Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղամիջոցներ

Խմե՞լ, թե` չխմել։ Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները

Խմե՞լ, թե` չխմել։ Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները

Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր ճնշել ցավազրկողներով։ Ո՞ր դեպքերում և ինչու՞ չի կարելի խմել ցավազրկողներ, իսկ ե՞րբ է այն անհրաժեշտ։

Ցավի ի՞նչ տեսակներ են լինում

Ցավն օրգանիզմում որևէ խանգարման կամ ախտաբանության մասին վկայող ազդակ է։ Այն տարբերվում է իր ինտենսիվությամբ. կարող է առաջանալ պարբերաբար կամ մշտապես տանջել։

Բժիշկները ցավը դասակարգում են երկու խմբի.

  • Սուր ցավ: Ցավն առաջանում է հանկարծակի։ Այն կտրուկ է, ակտիվ արտահայտված։ Հիմնականում պացիենտը կարողանում է հստակ ասել անհարմարություն առաջացնող պատճառը (անկում, վնասվածք, սալջարդ)։
  • Քրոնիկ ցավ։ Այն կարող է պացիենտին տանջել մի քանի օր, շաբաթ, ամիս։ Ի սկզբանե, աննշան ցավ է առաջանում, իսկ հետո աստիճանաբար աճում է։ Բազմաթիվ ախտաբանություններ ուղեկցվում են ցավային համախտանիշով (ռևմատիզմ, արթրոզ, ուռուցքային հիվանդություններ և այլն)։


Ցավի դասակարգումն` ըստ տեղակայման

Կախված նրանից, թե որ շրջանում է առաջանում անհարմարավետություն, բժիշկները տարբերում են ցավի հետևյալ տեսակները.

1. Մարմնական ցավ։ Տհաճ զգացողություններն առաջանում են ի պատասխան մաշկային ծածկույթների կամ խորանիստ կառուցվածքների վնասման (մկաններ, ոսկրեր, կապաններ)։ Մարմնական ցավային համախտանիշը կրում է մշտական, արտահայտված բնույթ։ Պացիենտը կարող է հստակ որոշել անհանգստացնող շրջանը։ Ցավը կարող է լինել.

  •  մակերեսային (ընդգրկված է միայն մաշկը),
  •  խորը (վնասված է ոսկրամկանային համակարգը)։

2. Ընդերային ցավ։ Այս ցավն առաջացնում են ներքին օրգանների խանգարումներից, որին կարող են նպաստել բորբոքային գործընթացները, քրոնիկական հիվանդությունները։ Հաճախ տհաճ զգացողությունները կրում են մշտական բնույթ։ Երբեմն հիվանդի համար դժվար է հստակ ցույց տալ անհարմարավետության էպիկենտրոնը։ Ցավը կարող է ճառագայթել հարևան շրջաններ։

Եթե ցավի տեղակայումը չի համապատասխանում վնասման շրջանին, ապա այն դասակարգում են.

  • Պրոյեկցված։ Ըստ տհաճ զգացողությունների և ախտանշանների, կարելի է որոշել օրգանիզմում տեղի ունեցող խանգարումների բնույթը։ Օրինակ, միջողային սկավառակների և նյարդարմատների ճնշման ժամանակ ցավը զգացվում է մարմնի նյարդավորվող հատվածում (ծակծկոցներ, ձեռքերի, ոտքերի թմրածություն)։
  • Արտացոլված։ Ներքին օրգանների վնասումը ցավեր առաջացնում է մարմնի հեռավոր հատվածներում։


Դասակարգումն` ըստ ցավի բնույթի

Ցավային զգացողությունների արտահայտվածությունը որոշելու համար մշակվել է ցավի հատուկ սանդղակ։ Գնահատումն իրականացվում է 10 բալային համակարգով։

Զգացողությունների ինտենսիվությունը որոշվում է հետևյալ համակարգով.

  •     0 ՝ ցավը լիովին բացակայում է,
  •     1՝ աննշան, թույլ անհարմարավետություն,
  •     2՝ գրգռող զգացողություններ, սակայն` թույլ արտահայտված,
  •     3 ՝ նկատելի ցավ, որը պարբերաբար շեղում է գործերից, սակայն այդպիսի անհարմարավետությանը կարելի է ընտելանալ,
  •     4 ՝ չափավոր տհաճ զգացողություններ, որոնք կարելի է անտեսել, սակայն ցավը հաճախ հիշեցնում է իր մասին,
  •     5 ՝չափավոր ուժեղ անհարմարավետություն, որը կարելի է կարճ ժամանակով անտեսել, սակայն` որոշակի ջանքերի դեպքում,
  •     6 ՝ ուժեղ ցավ, այն խանգարում է ցանկացած զբաղմունքին և թույլ չի տալիս կենտրոնանալ որևէ խնդրի վրա,
  •     7 ՝ խիստ անհարմարություն, որը լիովին ուշադրություն է պահանջում, սահմանափակում է շփման և աշխատանքի հնարավորությունները,
  •     8 ՝ ինտենսիվ, արտահայտված ցավ, այն թույլ չի տալիս կատարել սովորական գործերը և սահմանափակում է շփումը շրջապատի հետ,
  •     9 ՝ տանջող անհարմարավետություն, որի ժամանակ հիվանդը տնքում է և գոռում,
  •     10 ՝ անտանելի, խիստ արտահայտված ցավ, որի ժամանակ հնարավոր է գիտակցության կորուստ, զառանցանքային վիճակ։


Ցավ։ Դիմանա՞լ, թե` չդիմանալ

Ընդունված է այն կարծիքը, որ կարելի է մի քիչ դիմանալ և ցավը կանցնի։ Բժիշկները պնդում են, որ այդ որոշումը սխալ է։ Երբեմն այն կարող է բերել ծանր հետևանքների։

Ցավին «շատ դիմանալը» հղի է հետևյալ բարդություններով.

  • Գործընթացի քրոնիկացում։ Ցավը, որը չի վերացվում, կարող է դառնալ մշտական։
  • Նյարդային կառուցվածքների քայքայում։ Երկարատև անհարմարավետությունը բերում է նյարդային վերջույթների վնասման։
  • Հոգեհուզական վիճակի վատացում։ Քրոնիկական ցավի ֆոնին հիվանդը դառնում է դյուրագրգիռ, առաջանում է տագնապի զգացում։ Տեղի են ունենում տրամադրության մշտական անկումներ։
  • Ախտաբանությունների զարգացում։ Ցանը օրգանիզմում նպաստում է բարդ գործընթացների առաջացմանը, որոնք ուժեղացնում են անհարմարավետությունը և կարող են բերել սրտի, անոթների հիվանդության զարգացման։


Ցավի դեմ պայքարի եղանակները

Եվ այսպես, ո՞ր ցավը չի կարելի հանդուրժել։ Բժիշկները կարծում են, որ ցանկացած անհարմարավետություն պետք է վերացնել։ Երբեմն տհաճ զգացողություններից օգնում են ազատվել ցավազրկողները։ Սակայն որոշ դեպքերում դրանք դառնում են պակաս արդյունավետ։

Սովորաբար, բժիշկները խորհուրդ են տալիս ցավը վերացնել ցավազրկողներով։

  • Գլխացավեր. տհաճ զգացողությունները կարելի է վերացնել ոչ ստերոիդ հակաբորբոքիչներով (ՈՍՀԲ);
  • Աննշան վնասվածքներ (ձգումներ, սալջարդ). միջին ուժգնության ՈՍՀԲ,
  • Ցավեր երիկամներում (բացի խիթից). համակցված ցավազրկողներ, սպազմոլիտիկներ,
  • Միջին աստիճանի վնասվածքներ (վիրավորումներ, այրվածքներ, կոտրվածքներ). ՈՍՀԲ, ափիոնատիպ ցավազրկողներ,
  • Թեթև ցավեր` մեջքի շրջանում, վերջույթներում. ՈՍՀԲ,
  • Ոսկրամկանային համակարգի քրոնիկ անհարմարավետություն. ափիոնատիպ նյութեր,
  • Դաշտանային ցավեր. սպազմոլիտիկներ։


Եթե մեկ հաբի ընդունումից հետո ցավը չի անցնում, ապա դեղի կրկնակի ընդունումը նպատակահարմար չէ։ Անհրաժեշտ է դիմել բժշկի։

Ե՞րբ չի կարելի ցավազրկողներ ընդունել

Գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, երբ ցավազրկողների ընդունումը բացարձակապես հակացուցված է։ Ցավազրկողների ընդունումը կարող է աղավաղել կլինիկական պատկերը և բերել բուժման ռազմավարական սխալների։ Ո՞ր ցավերի դեպքում չի կարելի ցավազրկել։

Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել ցավազրկողներից հետևյալ դեպքերում.

  • Որովայնի ցավ։ Սուր, ուժեղ անհարմարավետությունը կարող է ազդարարել ծանր ախտաբանությունների մասին, ինչպիսիք են` աղիքային անանցանելիությունը, պերիտոնիտը, ապենդիցիտը։ Կանանց մոտ որովայնի սուր ցավ կարող է առաջանալ արտարգանդային հղիության կամ այլ գինեկոլոգիական խնդիրների դեպքում։ Նշված բոլոր ախտաբանությունները պահանջում են վիրաբույժի անհետաձգելի միջամտություն։
  • Ցավ հետկրծոսկրային շրջանում։ Այս շրջանում տեղակայված է սիրտը։ Այդ պատճառով անտեսել անհարմարավետությունը կամ այն ցավազրկողներով վերացնել` կտրականապես արգելված է։ Ցավերը, որոնք ուղեկցվում են այրոցով, կրծքավանդակում ճնշման զգացումով, կարող են վկայել սիրտ-անոթային ախտաբանության զարգացման կամ սրացման մասին։ Ցանկացած ժամանակ դրանք կարող են բարդանալ ինֆարկտով։ Այդպիսի իրավիճակներում նպատակահարմար է ընդունել նիտրոգլիցերին և կանչել շտապօգնություն։

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Վարակաբանություն
Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am

1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...

Սրտանոթաբանություն
Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am
Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:


Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...

Հղիություն, ծննդաբերություն
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Թերապիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար
«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար

Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...

«ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերության առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով նորարարական արտադրանքները
«ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերության առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով նորարարական արտադրանքները

Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...

Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...

Թերապիա
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am
Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am

Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...

Սնունդը և առողջությունը
Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am
Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am

Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...

5 ըմպելիք, որոնցով չի կարելի դեղ խմել. news.am
5 ըմպելիք, որոնցով չի կարելի դեղ խմել. news.am

Մրգային հյութերն, իհարկե՛, օգտակար են ու շատ վիտամիններ են պարունակում, սակայն դրանցով դեղեր խմել խորհուրդ չի տրվում: Գիտնականների խոսքով հետեւյալ հինգ ըմպելիքները կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը...

Սնունդը և առողջությունը

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ