերևների մզվածքը, որը խթանում է իմուն համակարգը, նպաստում է բջիջների վերականգնմանը, ունի հակաբիոտիկ հատկություն: Ինչպես բոլոր բույսերը, հալվեն ևս արտադրում է թթվածին և այդ պատճառով այն կարելի է դնել ննջասենյակում:

 

Հալվեն հակացուցված է հղի կանանց, նրանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի, լեղապարկի հետ, թութքով հիվանդներին:

 

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

 

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով հարկավոր է հալվեի հյութ և մեղր օգտագործել: Հալվեի հյութը ստանալու համար կտրել մի քանի տերև մոտ 15 սմ երկարությամբ, քամել բաժակի մեջ, խառնել նույն քանակության մեղրի հետ, ընդունել օրը 3 անգամ՝ 1/3 գդալ ուտելուց կես ժամ առաջ: Բուժման տևողությունը 3 շաբաթ է:

 

Հարբուխի դեպքում հալվեի հյութը կաթացնել քթի մեջ: Կրկնեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ:

 

Կոկորդի ցավի դեպքում օգնում են գոլ ջրով բացած հալվեի հյութով ողողումները :

Սկզբնաղբյուր. magaghat.am
Լուսանկարը. polzavred.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ