Դեղագործական շուկա
Դ. Դումանյան. «Շատ կարևոր գործի հիմնաքարն ենք դնում»
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Բացելով նիստը, Դերենիկ Դումանյանն ասաց. «Բոլորս արձանագրեցինք, որ դեղերի ոլորտում իսկապես լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է կանոնակարգվեն։ Այդ ուղղությամբ սա ամենակարևոր քայլն է` դեղերի ոլորտում մայր օրենքի մշակումն ու ընդունումը, որին պետք է հաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։ Այս նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են որակյալ և անվտանգ դեղերով բնակչության ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքների ամրագրումը, դեղերի տեղական արտադրության խթանումը և այլն:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագիծը քննարկվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ։ Քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասն արդեն ներառված է այսօր ներկայացվող նախագծում»։
ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, կոլեգիայի անդամներին ներկայացնելով օրենքի նախագիծը, ընդգծեց, որ դեղը յուրահատուկ ապրանք է և այն գնահատելու համար սովորական զգայական ընկալումները բավարար չեն։ Խիստ կարևոր է, որ դեղն անվտանգ և որակյալ լինելուց բացի լինի արդյունավետ։ Դեղը պահանջում է արտադրության, տեղափոխման, պահպանման և անգամ ոչնչացման հատուկ պայմաններ։
Տարեցտարի դեղի արտադրության և դրա կիրառության ընդլայնումը մեծացնում է դեղարտադրողների գայթակղությունը կեղծման և անօրինական ճանապարհով գերշահույթներ ստանալու ուղղությամբ։ Արդի միջպետական հակամարտության պայմաններում դեղը կարող է օգտագործվել որպես կենսաահաբեկչության միջոց։ Այս և այլ հանգամանքների պարտադրանքով մշակվել է դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որի ընդունմամբ պայմանավորված գործող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն ևս կառաջանա։
Նախագծում ամրագրված դրույթներով` արտացոլվում են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Դրանք են` շրջանառության տարբեր մակարդակներում դեղերի նկատմամբ միջազգայնորեն ընդունված որակի պահանջների ապահովումը, դեղերի գների պետական կարգավորումը և հսկման ուժեղացումը, բնակչության խոցելի խմբերին արտոնյալ պայմաններով դեղերի հատկացումը, դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերի պարզեցումը և արդիականացումը, նոր դեղերի ստեղծման էթիկական մոտեցումների սահմանումը, դեղերի ներմուծման, պահպանման և տեղական արտադրության արտահանման սկզբունքները, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման պայմանների և պահանջների սահմանումը, դեղերի վերաբերյալ ամբողջական, անկողմնակալ և բացառապես հավաստի տեղեկատվության ապահովումը, դեղերի շրջանառության ոլորտում պետության կողմից իրականացվող համապարփակ հսկողության մեխանիզմների արդիականացումը, ինչպես նաև սահմանված կանոնների խախտումների նկատմամբ պատասխանատվության միջոցների ապահովումը:
Կոլեգիայի անդամներ Արա Բաբլոյանը, Վիլեն Հակոբյանը, Աստղիկ Միրզախանյանը հանդես եկան կարծիքներով և առաջարկներով։ Արա Բաբլոյանը, նշելով, որ լուրջ աշխատանքի արդյունքում հաջողված նախագիծ է պատրաստվել, առաջարկեց, որպեսզի Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի գալիք քննարկմանն աշխատանքային խմբի 2-3 անդամ մասնակցի։
«Այս օրենքի ընդունումը խիստ արդիական է և, կարելի է ասել, նույնիսկ` ուշացած։ Այսօր կայացած նիստի ընթացքում արված բոլոր առաջարկությունները կքննարկվեն իրավաբանների ու փորձագետների հետ և ընդունելի առաջարկները կընդգրկվեն նախագծում։ Մենք այլևս ժամանակ կորցնելու իրավունք չունենք և կառավարությունում և Ազգային ժողովում քննարկումներին զուգահեռ շարունակենք աշխատել ենթաօրենսդրական ակտերի վրա։ Իսկ մինչ այդ նախագիծը կուղարկվի պատկան բոլոր մարմիններին, մարզերի մեր գործընկերներին` նրանց կարծիքներն ու առաջարկությունները ևս ստանալու նպատակով։ Նախագիծը նաև կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում։ Պատրաստ ենք լսելու բոլորի կարծիքը։ Մենք շատ կարևոր մի աշխատանքի հիմնաքարն ենք դնում»,-ամփոփելով կոլեգիայի նիստը ասաց նախարար Դումանյանը։
Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկեց նիստի ընթացքում կատարված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն։


Կարդացեք նաև



Դեկտեմբերի 10-ին Առողջապահության ազգային ինստիտուտում «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո կայացավ «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը: Համաժողովին...



ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...



1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...





Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...



Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության կոնֆերանսը` նվիրված հորմոնալ հակաբեղմնավորմանը և հայաստանյան դեղագործական...



Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...



Մայիսի 26-ին Պֆայզեր դեղագործական ընկերությունը կազմակերպել էր սեմինար ոչ ցանցային դեղատների աշխատակիցների համար, որին մասնակցեցին նաև Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալի աշխատակիցները։ Սեմինարն անցավ ընկերության համար ավանդույթ դարձած...



Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...



Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ...


ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...



2006 թվականից ի վեր, Եվրոպայի Խորհրդի Դեղերի որակի և առողջապահության վարչությունը կեղծ դեղերի և սննդի նմանատիպ հավելումների շրջանառությունը բացառելու...



Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն