Դեղագործական շուկա
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում
Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին դեղագործական ձեռքբերումներին ծանոթանալու, ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր քննարկելու, ինչպես նաև համագործակցության հնարավորություններ ուսումնասիրելու արդյունավետ հարթակ էր տրամադրել:
Համաժողովը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման, շուկայի մրցունակության ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովի գլխավոր հովանավորն էր Շտադա դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ:
Համաժողովի պատմության և նպատակների մասին զրուցեցինք Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:
– Ի՞նչ պատմություն ունի Դեղագործության Մրցունակության միջազգային համաժողովը:
– Թվով 5-րդ համաժողովն էր: Միջազգային բնույթի կոնֆերանս է, որը կազմակերպվում է ամեն տարի: Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների ու նրանց ներկայացուցիչների համար` ներկայացնելու իրենց արտադրանքն ու վերջին ձեռքբերումները:
– Ի՞նչ նպատակներ էր հետապնդում համաժողովը:
– Նպատակը մեկն էր. Հայաստանում հավաքվեն և հաստատվեն տարբեր երկրներում գործող դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հնարավորություն տալ տեղական ներկայացուցչություններին ներկայացնելու արտադրանքը և դեղագործական քարտեզի վրա մակնանշելու սեփական բրենդը: Նիստերի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց արտադրանքը, տեխնոլոգիաներն ու գիտական հայտնագործությունները, դեղագործական ոլորտում նորարարական մոտեցումները:
![]() |
![]() |
![]() |
|
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում
|
||
– Համաժողովին զուգահեռ անցկացվում էր ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը: Խնդրեմ, ներկայացրեք Դեղագործական ընկերությունների մասնակցության կարևորությունն այդ ցուցահանդեսին:
– Սա հնարավորություն է տալիս դեղարտադրողներին, դեղագործական ընկերություններին ցուցադրել իրենց արտադրանքը, ծանոթացնել իրենց գործունեության հետ, ճանաչելիություն ձեռք բերել: Տարբեր երկրների դեղագործներ հանդիպում են մի վայրում, որտեղ փորձի և գիտելիքների փոխանակում է տեղի ունենում: Հնրավորություն է տրվում իմանալու դեղագործական ոլորտում վերջին նվաճումների մասին:
![]() |
![]() |
![]() |
Մեր հաջորդ զրուցակիցը Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն է:
– Հաշվի առնելով համաժողովի պարբերական բնույթը, ինչպիսի աճ եք նկատում 5-ամյա պատմության մեջ:
– Տարեցտարի միջոցառումն ավելի լայն շրջանականեր է ընդգրկում` ինչպես մասնակիցների, այնպես էլ թեմաների առումով: 2011թ. դեկտեմբերի 15-ին կառավարության կողմից ընդունվեց արտահանման վրա հիմնված արդյունաբերականության ռազմավարությունը, որում ընդգրկված են 11 ոլորտներ, այդ թվում նաև դեղագործության ոլորտը: Արդեն իսկ մշակվել է դեղագործական ոլորտի ռազմավարությունը, և այս միջոցառումն ընդգրկվում էր հենց այդ ծրագրերի մեջ:
![]() |
![]() |
![]() |
– Ո՞րն էր համաժողովի գլխավոր նպատակը:
– Հիմնական նպատակն էր քննարկել մեր ընկերությունների խնդիրները, գրանցած առաջընթացները, տեղեկանալ, թե ինչ մարտահրավերներ կան աշխարհում և զարկ տալ ոլորտի զարգացմանը:
«Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է ՇՏԱԴԱդեղագործականընկերությանհայաստանյաններկայացուցչությունը: Զրուցեցինք ընկերության ներկայացուցիչ Եվգենիա Մաթևոսյանի հետ:
– Ինչպե՞ս էր Շտադա ընկերությունը ներկայանում Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովին:
– Շտադա ընկերությունը գերմանական գեներիկ ընկերություն է, որն այժմ իր մեջ է ներառել Նիժֆարմ և Հեմոֆարմ ընկերությունները: Մեր մասնակցությունն ու աջակցությունն այս կոնֆերանսին նպատակ ունի ներկայացնել մեր ընկերության դեղորայքային ամբողջական համակարգը, որը նախատեսված է բժշկության բոլոր ոլորտների համար: Մեր ընկերության արտադրության մեջ կան այն բոլոր դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են բուժման և առողջության պահպանման համար:
– Ի՞նչ կարևորություն ունի մասնակցությունը նմանատիպ էքսպոներին:
– Նախևառաջ մենք ծանոթանում ենք դեղագործական շուկայի հետ, ուսումնասիրում մյուս դեղագործական ընկերությունների արտադրանքը: Հայկանան դեղագործական շուկան մենք ուսումնասիրել ենք, բայց այսպիսի էքսպոները հնարավորություն են տալիս ծանոթանալ միջազգային շուկայում գործող ընկերությունների, փորձագետների հետ:
![]() |
![]() |
![]() |
|
Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր`
|
||
17.06.2013 Կարդացեք նաև
14.04.2015
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
28.08.2013
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
28.08.2013
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...
15.07.2013
Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...
14.05.2013 ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...
20.11.2012
Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...
29.10.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ












