Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Բուսատեսակը մարդուն զրկում է հիշողություններից եւ նրան կամազուրկ դարձնում

Բուսատեսակը մարդուն զրկում է հիշողություններից եւ նրան կամազուրկ դարձնում

Սկոպոլամինը, որը հայտնի է նաեւ որպես «Սատանայի շնչառություն» կամ «Բուրունդանգա», ճանաչվել է աշխարհի ամենասարսափելի թմրանյութերից մեկը: Այն կարող է խլել մարդու հիշողությունը եւ ազատ կամքը, գրում է  The Spec.com-ը:

Բույսը տարածված է Լատինական Ամերիկայում եւ քրեական միջավայրում մարդկանց հնազանդեցնելու սիրված միջոցներից է: Համ  եւ  հոտ չունեցող այս բույսը  հաճախ են խառնում զոհի խմիչքին: Օրինակ՝ անցյալ տարի Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել էր այդ դեղամիջոցի կիրառման շուրջ 1200 դեպքի մասին:  Սկոպոլամինը ստացվում է այն նույն ընտանիքի բույսի սերմերից, որին պատկանում է նաեւ խցանածառը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Այն բժշկության մեջ օգտագործում են Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների բուժման համար: Սկոպոլամինը արգելափակում է նյարդահաղորդիչները, որոնք տեղեկությունը փոխանցում են ուղեղի այն հատված, որտեղ պահվում են կարճ հիշողությունները: Արդյունքում՝ դեղորայքն ընդունելուց հետո մարդու հետ կատարվածն ուղեղը պարզապես չի հիշում: Ընդ որում՝ դեղորայքը մարդկանց կամազուրկ է դարձնում:

Հայտնի են դեպքեր, երբ սկոպոլամինն օգտագործել են որպես ճշմարտությունն իմանալու դեղամիջոց: Իսկ 60-ականներին այդ դեղամիջոցով կասկածելի փորձարկումներ են կատարել: 70-ականներին սկոպոլամինը վերջնականապես անցել է հանցագործների զինանոց: Ճիշտ է, միջոցը չարագործների համար անարդյունավետ ազդեցություն էլ ունի. երբեմն զոհերը դառնում են շատ կատաղի եւ չափազանց դյուրագրգիռ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ