Դեղագործական շուկա
Այսօր դեղերի և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում դեռևս առկա են խնդիրներ: Հարցազրույց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Թոփչյանի հետ
– Հայտնի է, որ խորհրդային տարիներին շատ մեծ դժվարություններ կային որոշ դեղերի ձեռքբերման գործում: Այժմ յուրաքանչյուր քայլափոխի դեղատուն է բացված: Դուք դա ձեռքբերու՞մ եք համարում:
– Հայաստանում 90-ականների սոցիալ-տնտեսական նշանակալի փոփոխությունները էական ազդեցություն ունեցան առողջապահական համակարգի վրա ընդհանրապես և դեղագործական բնագավառում` մասնավորապես: Թեպետ բոլոր երկրների առջև բացվեցին դռները դեղ ներմուծողների համար և կարծես թե վերացավ խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ դեղերի պակասը, սակայն պետական կառույցների համընդհանուր մասնավորեցման արդյունքում դեղագործական ոլորտը հայտնվեց անկառավարելի և քաոսային վիճակում, փողոցներում, շուկաներում, գետնանցումներում խառն ու անկարգ ձևով սկսեցին ի հայտ գալ կասկածելի ծագում և որակ ունեցող դեղերի առք ու վաճառքի սեղանիկներ և կրպակներ: Գերկենտրոնացված պլանային համակարգին բնորոշ դեղագործական ոլորտը կարգավորող փաստաթղթերը չէին համապատասխանում փոփոխված պայմաններին: Տարբեր տեղերից դեղագործության հետ առնչություն չունեցող մարդկանց միջոցով հանրապետություն էին ներկրվում բնակչության առողջությանն ակնհայտ վտանգ սպառնացող անհայտ ծագման դեղեր:
Իրավիճակը սկսեց նկատելիորեն փոխվել միայն «Դեղերի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների ընդունումից հետո, երբ սահմանվեցին պարտադիր պահանջներ և պայմաններ դեղատնային գործունեության իրականացման համար: Արդյունքում դեղատնային համակարգը զգալիորեն բարելավվեց:
– Համակարգվա՞ծ է արդյոք ոլորտը:
– Անկասկած, ոլորտում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: Առողջապահության համակարգում ստեղծվել է դեղերի ոլորտը կարգավորող և միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց` դեղերի որակի հսկման ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայով (1992 թ.): Ընդունվել են «Դեղերի մասին» (1998 թ.), «Լիցենզավորման մասին» (2001 թ.),«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» (2002 թ.) ՀՀ օրենքները` դրանցից բխող հիմնական ենթաօրենսդրական ակտերի փաթեթներով: Ներդրվել է դեղերի արժևորման և գրանցման համակարգը, հաստատված են դեղերի պետական գրանցամատյանը և դեղերի կլինիկական փորձարկումների անցկացման մեխանիզմները: Կանոնակարգվել է դեղերի ներկրումը, մշակվել է կեղծված դեղերի դեմ պայքարի միջոցառումների համակարգ: Հաստատվել են պատշաճ արտադրական գործունեության պահանջները, որոնք համապատասխանեցված են Եվրամիության չափանիշներին: 2008 թ. Հայաստանն` ի դեմս ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, ստացել է դիտորդի կարգավիճակ եվրոպական դեղագրքային հանձնաժողովում: Աշխատանքներ են տարվել դեղերի արդյունավետ կիրառման ու դեղաբուժության ռացիոնալ սկզբունքների հետևողական ներդրման ուղղությամբ: Հաստատվել են առավել տարածված հիվանդությունների դեղորայքային բուժման սխեմաներ, հրատարակվել են «Ազգային դեղամատյանը»,«Բուսական դեղերի ազգային մատյանը», ստեղծվել են հիվանդանոցային դեղամատյաններ, բժիշկների և դեղագետների համար հրատարակվում են մասնագիտական ամսագրեր և էքսպրես տեղեկագրեր: Ստեղծվել է դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկման ազգային կենտրոն, որը ԱՊՀ-ում առաջինը դարձավ դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկման միջազգային ծրագրի լիիրավ անդամ: Իրականացվել են կրթական համակարգի որոշակի բարեփոխումներ: Այս առումով հպարտությամբ կարող եմ հավաստիացնել, որ մեր երկրում դեղերի անվտանգության քաղաքականությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է լավագույններից մեկը և դրանում, անկասկած, շատ մեծ է Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի հիմնադիր` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ներդրումը:
– Հաջողությունները համոզիչ են, իսկ կա՞ն խնդիրներ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների ոլորտում և ինչպե՞ս կարելի է հասնել դրանց լուծմանը:
– Ակնառու են հաջողությունները, սակայն ոլորտում դեռևս առկա են հետևյալ հիմնախնդիրները.
-
դեղերի ոլորտի կարգավորման օրենսդրական դաշտի բացթողումներ,
-
բնակչության որոշ խմբերի համար դեղերի անմատչելիություն,
-
դեղագործական ոլորտում մասնագիտական անբավարար վերահսկողություն, որակի ստանդարտներին չհամապատասխանող, չգրանցված և կեղծված դեղերի առկայություն դեղագործական շուկայում,
-
դեղերի ոչ նպատակային նշանակում բժիշկների կողմից, ոչ ճիշտ օգտագործում ու անվերահսկելի ինքնաբուժում,
-
դեղերի անբարեխիղճ գովազդ,
-
պիտանելիության ժամկետն անցած դեղերի մեծ չափերով կուտակումներ:
Նշված հիմնախնդիրների լուծման համար նախարարի հրամանով արդեն ձևավորված են աշխատանքային խմբեր, որոնք ակտիվորեն աշխատում են առողջապահության քաղաքականության փաստաթղթի մշակման, դեղային օրենսդրության բարեփոխումների իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
– Անդրադառնանք նաև «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ինչպե՞ս եք գնահատում նրա երկարամյա գործունեությունը, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել այն ապագայում և ի՞նչ կմաղթեիք հանդեսին:
– Հանդեսը մեծ դեր ունի առողջապահության ոլորտում, այն լուսաբանում է գործնական առողջապահության վիճակը, հիմնախնդիրները, զարգացման ընթացքը: Այն բավական գրագետ կազմված հանդես է և կարողանում է բավարարել թե° ոլորտի մասնագետների, թե° բնակչության հետաքրքրությունները, այս առումով այն իր համարժեքը չունի: Կցանկանայի, որ հանդեսում առանձին էջ հատկացվեր դեղերի ոլորտին, դեղագետի դերին, դեղերի շուկայի կարգավորման հարցին:
Հոբելյանի կապակցությամբ հանդեսին մաղթում եմ նորանոր հաջողություններ և հայտնում իմ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ և սերտ համագործակցությունը` հանուն մեր ժողովրդի առողջության պահպանման և անվտանգ ու արդյունավետ դեղաբուժության:
10.10.2011 Կարդացեք նաև
14.04.2015
ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...
28.08.2013
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...
28.08.2013
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...
15.07.2013
Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...
17.06.2013
Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...
14.05.2013 ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...
20.11.2012
Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...
29.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgcmeab' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
