Դեղաբույսեր
Դդում
Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:
Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:
E վիտամինի մեծ քանակությունը կանխում է օրգանիզմի ծերացումը, իսկ մաշկը պաշտպանում է կնճիռներից եւ ծերության հետքերից: Կարոտինը E վիտամինի հետ ոչ միայն կանխում է բջիջների ծերացումը, այլեւ հնարավոր քաղցկեղը, նպաստում է աչքի լորձաթաղանթի աշխատանքին, կանխում մրսածությունը, ամրացնում դիմադրողականությունը` պաշտպանելով տարբեր վիրուսներից եւ մանրէներից:
Դդումի բուսական թելիկները (ֆիբրերը) դադարեցնում են փորկապությունը, կանխում քաղցկեղը, կոլիտի առաջացումը եւ շաքարախտը: Կալցիումը եւ վիտամիններ C-ն եւ B-ն հեռացնում են օրգանիզմում կուտակված աղերը եւ իջեցնում արյան բարձր ճնշումը: Պեկտինային նյութերի մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը եւ խոլեստերինը:
Դդումը դիետիկ լավագույն բույսերից է: Քրոնիկ եւ սուր նեֆրիտի (երիկամների տարբեր հիվանդությունների) դեպքում խորհուրդ է տրվում այն ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ: Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի եւ նյարդային խանգարումների դեպքում: Այն օրգանիզմը մաքրում է աղերից եւ ջրից` չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ:
Նպաստում է արյան մակարդելիությանը: Կարոտինի քանակությունը դդումի մեջ 5 անգամ ավելի բարձր է, քան գազարի մեջ, եւ 3 անգամ ավելի շատ, քան տավարի լյարդի մեջ: Այդ պատճառով դդումի պտուղը եւ բուսահյութը խորհուրդ է տրվում նաեւ տեսողական խնդիրների դեպքում:
Դդումը երկաթի մեծ քանակությամբ բոլոր բույսերին հաղթում է. ասում են, որ դդումի սիրահարներին կարելի է տարբերել դեմքի մաշկի գույնով եւ փայլով, լավ տրամադրությամբ: Դդումը խորհուրդ է տրվում հատկապես անեմիայով` սակավարյունությամբ տառապողներին: Դդումի հյութը խթանում է տղամարդկանց սեքսուալ կենսագործունեությունը:
Դդումը հաճախ է օգտագործվում կոսմետոլոգիայի մեջ` դիմակների, լոսյոնների, քսուքների: Դեմքի յուղոտ մաշկը սնուցելու համար 3 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ 1 թ/գ բնական մեղր: Դիմակը փոքր-ինչ տաք վիճակում քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, ապա լվացվեք սառը ջրով: Պզուկներից, դեմքի մազանոթների ճարպից ազատվելու համար դդումի փոքրիկ կտորով մերսեք դեմքը:
Չոր մաշկի համար 2 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացնել 1 ճ/գ ձիթապտղի (կամ այլ բուսական) յուղ: Դիմակը քսել դեմքին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով: Բոլոր տիպի մաշկերի համար խորհուրդ է տրվում դդումի քերած զանգվածը քամել, հյութը քսել դեմքին, պահել 15-20 րոպե: Կրկնել այս դիմակը շաբաթը 2-3 անգամ: Թարմացնում եւ սնուցում է մաշկը: Անքնության դեպքում օրը 2 անգամ 50-ական գրամ դդումի քերվածք ուտել:
Սրտային հիվանդությունների դեպքում օրը 1/2 բաժակ դդումի հյութ խմեք: Նյութափոխանակության խանգարման եւ լյարդի հիվանդության դեպքում օրական 1/2 կգ դդումի միջուկից ուտել եւ 1-2 բաժակ պտղահյութ խմել: Այրվածքների դեպքում պտղահյութով կոմպրեսներն են օգնում:
Տափակ ճիճուների դեպքում դդումի 80-100 գրամ սերմերը մաքրեք կճեպից, լավ ծամելով կերեք այն, ապա, 1 ժամ հետո 1 ճ/գ գերչակի յուղ (կաստորովոյե մասլո) խմեք: Ժապավենաձեւ ճիճուների դեպքում 300 գրամ հում կամ չորացրած սերմերը կլպել չոր հատվածից` թողնելով կանաչ նուրբ թաղանթը: Սերմերը մաս-մաս տրորել-մանրացնել հավանգով եւ լցնել առանձին ամանի մեջ: Այնուհետեւ ավելացնել 50-60 մլ ջուր (ջուրը 10-15 կաթիլ չափերով լցնել եւ անընդմեջ խառնել): Համը լավացնելու համար կարող եք նաեւ 10-15 գրամ մեղր ավելացնել, եւ ստացված զանգվածը սոված ստամոքսին խմել 1 թեյի գդալով. մեկ ժամվա ընթացքում ամբողջ զանգվածը 1-ական թեյի գդալով պետք է խմեք: 3 ժամ հետո ծծմբաթթվային մագնեզիում (մեծահասակները` 1/2 բաժակ տաք ջրի հետ պետք է խառնեն 10-30 գրամ, իսկ երեխաները` հաշվարկելով 1 գրամը 1 տարեկանին, այսինքն` եթե երեխան 3 տարեկան է, ուրեմն` 3 գրամ): Երեխաների դեպքում սերմերի հետեւյալ չափն է խորհուրդ տրվում. 150 գրամ` 10-12 տարեկանների համար, մինչեւ 100 գրամ` 10-12 տարեկաններին, մինչեւ 75 գրամ` 3-4 տարեկաններին, 30-50 գրամ` 2-3 տարեկաններին:
Դդումով շիլան նիհարեցնող միջոց է, մաքրում է օրգանիզմը շլակներից: Դդումի բջջանյութը իջեցնում է տաքությունը, օգնում է բարձր թթվայնությամբ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում:
Շատ օգտակար է նաեւ դդումի կորիզների բուսայուղը, որն օգտագործվում է սալաթների մեջ: Պրոստատիտի (սկզբնական փուլում) դեպքում ամեն օր առավոտյան` սոված ստամոքսին, եւ երեկոյան խորհուրդ է տրվում 20-30 դդումի սերմեր ուտել:
29.09.2010 լիանա
05.02.2013
Sirarpi
24.11.2012
Sirarpi
24.11.2012
Արմինե
17.01.2012
Սա այն է, ինչ ինձ և իմ ընտանիքին անհրաժեշտ է:
Ա
24.11.2011
Siranush
02.11.2011
Shat urax em vor staca nman manramasn texekatvutyun: Hyutn ogtagorcum enq amen or ev shat goh enq, niharelu arumov hrashali e, da im ancnakan porcic em asum, 1 shabatum 15 kg + mjus hrashqner@:
Anna
26.05.2011
Shnorhakalutyn, shat matcheli ev bovandakalic texekutyun er:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYp7XTpE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ