Դեղաբույսեր
Հալևորիկ ռոմբատերև - Крестовник ромболистный - Senecio rhombifolius (Willd), Sch. Bip.
Հայկական տարանունները - ալևորիկ, ալևորուկ, հալևորուկ, սարի ալևորիկ
Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 50-150 սմ երկարության, բազմամյա խոտաբույս է: Ունի արտաքինց գորշ մոխրավուն, ներսից փուխր միջուկով կամ սնամեջ, երկար կոճղարմատ: Կոճղարմատից դուրս են գալիս վերին մասերում ճյուղավոր բազմաթիվ ցողուններ: Տերևները մանր են, ձվաձև կամ նշտարաձև, հերթադիր, ատամնաեզր:
Ծաղիկները մանր են, դեղին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Բույսը ծաղկում է հունիս-օգոստոս, իսկ պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Բազմանում է հիմնականում սերմերով, որոնք տարածվում են քամու միջոցով: Աճում է մեր հանրապետության լեռնանտառային և ենթալպյան գոտիներում` հատկապես Սպիտակի, Սևանի, Կիրովականի և Դիլիջանի շրջաններում, հարուստ և բավարար խոնավ հողերում, տեղ-տեղ տալով հոծ բուսուտներ: Հալևորիկի տասնյակ տեսակներից դեղորայքային նշանակություն ունի հիմնականում ռոմբատերև տեսակը: Ցեղի «սենեցիո» անունն առաջ է եկել լատիներեն «սենեքս» բառից և նշանակում է ալևոր:
Քիմիական բաղադրությունը: Բույսի բոլոր մասերում, հատկապես արմատում և կոճղարմատում հայտնաբերված են պլատիֆիլին, նեոպլատիֆիլին, սենեցին, սենեցիոնին ալկալոիդներ, ինչպես նաև C վիտամին, անազոտ նյութեր և այլն:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը և կոճղարմատը: Արմատը հանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մաքրում հողից, լվանում սառը ջրով և չորացնում բացօթյա` քամհարվող տեղում: Հավաքում են միայն 2-ից ավելի տարիք ունեցող բույսերը: Վերգետնյա մասը հողից կտրում են 5-10 սմ բարձրության վրա, փռում ցանցի վրա բարակ շերտով, չորացնում բացօթյա կամ հատուկ չորանոցներում:
Ամիրդովլաթը «մարմախոտ» կամ «մարմահուզ» անվան տակ դեղաբույսն օգտագործել է որպես ցավ հանգստացնող, քնաբեր և «սիրտը զորացնող» միջոց: Հայկական ժողովրդական բժշկության մեջ` Հ. Սեպետճյանի մեջբերումով, բույսի արմատի եփուկն օգտագործվել է կանանց չբերության դեպքում, իսկ Ս.Ա. Վարդանյանի մեջբերումով` տարբեր տեսակի ուռուցքները բուժելու համար: Ֆրանսիական ժողովրդական բժշկության մեջ` բույսի եփուկը կամ չոր զանգվածը կարագի հետ տրորված, օգտագործվում է կրծքագեղձի բորբոքման, թութքի, մաշկային թարախային ախտահարումների, իսկ հյութը` ներքին ընդունման ձևով, ճիճվակրության, հիսթերիկ ցնցումների և որովայնային օրգանների խիթերի ժամանակ:
Ռուսական և եվրոպական մի շարք երկրների ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվում է որպես հակացնցումնային, հակաբորբոքիչ, անզգայացնող, փափկացնող, ճիճվամուղ, դաշտանը կարգավորող, հեմոստատիկ, հազը հանգստացնող և վերքամոքիչ միջոց: Դեղաբույսը գիտական բժշկության մեջ հաստատապես հիմնավորվել է 1935 թ., երբ առաջին անգամ Բակուրիանիից տարված նմուշից ակադ. Ա.Պ. Օբուխովի լաբարատորիայում անջատվեցին պլատիֆիլինը և սենեցիֆիլինը, իսկ ավելի ուշ` սառռացին ալկալոիդները: Ամբողջ բույսն օգտագործվում է վերոհիշյալ ալկալոիդները` հատկապես պլատիֆիլին, ստանալու համար: Պլատիֆիլինն, ըստ Մ.Դ. Մաշկովսկու, ունի խոլինոլիտիկ ազդեցություն` որոշ չափով հիշեցնելով ատրոպինը, սակայն ավելի ուժեղ, քան վերջինս, ճնշում է վեգետատիվ հանգույցների խոլինոռեակտիվ համակարգը: Կենտրոնական նյարդային համակարգի, հատկապես անոթաշարժիչ կենտրոնի վրա, պլատիֆիլինը ցուցաբերում է հանգստացնող ներգործություն: Պատրաստուկն օժտված է նաև սպազմալիտիկ (պապավերինանման) ազդեցությամբ և կլինիկական պրակտիկայում լայնորեն կիրառվում է խոցային հիվանդության, բրոնխիալ ասթմայի, հիպերտոնիկ հիվանդության և կրծքային հեղձուկի ժամանակ:
Որպես սպազմալիտիկ և ցավը հանգստացնող միջոց, պլատիֆիլինը դրականապես է անդրադառնում սպաստիկ փորկապությունների, կոլիտների, լյարդի և երիկամների խիթերի, խոլեցիստիտների, ուղեղի և ծայրամասային արյան շրջանառության խանգարումների ժամանակ: Պրակտիկայում լայնորեն կիրառվել է նաև աչքի բիբը լայնացնելու և աչքի հատակը զննելու համար: Ըստ որում, երբ դեղամիջոցը համակցվում է մագնեզիում սուլֆատի փոքր դոզաների հետ, արագանում և խորանում է քունը, իսկ ֆենոբարբիտալի հետ զուգակցելիս` քունը երկարում է: Պլատիֆիլինը 11-12%-ով իջեցնում է շաքարի քանակությունն արյան մեջ, վերացնում պիլոկարպինային ռեակցիան: Այն մտնում է տեպաֆիլինի, պալյուֆինի և պլավեֆինի բաղադրությունների մեջ, որոնք գլխավորապես օգտագործվում են ծովային և օդային հիվանդությունների ժամանակ` լաբիրինթապաթիայի երևույթները կանխելու նպատակով: Սակայն պլատիֆիլինի մեծ դոզաներից առաջ են գալիս կողմնակի երևույթներ, ինչպիսիք են բերանի չորությունը, ակոմոդացիայի խանգարումը, սրտխփոցները, դիսուրիան և այլն:
Դեղաբույսի ջրիկ մզվածքն ունի արյունահոսությունը դադարեցնող և դաշտանային ցիկլը կանոնավորող ներգործություն: Մեր կողմից դեղաբույսի արմատը և կոճղարմատը` ջրաթուրմի ձևով, օգտագործվել է ստամոքսաաղիքային տրակտի, լեղուղիների և միզուղիների կծկողական ցավերի ժամանակ: Նշենք, որ դեղաբույսը բոլոր հիվանդները լավ են տարել և եփուկը ընդունելուց 15-20 րոպե հետո նկատվել է հիվանդների մեծ մասի սպաստիկ ցավերի մեղմացում, իսկ 5-6 օր հետո ստացվել է կլինիկական լավ արդյունք: Մյուս կողից, պլատիֆիլինի կիրառման մեր բազմամյա փորձը ցույց է տվել, որ պատրաստուկն ունի արտահայտված սպազմալիտիկ և ցավերը հանգստացնող հատկություններ: Խոցային հիվանդության և քրոնիկական գերսեկրետոր, գերթթու գաստրիտների ժամանակ այն չափավոր կերպով նվազեցնում է ստամոքսահյութի ժամային լարվածությունը և աղաթթվի դեբիտ-ժամը` էապես չներգործելով հիպերպեպտիկ ցուցանիշների վրա: Նման հիվանդների մոտ պլատիֆիլինի կուրսային կիրառումը (2-3 շաբաթ) տալիս է կլինիկական շոշափելի արդյունք:
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 1 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Եփուկ պատրաստելու համար 20 գ հումքը 20 րոպե եռացնում են 1 բաժակ ջրի մեջ, հովացնում ու քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Ոգեթուրմի համար հումքը 1/5-ի հարաբերությամբ խառնում են 70° սպիրտի հետ, թողնում 1 շաբաթ, քամում, ապա ընդունում 30-40-ական կաթիլ, ջրով` օրական 3 անգամ: Պլատիֆիլինը բաց է թողնվում դեղատներում` փոշու, հաբերի, կաթիլների և ամպուլների ձևերով:
Այլ օգտակար հատկանիշները: Քանի որ ամենամյա խոշոր չափերի մթերումները սպառնում են դեղաբույսի արեալների պահպանմանը, այն վաղուց արդեն մշակվում է: Հալևորիկը մեղրատու է. վերգետնյա մասերից ստացվող ներկերով գործվածքները ներկում են կանաչ գույնի:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSQuxl3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



