Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Դեղաբույսեր…

Դեղաբույսեր…

Բուսական հումքի վրա դեղորայքային պատրաստուկների կիրառումը մենոպաուզայի ախտանիշների թեթևացման համար կարող է լինել ոչ միայն անօգուտ, այլև առաջացնել լուրջ կողմնակի արդյունքներ, նշում են բրիտանացի գիտնականները:

 

Այդպիսի եզրակացության նրանք հանգել են, ուսումնասիրելով ավելի քան 20 գիտական հետազոտություններ, նվիրված բուսական ծագման հանրահայտ միջոցների կիրառմանը մենոպաուզայի ժամանակ:

 

Գիտնականները գնահատել են այնպիսի դեղաբույսերի ազդեցութունը, ինչպիսիք են կարմիր երեքնուկը (Trifolium pratense), Դոնգ կուայը կամ չինական սրնգեղեգը (Angelica sinensis), գիշերային գարնանածաղիկը (Oenothera biennis) և մարդարմատը (Panax ginseng):

 

Պարզվել է, որ հետազոտությունների մեծ մասը, նվիրված այդ միջոցների արդյունավետությանն ու անվտանգությանը, չի համապատասխանում գոյություն ունեցող գիտական չափանիշներին: Մասնավորապես, դրանց մասնակիցների թիվը եղել է անբավարար կամ տևողությունը` չափազանց կարճ:

 

Մինչդեռ, դեղաբույսերի կիրառումը կարող է, իրոք, թողնել անբարենպաստ հետևանքներ առողջության համար: Որոշակի վտանգ կարող է ներկայացնել դեղաբույսերի փոխազդեցությունն այլ դեղամիջոցների հետ, նախազգուշացնում են գիտնականները: Այսպիսով, ՙբնական միջոցներ՚ հասկացողությունը բոլորովին էլ չի վկայում այն մասին, որ դրանք անվտանգ են:

 

Հետազոտողները նշել են, որ միայն Մեծ Բրիտանիայում կանանց գրեթե 40%-ն ընդունում է դեղաբույսեր և կենսահավելումներ մենոպաուզայի այնպիսի ախտանիշների թեթևացման համար, ինչպիսիք են արյունալեցումները, տրամադրության փոփոխութունները և լիբիդոյի նվազումը: Այդ միջոցների հանրամատչելիությունն աճել է գիտական հետազոտությունների հրապարակումից հետո, որոնք հաստատել են փոխկապացությունը հորմոնալ փոխարինող թերապիայի կիրառման և կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի միջև:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 2 (540), 22.01.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. lekpravda.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ