Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար

«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար

Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար:

«Ակվա Մարիս® Էկտոին» միջոցի գլխավոր ազդող նյութ Էկտոինը ամբողջապես բնական միացություն է (ցիկլիկ ամինաթթու), որն արտադրվում է որոշ միկրոօրգանիզմների կողմից՝ արտաքին ագրեսիվ միջավայրի ազդեցությունից պաշպանության համար:

Ընկնելով քթի խոնավացած լորձաթաղանթի վրա, Էկտոինը, փոխազդելով ջրի մոլեկուլների հետ, առաջացնում է յուրահատուկ «ջրային վահան», ինչի միջով ալերգենն արդեն ներթափանցել չի կարող:


Արդյունքում ալերգիկ ռեակցիան արգելափակվում է, կամ պակասում է ախտանիշների արտահայտվածությունը:


Սրանում է կայանում նորարարական պատնեշային մեթոդի էությունը, որն օգտագործվում է ալերգիկ ռինիտի բուժման համար:


«Ակվա Մարիս® Էկտոին» միջոցի երկրորդ բաղադրիչը բնական ծովի աղի լուծույթն է, որը նպաստում է քթի լորձաթաղանթի վրայից ալերգենների մեխանիկական հեռացմանը և փոշուց լորձաթաղանթի մաքրմանը:


«Ակվա Մարիս® Էկտոին»-ը.

  • կանխում է ալերգենների շփումը քթի լորձաթաղանթի հետ,
  • կանխարգելում է ալերգիկ ռեակցիայի հետագա զարգացումը,
  • պաշտպանում է քթի լորձաթաղանթը անցանկալի ազդեցություններից.
    -    ծաղկափոշի (ծաղկման շրջանում),
    -    կենցաղային ալերգեններ (տնային փոշու տիզ),
    -    կենդանիների բուրդ,
    -    խավարասերների և այլ միջատների ալերգեններ,
    -    սնկային ալերգեններ,
    -    կենցաղային քիմիայի ալերգեններ, նաև շնչառության ժամանակ քթի խոռոչ թափանցող  այլ օտարածին մասնիկներ,
  • կարելի է կիրառել անսահմանափակ,
  • չի առաջացնում հարմարողականություն,
  • չի պարունակում հավելումներ,
  • անվտանգ է հղիների, կերակրող մայրերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար,
  • չունի կողմնակի ազդեցություններ,
  • զուգակցելի է բոլոր դեղերի հետ,
  • կիրառվում է օրը 3-4 անգամ կամ ալերգենի հետ սպասվող շփումից 10-15 րոպե առաջ:

 

Թող գարունը դառնա տարվա ամենասիրելի ժամանակը:

 

Արտադրող «Յադրան», Խորվաթիա               

 

ՀՀ ՆԵՐԿՐՈՂ՝ “ՖԱՐՄ ԹՐԱՍՏ” ՍՊԸ

Հասցե. Երևան, Մամիկոնյանց 48, ս. 101,

Հեռախոս +37410 20 34 14,
Էլ. հասցե. [email protected]

Սկզբնաղբյուր. «ՖԱՐՄ ԹՐԱՍՏ» ՍՊԸ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ