Դեղաբույսեր
Այրող, բայց` ամենակարող եղինջը
Եղինջը դեռ հնուց ծառայել է եւ՛ որպես սնունդ, եւ՛ դեղամիջոց: Օրինակ, Անգլիայում շուտով անց է կացվելու եղինջ ուտելու 14-րդ առաջնությունը` աշխարհի մասշտաբով:
Ի դեպ, այդ մրցույթի պայմանները շատ դաժան են` եղինջն ուտելու են առանց որեւէ մշակման: Այն իսկապես ամբողջ աշխարհում ճանաչվել է բուժամիջոց: Եվ իզուր չեն ասում, որ եղինջը կարող է փոխարինել 7 բժշկի: Ընդհանրապես բուժման նպատակով օգտագործում են բույսի տերեւները, ծաղիկները եւ արմատը:
Բույսի տերեւները եւ սերմերն Ավիցենան օգտագործել է գլխուղեղի ախտահանումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլեւրիտի եւ շնչուղիների բորբոքումների ժամանակ:
Ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը խառնում են գարեջրին եւ օգտագործում հազը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով: Եղինջի ծեծված արմատներն ընդունում են ջրով` սրտի շրջանում ցավերի ժամանակ: Իսկ տրորած թարմ տերեւները կարելի է դնել ճակատային մասում` արյունահոսությունը դադարեցնելու համար:
Եղինջի արմատը եւ սերմերը շաքարով եփած վիճակում ընդունում են միզաքարային հիվանդությունների ժամանակ, իսկ ընդհանրապես բույսն օգտագործվում է դեղնուկի, առատ քրտնարտադրության, ճիճվակրության, աղեփքության, բարձր ջերմության, նյարդային նոպաների ժամանակ:
Եղինջի տերեւներից եփուկ պատրաստվում է հետեւյալ կերպ` 10-15գ հումքը լցնել 200մլ ջրի մեջ, եփել 10րոպե ու ըմպել 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ` վերը նշված ախտանշանների դեպքում:
Իսկ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ են նույն բաղադրիչները, բայց ոչ թե եղինջը պետք է եռացնել ջրի մեջ, այլ 2 ժամի չափ թողնել եռջրի մեջ: Քամելուց հետո խմել բաժակի 1/4 մասը` օրը 3 անգամ:
Եղինջի տերեւները եւ ծովի աղը միասին շատ լավ հակաբիոտիկ կարող են հանդիսանալ: Եղինջը շատ լավ բարձրացնում է արյան հեմոգլոբինը:
Բայց թվարկված առավելությունների մեջ չպետք է մոռանալ եղինջի բացասական ազդեցությունների մասին եւս: Նախքան այն օգտագործելը՝ պետք է տեղյակ լինել արյան մակարդելիության մասին: Որովհետեւ եղինջի հիմնական ազդեցությունը արյունը մակարդելու հատկությունն է: Այդ պատճառով թրոմբոֆլեբիտների ու երակների վարիկոզ լայնացմանը եղինջը բոլոր ձեւերով հակացուցված է: Այն խիստ հակացուցված է հղիներին, քանի որ եղինջը կարող է բարձրացնել արգանդի տոնուսը: Հետեւաբար, հղիների հեմոգլոբինը պետք չէ փորձել բարձրացնել եղինջի օգնությամբ: Հակառակ դեպքում հնարավոր է հղիության ընդհատում:
Բոլոր մյուս դեպքերում այն շատ օգտակար է: Օրինակ` եղինջի օգնությամբ կարելի է շատ լավ նիհարել, քանի որ նրա օգնությամբ նյութափոխանակությունն արագանում է, ավելորդ ճարպերի այրումն արագ է տեղի ունենում:Եղինջը կարելի է անցկացնել մսաղացով, ավելացնել մի քիչ մածուն, մի քիչ էլ մեղր եւ ուտել: Այս աղցանը արագացնում է նյութափոխանակությունը:
Եղինջը կանխում է ռեւմատիզմի առաջացումը: Ռուսական բաղնիքներում նույնիսկ եղինջի մի քանի հարվածը պարտադիր է: Այն լավացնում է արյան շրջանառությունը:
Պետք է ասել, որ ամենաօգտակարը մայիսյան եղինջն է: Աղն անփոխարինելի չէ Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ` պղպեղ, քացախ, կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, որը եւ՛ համեղ է, եւ՛ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլին:
Թեմայից դուրս...
Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, ինչը, սակայն, այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: Կարելի է նաեւ բանջարեղեններով ու մրգերով սոուս պատրաստել: Կարելի է 2 հատ լոլիկը, 1 հատ կիտրոնը, 1 հատ կանաչ խնձորը կտրատել ու հարիչով հարել: Ստացվում է շատ համեղ սոուս: Այն հատկապես համեղ է մսից պատրաստված կերակրատեսակների հետ:
01.06.2010 Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYRTZoM5' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ