Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին, հակաբիոտիկներն օրգանիզմին զրկում են նաև օգտակար մանրէներից, որի արդյունքում խախտվում է աղիների միկրոբային հավասարակշռությունը, իջնում է օրգանիզմի իմունիտետը և, արդյունքում, շատանում են վտանգավոր մանրէները: Բացի այդ, ժամանակի ընթացքում մանրէները դառնում են կայուն պատրաստուկների նկատմամբ:

Մասնագետները խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ նշանակել միայն հետևյալ դեպքերում.

  • հիվանդություններ, որոնք դժվար է բուժել առանց հակաբիոտիկների,
  • այլ մարդկանց փոխանցման մեծ վտանգ ունեցող հիվանդություններ,
  • հիվանդություններ, որոնց բուժումն առանց հակաբիոտիկների շատ երկարատև կլինի,
  • լուրջ բարդությունների վտանգով հիվանդություններ:


Պետք է իմանալ, որ հակբիոտիկներն ազդում են միայն բակտերիաների վրա, վիրուսների դեմ նրանք ընդունակ չեն պայքարել: Սակայն որոշ գիտնականներ գտնում են, որ աղիների միկրոֆլորան օգնում է վիրուսին ավելի հեշտ բազմանալ օրգանիզմում:  Այդ պատճառով, երբեմն հակաբիոտիկները նշանակվում են նաև վիրուսային հիվանդությունների դեպքում, օրինակ` կորոնավիրուսի:

Ներկայում կարծիք կա, որ թոքերն անմիջապես կապված են աղիների միկրոբիոմի հետ: Ուստի աղիների և՛ վտանգավոր, և՛ օգտակար միկրոբները դեր ունեն թոքերի հիվանդությունների գործընթացում: Իսկ հակաբիոտիկները՝ ոչնչացնելով նրանց, խանգարում են այդ գործընթացին:

Առանց բժշկի ցուցումների խորհուրդ չի տրվում հակաբիոտիկով բուժել հետևյալ հիվանդությունները.

 

  • մրսածություն, հարբուխ,
  • բրոնխիտ,
  • վիրուսային վարակ,
  • կոկորդի ցավ  (ստրեպտոկոկային վարակից բացի),
  • Հեղուկ` միջին ականջում (միջին օտիտ):


Չնայած հակաբիոտիկների արդյունավետությանը միկրոբների դեմ պայքարում, դրանց ընդունումը կարող է մի շարք կողմնակի ազդեցություններ առաջացնել.

Ալերգիկ ռեակցիա՝ ցան, քոր, դիարեա, փորկապություն, փքվածություն, դեմքի և շնչուղիների այտուց, շնչառության հետ կապված խնդիրներ:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հակաբիոտիկների օգտագործումը մինչև 1 տարեկան երեխաների մոտ բարձրացնում է ասթմայի, ալերգիկ ռեակցիաների և աուտոիմուն խնդիրների զարգացան վտանգը:

Անտիբիոտիկների նկատմամբ կայունությունը

ԱՀԿ տվյալներով, մոտակա տասնամյակում սպասվում է վարակներից մահացության կտրուկ աճ: Դա կապված է օգտագործվող հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության հետ:

Հակաբիոտիկների լայն օգտագործումն առաջացնում է աղիների միկրոֆլորայի դիսբալանս: Այդ պատճառով դրանք պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով և չշեղվել օգտագործման կանոններից:

Սակայն, եթե արդեն անցկացվում է հակաբիոտիկոթերապայի կուրս, այն պետք է շուտ չընդհատել, այլապես դա կնպաստի հակաբիոտիկների կայուն ձևերի առաջացմանը:

Որոշ մթերքներ չեն համակցվում հակաբիոտիկների հետ. դրանցից է գրեյպֆրուտը, որն իջեցնում է դեղի արդյունավետությունը, կամ՝ հակառակը, և նպաստում է կողմնակի ազդեցությունների առաջացմանը: Այդ պատճառով, դրա օգտագործումը պետք է բացառել:

Կալցիումով հարուստ մթերքները նույնպես իջեցնում են հակաբիոտիկների ազդեցությունը:

Ալկոհոլը ևս համատեղելի չէ. պատրաստուկները կարող են ուժեղացնել ալկոհոլի ներծծումը, մեծացնել կողմնակի ռեակցիաները՝ սրտխառնոց, փսխում, քնկոտություն: Ալկոհոլը որոշ պատրաստուկների (իզոնիազիդ և այլն) հետ ընդունելիս քայքայում է լյարդի բջիջները:

Հակաբիոտիկը պետք է խմել ջրով, որովհետ որոշ հյութեր և սուրճ պարունակող ըմպելիքներ կարող են դեղի հետ փոխազդել և իջեցնել նրա արդյունավետությունը, կամ առաջացնել կողմնակի երևույթներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ