Դեղագործական շուկա
Պայքար դեղերի կեղծման դեմ

2006 թվականից ի վեր, Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը կեղծ դեղերի և սննդի նմանատիպ հավելումների շրջանառությունը բացառելու, հիմնախնդրի իրավական կարգավորմանն աջակցելու նպատակով, այս կամ այն տարածաշրջանում հաճախակի կազմակերպում է մի շարք խորհրդաժողովներ, քննարկումներ և դասընթացներ` նպատակ հետապնդելով առավելագույնս աջակցել դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի ազգանվեր գործն իրականացնող բժշկական-փորձագիտական, իրավաբանական և մաքսային այն ծառայություններին, որոնք անմիջականորեն առնչվում են դեղերի հավաստագրման, ներկրման և շրջանառության մեջ դնելու գործընթացներին:
Այս ամենի արդյունքում` 4 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց «Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի» «Մեդիքրայմ» համաձայնագրի նախագիծը, որը հաջորդող երեք տարիների ընթացքում շտկում-լրացումների և կատարելագործման արդյունքում, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրեց համաձայնագիր` համաձայն որի դեղարտադրանքը դիտարկվում է կեղծ, եթե կանխամտածված կամ խաբեությամբ ներկայացված է իսկության ծագման, բաշխման շղթայի տվյալների մասին ոչ ճշգրիտ տեղեկատվություն: Ընդ որում, Համաձայնագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն համարվում է առաջին միջազգային փաստաթուղթը, որը տարածվում է դեղերի և բժշկական արտադրանքի վրա, սահմանում քրեական պատասխանատվություն նմանատիպ արտադրանքի, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթերի բոլոր տիպի կեղծումների համար, հնարավորություն ընձեռում ընդունելու կոնվենցիան նաև Եվրոպայի Խորհրդի ոչ անդամ երկրներին, ապահովում միջգերատեսչական համագործակցություն դեղերի ոլորտը կարգավորող կառույցի, ոստիկանության, դատաիրավական, մաքսային մարմինների միջև:
Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված դասընթացներին, ինչպես նաև «Մեդիքրայմ» համաձայնագրի ամբողջական ձևավորման գործընթացին ակտիվորեն մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, իսկ արդեն 2012 թվականի սեպտեմբերի 20-ին մեր երկիրը նույնպես իր ստորագրությունը դրեց «Մեդիքրայմ» համաձայնագրի տակ:
Բարձր գնահատելով ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի ակտիվ մասնակցությունը, Եվրոպայի Խորհրդի որակի և առողջապահության վարչությունն առաջին անգամ վստահեց, որ ԱՊՀ երկրների համար դեղերի կեղծման դեմ պայքարին նվիրված դասընթացը կազմակերպվի Հայաստանում:
Պատեհ առիթը չուշացավ. ընթացիկ տարվա նոյեմբերի 8-9-ը մայրաքաղաքի «Մարիոթ» հյուրանոցում Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչության կողմից ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ համատեղ, ԱՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել էր դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթաց-համաժողով, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի և մեր հանրապետության դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպությունների, մաքսային և իրավապահ մարմինների պատվիրակություններ:
Այս դասընթացները վարելու իրավունքը վստահված էր բնագավառի եվրոպական առաջատար մասնագետներին, ովքեր հսկայական փորձ ու հմտություն ունեն դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի գործում, միաժամանակ հանդիսանում են Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի «Մեդիքրայմ» համաձայնագրի մշակման ակտիվ մասնակիցներ:
Բացելով դասընթաց-համաժողովը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց Եվրախորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությանը` ընձեռած նման հնարավորություն համար: Նա շեշտեց, որ երևանյան դասընթաց-համաժողովը ներառում է դեղերի, դեղանյութերի բժշկական նշանակության արտադրանքի կեղծման հիմնահարցերը, կեղծման դեմ պայքարի միջոցները, բաշխման շղթայում հայտնվելու խնդիրները, դեղերի ինտերնետային առևտրի բացերն ու թերությունները, ինչպես նաև մի շարք այլ նմանօրինակ հարցեր:
«Ես լիահույս եմ, որ կեղծ դեղերի դեմ պայքարի եվրոպական փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կընձեռի աշխատել առավել նպատակասլաց, կիրառել պայքարի արդիական միջոցներ»,-ասաց պարոն Թոփչյանը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի անունից համաժողովի աշխատանքներին արդյունավետ սկիզբ և ավարտ բարեմաղթելով, ընդգծեց, որ թեման մեզ համար շատ հրատապ ու արդիական է, քանզի անկախացումից ի վեր, ավելի քան երկու տասնամյակ, դեղերի շրջանառությունն ազատականացվել, սակայն չի կարգավորվել: Այս ասպարեզում մենք դեռևս շատ անելիքներ ունենք, հանգամանք, որ բազմաթիվ լուծելի խնդիրներ է ծնել` սկսած դեղերի գրանցումից, անվերահսկելի գործածումից, մինչև բացթողում:«Այս հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարությունը մի շարք գործնական քայլեր է ձեռնարկել. շատ շուտով կհաստատվի նոր մշակված օրենքը, ինչը հնարավորություն կտա փակել այն դաշտը, որը բաց էր մնացել: Հենց մեր հետագա անելիքների, ճշգրտումներ մտցնելու շնորհիվ, լիահույս եմ, որ լիովին կկարգավորվի դեղերի դաշտը»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:
Եվրախորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչության կեղծման դեմ պայքարի հարցերով պատասխանատու Սաբինա Վալսերը, կարևորելով ԱՊՀ երկրների համար կազմակերպված երևանյան միջոցառումը, ընդգծեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած հանրապետություններում դեռևս հստակ չի գործում իրավական դաշտը, լիովին հստակեցված չեն շուկայի ազատականացման խնդիրները, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ նաև դեղերի հաստատագրման, ներկրման և շրջանառության մեջ դնելու գործընթացների վրա` արդյունքում ծնելով ստվերային քաղաքականություն: Նմանատիպ դասընթացները, բանախոսի կարծիքով, տեղեկատվության, նման պարագայում ճիշտ գործելու և կողմնորոշվելու տեղեկատվական հսկայական շտեմարան են ոչ միայն բժիշկ-փորձագետների, այլև իրավապահ մարմինների և մաքսային ծառայության աշխատակիցների համար, հատկապես, որ դասընթացների ծրագիրն ամբողջությամբ ներառում է Եվրախորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչության տարիներով իրականացրած լայնածավալ պայքարի արդյունավետ եղանակները` ընդդեմ կեղծ դեղերի և սննդային հավելումների շրջանառության մեջ դրվելուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Կոլպակովան փաստեց, որ ի պաշտոնե Մոսկվայում մասնակցել է Դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի «Մեդիքրայմ» համաձայնագրի ստորագրման արարողությանը և գտնում է, որ միայն բնագավառի վերաբերյալ հարուստ գիտելիքներով, տեղեկատվության ու իրազեկվածության միջոցով հնարավոր կլինի արդյունավետ պայքարել հանցագործություն ծնող այնպիսի արատավոր երևույթի դեմ, ինչպիսին կեղծ դեղերի և սննդային հավելումների շրջանառությունն է:
«Դեղորայքի կեղծման և նմանատիպ հանցագործությունների հիմնախնդիրներ. փաստեր և սկզբունքներ»,«Դեղորայքի կեղծման դեմ առաջադրվող պայքարի ուղիները և հասարակության առողջության պահպանման մեխանիզմները», «Դեղարտադրող, ներկրող և շրջանառության մեջ դնող մարմինների, ոստիկանության և մաքսային ծառայության համագործակցությունը որպես պայքարի ամենաարդյունավետ եղանակ» վերտառությունների ներքո մի շարք դասախոսություններով ու զեկուցումներով հանդես եկան ԱՀԿ-ի Եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոլիշչուկը, Սաբինա Վալսերը, Բելգիայի Դաշնային իրավաբանական ոստիկանության բաժնի պետ Վան Դեն Բոեյնացը, բժիշկ-փորձագետ Ռուտ Մոյսիմաննը (Շվեյցարիա), Եվրոպական դեղագործական անվտանգության ինստիտուտի տնօրեն Էշլի Հոուն, Հոլանդիայի մաքսային ծառայությունը ներկայացնող Վինֆրեդ Քուիջը և ուրիշներ:
Դասընթացներն ընթանում էին մտքերի աշխույժ փոխանակման և հարց ու պատասխանի մթնոլորտում:
Հրավիրված դասընթացավարներին ու ԱՊՀ երկրների պատվիրակներին համաժողովից և դասընթացներից ազատ ժամերի ընթացքում հնարավորություն ընձեռվեց մոտիկից ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին, առողջապահության բնագավառի ձեռքբերումներին:


Կարդացեք նաև



Դեկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Համաժողովին...



ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...



1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...





Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...



Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության կոնֆերանսը` նվիրված հորմոնալ հակաբեղմնավորմանը և հայաստանյան դեղագործական...



Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...



Մայիսի 26-ին Պֆայզեր դեղագործական ընկերությունը կազմակերպել էր սեմինար ոչ ցանցային դեղատների աշխատակիցների համար, որին մասնակցեցին նաև Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալի աշխատակիցները։ Սեմինարն անցավ ընկերության համար ավանդույթ դարձած...



Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...



Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ...


ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...


Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...



Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն