Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական շուկա

Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ. պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կայանում է

Դեղագործությունը՝ հեռանկարային ոլորտ. պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կայանում է

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները կանոնակարգվում են ըստ վերջինից բխող հայեցակարգի։

 

Հիշեցնենք, որ ռազմավարությամբ շեշտադրված են տեղական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնումը, գործող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, վարկավորման սուբսիդավորումը եւ ձեռնարկությունների արտադրական ներուժի խթանումը։


«Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման» 2013թ. ծրագրի շրջանակներում ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված ոլորտների ընկերություններին կտրամադրվի շուրջ 463, 7 մլն դրամի պետական աջակցություն։ Այս գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որոնք, բացի վերը նշվածից, կօժանդակեն արտադրական գործունեության վարկավորմանը, միջազգային սերտիֆիկատների համաֆինանսավորմանը, օրինակ՝ դեղերի գրանցմանը եւ այլն, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովմանը, գործարար կապերի հաստատմանը, վերապատրաստման դասընթացների մշակմանը եւ շուկայական տեղեկատվության ապահովմանը։ Արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության ներքո արդեն մշակվել եւ հաստատվել է դեղագործության զարգացման պետական ծրագիրը։


Ոլորտի պատասխանատուներն ու ներկայացուցիչները առիթ ունեցան բարձրաձայնելու այն մասին, որ դեղագործությունը իսկապես մեր երկրի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման բավական մեծ ներուժ։ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ, իրականացվող պետական ծրագրերի շրջանակներում մեծ ձեռքբերում է համարվում միջազգային հանրահայտ կազմակերպությունների ներգրավումը մեր արտադրության ոլորտներում։ Դեղագործության ոլորտում պետության սուբսիդավորումը հնարավորություն է տալիս արտադրող ընկերություններին մատչելի պայմաններում վարկավորվելու՝ ընդլայնելով թե՛ գործունեությունը, թե՛ արտադրանքի ծավալները։ Ինչպես վստահեցրեց հիմնադրամի տնօրենը, այն ընկերությունների գործունեությունը, որոնք միտված են արտահանմանը, հիմնադրամի կողմից համաֆինանսավորվում են սերիտիֆիկատների ստացման առումով՝ կրելով ծախսերի մոտ 50 տոկոսը։ Արտահանումը խթանելու նպատակով Հայաստան են հրավիրվելու օտարերկրյա վաճառքի ցանցի ներկայացուցիչներ՝ գործարար կապերի հաստատման համար։ Այս ուղղությամբ միջոցառումներ են նախատեսվում, ինչի մասին հանդիպման բանախոսները կտեղեկացնեն առաջիկայում։ Հիմնադրամը աջակցում է ընկերություններին նաեւ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման առումով եւս՝ իրականացնելով նաեւ կրթական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։ Դեղագործության ոլորտը մասնավորեցնելով, Հայկ Միրզոյանը նշեց, որ այս ուղղությամբ ակտիվ համագործակցություն է ընթանում պետական ու մասնավոր հատվածների միջեւ, ինչը հնարավորություն է տվել ոլորտում աճ արձանագրել թե դեղարտադրության, թե ծավալների ընդլայնման եւ թե արտահանման առումով։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2012թ. հունվար—դեկտեմբեր ամիսներին 15 դեղարտադրող կազմակերպությունների կողմից թողարկվել է շուրջ 3,5 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 6,8 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իրացման ծավալը կազմել է 4,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22,8 տոկոսով։ Աճել է նաեւ դեղերի արտահանման ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ իրացվել է 50,7 տոկոսի ապրանք, ինչը նախորդ տարվա տվյալների համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Դեպի այլ երկրներ արտահանումների մասնաբաժինը կազմել է 1,4 մլրդ դրամ, աճը՝ 76,2 տոկոս, իսկ դեպի ԱՊՀ երկրներ արտահանված ապրանքների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ, աճը՝ 30,6 տոկոս։


Ըստ այս տարվա առաջին եռամսյակային տվյալների, դեղագործության ոլորտում աճել են ե՛ւ արտադրանքը, ե՛ւ իրացման ծավալները։ Թողարկված արտադրանքը աճել է 29, 3 տոկոսով, իրացումը՝ 32,1 տոկոսով։ Արտահանումը կազմել է 963 մլն դրամ։ Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 26,1 տոկոսով, իսկ այլ երկրներ՝ 86 տոկոսով։


Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ առաջատար դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեին պետական–մասնավոր հատված համագործակցության իրենց լավագույն փորձը։


«Լիկվոր» առաջատար դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը նշեց, որ իրենք ապահովում են ոլորտի արտադրանքի շուրջ 37 եւ արտահանման ծավալների 36 տոկոսը։ Ընկերության ներկայացուցիչը հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանում հնարավոր եղավ բոլորովին նոր հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան դեղարտադրական ընկերություն, որն այսօր արտադրում է մոտ 60 տեսակ դեղորայք։ Կառավարության հետ համագործակցության արդյունքում, ինչպես նշեց ընկերության տնօրենը, վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր է եղել արտահանման աճ արձանագրել։ Միայն 2012 թ. աճը եղել է 42, 2 տոկոս, իսկ այս տարի մինչեւ մայիս արտահանումն աճել է 41 տոկոսով։ Նշենք, որ «Լիկվոր» դեղագործական ընկերությանը պետական աջակցություն տրամադրվել է երկու ուղղությամբ։ Առաջին աջակցությունը հատկացվել է 2009թ.՝ մոտ 900 մլն դրամ վարկավորմամբ, հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում, իսկ երկրորդ ուղղությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, մասնավորապես ներմուծվող ապրանքների հաշվարկված ԱԱՀ—ի գումարների վճարման ժամկետի 3 տարի երկարաձգմամբ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կարողացել է ընդլայնել իր գործունեությունը, կառուցել 3200 քմ մակերեսով նոր մասնաշենք՝ հագեցած դեղագործական արտադրության ժամանակակից սարքավորումներով։ Գործարանի կառուցմանը եւ նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 4,5—5 մլն դոլար։ Ի դեպ, նոր գործարանի GMP ստանդարտներին համապատասխանեցումը այսօր թույլ է տալիս տեղական արտադրանքը արտահանել նոր շուկաներ եւ ավելացնել արտադրանքի ծավալները։ Ընկերության արտադրանքի մոտ 60 տոկոսը արտահանվում է Վրաստան, Ուզբեկստան, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան եւ այլ երկրներ։ Ընկերության տնօրենը նշեց, որ հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում օտարերկրյա դիստրիբյուտորների եւ բժիշկ մասնագետների այցը Հայաստան թույլ կտա նրանց ծանոթացնել մեր երկրի դեղարտադրության գործունեությանը, ինչը նոր գործարար կապերի հաստատման հնարավորություն կստեղծի։ Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում համապատասխան գերատեսչությունների հետ միջազգային սերտիֆիկացման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Հիմնադրամի կողմից համաֆինանսավորումը թույլ կտա իրատեսական դարձնել նաեւ դեղագործության ոլորտում այսչափ կարեւոր գործընթացը։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես հավաստիացրեց ընկերության տնօրենը, իրենք կարողացել են իրենց արտադրանքի արտահանումն ավելացնել 25 տոկոսով։
«Վիտամաքս» կենսատեխնոլոգիաների գործարանը մարդու առողջությանն ուղղված իր վերականգնող եւ ամրապնդող միջոցների արտադրությամբ տարածաշրջանում միակն է։ Գործարանն արտադրում է մասնագիտացված չոր պրոբիոտիկ միջոցներ եւ մոտ 16 ապրանքատեսակ, որոնք նախատեսված են ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային շուկաների համար։ Ընկերության գիտարտադրական գործունեությունը ուղղված է օրգանիզմի իմունային համակարգը ամրացնող նոր միջոցների ձեռքբերմանը։ Ներկայումս, ինչպես հավաստիացրեց ընկերության տնօրեն Էդուարդ Դիլանյանը, իրենց արտադրանքը լիովին համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP ստանդարտներին։ Խոսելով հիմնադրամի հետ համագործակցության արդյունքներից, նա փաստեց, որ իրենց ընկերությունը եւս ներառված է դեղարտադրության ոլորտի զարգացման ծրագրում, եւ արդեն իսկ, բացի արտադրական ծավալների աճից, ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Ընկերությանը հաջողվել է տեղական արտադրանքը արտահանել նաեւ ԱՄՆ եւ Ճապոնիա, Ուկրաինա եւ Բելառուս, որոնք իրենց արտադրական չափանիշներով արդեն որոշակի կայացած ապրանքանիշ են ստեղծել միջազգային շուկայում։ Բացի դեղերի արտադրությունից, ընկերությունն այսօր աջակցում է նաեւ կաթնամթերք արտադրող ընկերություններին՝ չոր մերանների հումքով, որոնց կիրառումն օգտակար է եւ առողջարար։


Իսկ ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ հիմնադրամի հետ համատեղ իրենք արդեն ունեն սահմանած գործողությունների հստակ ժամանակացույց, որոնցից մի քանի միջոցառումներ արդեն բավական բարեհաջող իրականացվել են։ Միության նախագահը հայտնեց իր գոհունակությունը կառավարության հետ համագործակցությունից։ «Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ պետությունը իր բյուջեից գումարներ է հատկացնում դեղագործության արտադրական գործունեության զարգացման համար։ Պետությունը իսկապես տարատեսակ աջակցություն է ցուցաբերում ընկերություններին, որպեսզի վերջիններս կարողանան ընդլայնել արտահանումը եւ ավելացնել արտահանվող երկրների թիվը, քանի որ այսօր բացի ԱՊՀ երկրներից ընկերությունները կարողանում են իրենց արտադրանքը այլ երկրներ եւս արտահանել՝ մեծացնելով հայկական ապրանքատեսակների վարկանիշը»,–նշեց Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը իսկապես կայանում է։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. companion.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորույթ Հայաստանի շուկայում
Նորույթ Հայաստանի շուկայում

Ակվա Մարիս քսուք

Վագիսան-աշխարհում միակ ներքին ընդունման պրոբիոտիկ...

Դեղամիջոցներ
Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը
Կայացավ «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրով «Մարդու առողջությունը» գիտաբժշկական համաժողովը

Դեկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում  «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Համաժողովին...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
ՀՀ ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ  ՕՐԵՆՔԸ . «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...

ՀՀ օրենքներ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...

ՀՀ օրենքներ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԴԵՂԵՐԻ  ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1.ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


1.Սույն օրենքը կարգավորում է...

ՀՀ օրենքներ
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար

Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ  «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության կոնֆերանսը` նվիրված հորմոնալ հակաբեղմնավորմանը և հայաստանյան դեղագործական...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը  Հայաստանում

Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում
2013թ. մայիսի 26. Պֆայզեր դեղագործական ընկերության հերթական սեմինարը Աղվերանում

Մայիսի 26-ին Պֆայզեր դեղագործական ընկերությունը կազմակերպել էր սեմինար ոչ ցանցային դեղատների աշխատակիցների համար, որին մասնակցեցին նաև Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալի աշխատակիցները։ Սեմինարն անցավ ընկերության համար ավանդույթ դարձած...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները
ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ. Դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորումը Հայաստանում, առկա թերությունները

Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...

Հրատապ թեմա Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն

Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում Դեղաբանի մոտ Բժիշկներ
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 16-17.2012
Պայքար դեղերի կեղծման դեմ
Պայքար դեղերի կեղծման դեմ

2006 թվականից ի վեր, Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը կեղծ դեղերի և սննդի նմանատիպ հավելումների շրջանառությունը բացառելու...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 16-17.2012
Դ. Դումանյան. «Շատ կարևոր գործի հիմնաքարն ենք դնում»

Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...

Առողջապահության լրատու 14-15.2012
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Առողջապահության լրատու 12-13.2012

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ