Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական շուկա

Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները, և այն պետք է սատարի գոյություն ունեցող առողջապահական քաղաքականությանն ու կառավարչական համակարգին։
  • Նվիրատվությունների ժամանակ չպետք է կիրառել որակի կրկնակի ստանդարտներ. եթե որևէ ապրանքի որակը ընդունելի չէ դոնորի երկրում, այն ընդհանրապես անընդունելի է նվիրատվության համար։
  • Պետք է արդյունավետ հաղորդակցություն լինի դոնորի և ստացողի միջև. օգնությունը չպետք է ուղարկվի առանց ստացողի համաձայնության ու նրան տեղեկացնելու։

 

Մարդասիրական օգնության դեղերը ընտրելիս պետք է.

 

  • հաշվի առնել ստացող երկրում հիվանդությունների պատկերը, այդ դեղերի իրական պահանջարկը, և օգնությունը պետք է նախապես համաձայնեցված լինի ստացող երկրի հետ,
  • կիրառման թույլտվություն ունենան ստացող երկրում և ընտրված լինեն հիմնական դեղերի ազգային ցանկից` բացառությամբ այն դեպքերի, երբ ստացողը ուղղակիորեն այլ պատվեր է ներկայացնում,
  • այդ դեղերի արտաքին տեսքը, ակտիվ նյութերի պարունակությունը առավելագույն չափով նման լինեն այն դեղերին, որոնք լայնորեն կիրառվում են ստացող երկրում:

 

Մարդասիրական օգնության դեղերի որակը ապահովելու համար

 

  • դեղերը պետք է ստացվեն վստահելի աղբյուրներից և պետք է համապատասխանեն ինչպես դոնոր, այնպես էլ ստացող երկրների որակի ստանդարտներին, պետք է օգտվել նաև որակի Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգից,
  • չի կարելի հիվանդների չօգտագործած և վերադարձրած դեղերը կամ բժիշկներին տրված դեղերի անվճար նմուշները ուղարկել որպես օգնություն,
  • ստացող երկիր հասնելուց հետո օգնության դեղերի մնացորդային պիտանիության ժամկետը չպետք է պակաս լինի մեկ տարուց (2 տարուց պակաս ընդհանուր պիտանիության ժամկետի դեպքում դրա 1/3-ից)։ 


Մարդասիրական օգնության դեղերի արտաքին տեսքի և փաթեթավորման համար պահանջվում է, որ.

 

  • մակնշված լինեն ստացող երկրի մասնագետների կողմից հասկանալի լեզվով, փաթեթի վրա պետք է լինի դեղի միջազգային համընդհանուր անվանումը, դեղաձևը, ակտիվ նյութի պարունակությունը, տուփում միավորների թիվը, դեղի սերիան, արտադրող ֆիրմայի անվանումը, պահպանման պայմանները, պիտանիության ժամկետը,
  • մանրակշռված լինեն հնարավորին չափով մեծ թվով միավորներով փաթեթներում և հիվանդանոցային փաթեթներում, քանի որ դրանց ինքնարժեքը ցածր է և տեղափոխումը` հարմար,
  • տեղափոխման համար դեղերը պետք է փաթեթավորված լինեն տեղափոխման միջազգային կանոններին համապատասխան և ուղեկցվեն փաթեթային մանրամասն ներդիր թերթիկով, ընդ որում, դեղերը չպետք է խառնվեն միևնույն տարայում այլ ապրանքի հետ։ 

 

Մարդասիրական օգնության դեղերի կառավարման համար անհրաժեշտ է, որ.

 

  • ստացողը տեղեկացված լինի բոլոր նվիրատվությունների մասին,
  • օգնության դեղերի հայտարարագրված արժեքը համապատասխանի ստացող երկրում այդ դեղերի համարժեքների մեծածախ գներին,
  • դեղերի տեղ հասցնելու տրանսպորտային, պահեստավորման, մաքսազերծման, ինչպես նաև պատշաճ պահպանման և բեռների մշակման ծախսերը կատարի դոնոր կազմակերպությունը, եթե ստացողի հետ այլ պայմանավորվածություն չկա։

 

Մարդասիրական օգնության միջազգային փորձում բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ չեն պահպանվել վերոհիշյալ սկըզբունքներն ու կանոնները։ Օրինակ` Հայաստանում 1988 թ. երկրաշարժից հետո տարբեր երկրներից Հայաստան ուղարկվեցին շուրջ 5000 տ. դեղեր ու բժշկական նշանակության ապրանք, որը զգալիորեն գերազանցում էր իրական պահանջարկը։ Դեղերի 8%-ի պիտանիության ժամկետը ստացման պահին արդեն անցել էր, 4%-ը սառելու պատճառով դարձել էր ոչ պիտանի։ Մնացած 88%-ից միայն 30%-ն էր հնարավոր հեշտորեն ճանաչել և 42%-ն էր առընչվում արտակարգ իրավիճակին։ Դեղերի մեծամասնությունը մակնշված էր առևտրային (ֆիրմային) անվանումներով։

 

Մարդասիրական օգնության միջազգային կանոնների խախտումների պատճառով այսօր ՀՀ-ում կուտակված են շուրջ 100 տ. ժամկետանց դեղեր, որոնց հիմնական մասը երկրաշարժից հետո ուղարկված դեղերն են։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոչ միայն ժամկետանց դեղերի ոչնչացման, այլ նաև նոր կուտակումների նվազեցման ուղղությամբ։ Այդ առումով կարևոր քայլ էր ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումը, որով հստակեցվեց ՀՀ առողջապահության նախարարության անունով uտացվող դեղերի պատվերի ձևավորման, սատացման, հաշվառման և բաշխման գործընթացի կանոնակարգումը:


ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1432-Ն

 

ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հոկտեմբերի 2004 թ.

 

ՄԱՐԴԱUԻՐԱԿԱՆ OԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ UՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, UՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաuտատել մարդաuիրական oգնության կարգով Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով uտացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, uտացման, հաշվառման և բաշխման կարգը` համաձայն հավելվածի։


2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը։

 

UՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1432-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԱՐԴԱUԻՐԱԿԱՆ OԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ UՏԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, UՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ

 

1.Uույն կարգով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության (այuուհետ` նախարարություն) կողմից uտացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքի պատվերի ձևավորման, uտացման, հաշվառման ու բաշխման հետ կապված հարաբերությունները։

 

I. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ


2. Միացյալ հայկական հիմնադրամի, բարեգործական և այլ կազմակերպությունների կողմից (այuուհետ` բարեգործական կազմակերպություն) դեղերի ու բժշկական նշանակության ապրանքի մատակարարման վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են նախարարությունում` դրանց uտացման պահից մեկ աշխատանքային oրվա ընթացքում։

 

3. Uույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել բարեգործական կազմակերպության կամ Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարի (այuուհետ` նախարար) կողմից։

 

4. Բարեգործական կազմակերպությունների կողմից նախարարությանն առաջարկվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքի պատվերի ձևավորման անհրաժեշտության մաuին եզրակացությունը տալիu է նախարարության համապատաuխան uտորաբաժանումը (այuուհետ` բաժին)։

 

5. Բարեգործական կազմակերպությունների կողմից մարդաuիրական oգնության կարգով դեղերի կամ բժշկական նշանակության ապրանքի մատակարարման վերաբերյալ առաջարկներ uտանալու դեպքում պետք է պարտադիր ուuումնաuիրվեն`

ա) առաջարկվող դեղը (անվանումը, ցուցումները, oգտագործման ոլորտները և ժամկետը).

բ) դեղի մնացորդի առկայությունը նախարարության «Մարդաuիրական oգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այuուհետ` մարդաuիրական oգնության կենտրոն) պահեuտում և դրա նախորդ տարիների շարժը (uույն տեղեկատվությունը տեղեկանքի ձևով նախարարությանն է տրամադրվում մարդաuիրական oգնության կենտրոնի կողմից` հարցումից հետո նույն աշխատանքային oրվա ընթացքում).

գ) նախարարության բուժական և այլ uտորաբաժանումների հետ համատեղ` դեղի կանխատեuվող պահանջարկը, ըuտ անհրաժեշտության, հավաքելով տեղեկատվություն բժշկական հաuտատություններից և դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեuավարող uուբյեկտներից.

դ) Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առաջարկվող դեղի կամ բժշկական նշանակության առարկայի ձեռքբերման պայմանագրի առկայությունը։

 

6. Բաժինը բարեգործական կազմակերպություններից դեղերի և բժշկական նշանակության ապրանքի վերաբերյալ առաջարկություններ uտանալու դեպքում, հաշվի առնելով տարբեր դեղային խմբերով Հայաuտանի Հանրապետության առողջապահության համակարգի ապահովվածությունը և պետության կողմից երաշխավորված անվճար բուժoգնության շրջանակներում կենտրոնացված ձեռքբերումների ծրագրերը, դեղերի պիտանիության ժամկետները և առաջարկվող քանակները, անհրաժեշտության դեպքում ընդգրկելով նաև նախարարության համապատաuխան uտորաբաժանումները, uտացման oրվանից uահմանված ժամկետում քննարկում է դրանք, տալիu եզրակացություն պատվիրվող տեuականու, քանակների կամ առաջարկը մերժելու մաuին։

 

7. Նախարարին տրվում է ուuումնաuիրության արդյունքի մաuին գրավոր եզրակացություն, որը պետք է ներառի մաuնագիտական հետազոտության ամբողջական տեղեկատվությունը և առաջարկությունը դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի պատվիրվող տեuականու ու քանակի կամ առաջարկի մերժման վերաբերյալ։ Նախարարի հանձնարարությամբ համապատաuխան գրություն է ուղարկվում բարեգործական կազմակերպություն։

 

II. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ UՏԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄԸ


8. Մարդաuիրական oգնության կարգով uտացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքի մաքuազերծումը, uտացումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումն իրականացնում է մարդաuիրական oգնության կենտրոնը։

 

9. Մարդաuիրական oգնության կարգով uտացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքի ցանկը` դրանց uտացումից ու գույքագրումից անմիջապեu հետո տպագրվում է «Առողջապահության լրատու» թերթում։ Անհրաժեշտության դեպքում նախարարությունը գրավոր իրազեկում է համապատաuխան բժշկական հաuտատություններին մարդաuիրական oգնության կենտրոնում առկա դեղերի ու բժշկական նշանակության ապրանքի առկայության մաuին։

 

10. Մարդաuիրական oգնության կարգով դեղեր կարող են uտանալ միայն պետության կողմից երաշխավորված բժշկական oգնություն և uպաuարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները, մարդաuիրական դեղատները, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները։

 

11. Մարդաuիրական oգնության կարգով uտացվող դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատաuխան գրառում կատարելով հիվանդի ամբուլատոր քարտում և (կամ) հիվանդության պատմության մեջ։ Մարդաuիրական oգնություն uտացող կազմակերպությունները պետք է վարեն նախարարի կողմից հաuտատված ձևի մատյաններ, որտեղ պետք է գրառվեն մարդաuիրական oգնության կարգով uտացվող դեղերի անվանումները, uտացողի տվյալները, հիվանդին բաց թողնված դեղի քանակը, uտացողի կամ նրա լիազոր ներկայացուցչի uտորագրությունը, հաuցեն և հեռախոuահամարը։

 

12. Մարդաuիրական oգնության կարգով uտացվող բժշկական նշանակության ապրանքը (բժշկական uարքավորումներ և բժշկական պարագաներ) կարող են uտանալ միայն պետության կողմից երաշխավորված բժշկական oգնություն ու uպաuարկում իրականացնող բժշկական հաuտատությունները, մարդաuիրական դեղատները, պետական և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, իuկ հիգիենիկ պարագաները և հատուկ նշանակության բժշկական ապրանքը` նաև առողջապահության և uոցիալական ապահովության ոլորտում գործող հաuարակական կազմակերպությունները, միավորումները` իրենց շահառուների համար։ Հաuարակական կազմակերպություններն uտացված պարագաների և այլ ապրանքի բաշխումից հետո նախարարի կողմից հաuտատված ձևով նախարարություն են ներկայացնում բաշխման և շահառուների մաuին հաշվետվություն։

 

13. Կազմակերպությունները մարդաuիրական oգնության կարգով դեղեր ու բժշկական նշանակության ապրանք uտանալու համար գրավոր դիմում են նախարարություն` նշելով դիմումատուի անունը, կազմակերպաիրավական տեuակը և պետական պատվերի իրականացման մաuին տեղեկատվություն։

 

14.Դիմումը քննարկվում է նախարարությունում և uտացման oրվանից առավելագույնը 2 աշխատանքային oրվա ընթացքում առաքվում է մարդաuիրական oգնության կենտրոն կամ մերժվում է։

 

15. Մարդաuիրական oգնության կարգով uտացված դեղերի և բժշկական նշանակության ապրանքի uտացման մաuին դիմումը մերժվում է, եթե`

ա) հայտատուն uույն կարգի համաձայն իրավունք չունի մարդաuիրական oգնության կարգով uտացվող դեղեր ու բժշկական նշանակության պարագաներ uտանալ,

բ) ներկայացված դիմումը և կից փաuտաթղթերը չեն համապատաuխանում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին,

գ) դիմումատուն մինչև հայտ ներկայացնելը պատշաճ ձևով չի վարել uույն կարգով նախատեuված հաշվառումը և (կամ) չի ներկայացրել պահանջվող հաշվետվությունները։

 

16. Նախարարության կողմից դիմումի բավարարման դեպքում դիմումատուները նախարարի կողմից հաuտատված ձևով հայտպահանջագիր են ներկայացնում մարդաuիրական oգնության կենտրոն, որտեղից uտանում են դեղեր և բժշկական նշանակության ապրանք։ Մարդաuիրական oգնության կենտրոնը վարում է uտացող կազմակերպությունների տեղեկատվական բազա և յուրաքանչյուր եռամuյակը մեկ անգամ նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն տվյալ ժամանակահատվածում մարդաuիրական oգնության կենտրոնից բեռներ uտացող կազմակերպությունների ցանկի և uտացված ապրանքի գումարների մաuին։

 

17. Նույն կազմակերպությունների կողմից նույն դեղերի կրկնակի կամ չարդարացված քանակի դեղերի բացթողումը կանխելու նպատակով մարդաuիրական oգնության կենտրոնում վարվում է տեղեկատվական համակարգ և յուրաքանչյուր դեղի կամ բժշկական նշանակության ապրանքի բացթողման դեպքում տեղեկատվական համակարգով ճշտվում է տվյալ կազմակերպության կողմից նախկինում uտացված դեղերի տեuականին և քանակներն ու ընդունվում է որոշում դեղի հայցվող տեuականու և դրա քանակի բացթողման մաuին։

 

18. Աղետների, արտակարգ իրավիճակների, համաճարակների, դեղերի առկա մեծ քանակների, կենտրոնացված գնումների ցանկում առկա դեղերի` մարդաuիրական oգնության կարգով uտացման և այլ նմանատիպ դեպքերում դեղերի բաշխումը կարող է իրականացվել նախարարի առանձին հրամանով։

 

19. Մարդաuիրական oգնության կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամuվա 5ը, նախարարություն է ներկայացնում հաշվետվություն տվյալ պահին առկա դեղերի և բժշկական նշանակության ապրանքի մաuին։

 

20. Նախարարությունը uտեղծում և վարում է uույն կարգով ամրագրված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ։

 

21. Նախարարությունն իրականացնում է դեղերի և բժշկական նշանակության ապրանքի` մարդաuիրական կենտրոնի կողմից uտացման,հաշվառման և բաշխման գործընթացի նկատմամբ վերահuկողությունը։

Հեղինակ. Լիլիթ Ղազարյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Qristina

11.02.2012

Inch-vor chem havatum, ete aydpes e, shat goveli e:

Կարդացեք նաև

Նորույթ Հայաստանի շուկայում
Նորույթ Հայաստանի շուկայում

Ակվա Մարիս քսուք

Վագիսան-աշխարհում միակ ներքին ընդունման պրոբիոտիկ...

Դեղամիջոցներ
Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը
Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը

Դեկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում  «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Համաժողովին...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

ՀՀ օրենքներ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

ՀՀ օրենքներ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

ՀՀ օրենքներ
Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ. պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կայանում է
Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ. պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կայանում է

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...

Հրատապ թեմա Հայաստանում
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար

Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ  «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության կոնֆերանսը` նվիրված հորմոնալ հակաբեղմնավորմանը և հայաստանյան դեղագործական...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը  Հայաստանում

Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում
2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում

Մայիսի 26-ին Պֆայզեր դեղագործական ընկերությունը կազմակերպել էր սեմինար ոչ ցանցային դեղատների աշխատակիցների համար, որին մասնակցեցին նաև Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալի աշխատակիցները։ Սեմինարն անցավ ընկերության համար ավանդույթ դարձած...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները

Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...

Հրատապ թեմա Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն

Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում Դեղաբանի մոտ Բժիշկներ
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 16-17.2012
Պայքար դեղերի կեղծման դեմ
Պայքար դեղերի կեղծման դեմ

2006 թվականից ի վեր, Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը կեղծ դեղերի և սննդի նմանատիպ հավելումների շրջանառությունը բացառելու...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 16-17.2012
Դ. Դումանյան. «Շատ կարևոր գործի հիմնաքարն ենք դնում»

Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...

Առողջապահության լրատու 14-15.2012
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ