Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները

ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը, մոր և մանկան առողջության պահպանման հարցերին, ինչպես նաև կանխարգելիչ սկրինինգային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Ներկայացնելով դեղաքաղաքականության ոլորտում 2016 թվականին իրականացված աշխատանքները` բանախոսն ընդգծել է, որ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն ապահովում է երեք սկզբունք` որակ, անվտանգություն և արդյունավետություն: Նա նաև նշել է, որ նախատեսվում են մշակել և հաստատել ենթաօրենսդրական ակտեր, որոնցով կկարգավորվեն օրենքով ամրագրված դրույթները: Միաժամանակ, Սերգեյ Խաչատրյանը հավաստիացրել է, որ օրենքը միտված է քաղաքացու շահերի պաշտպանությանը և, որ ոչ բոլոր դեղերն են ձեռք բերվելու դեղատոմսով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՍԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ (ԱԴ) ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ

Մոր և մանկան առողջության պահպանումը առողջապահության ոլորտի կարևոր առաջնահերթություններից է: 2016թ. 11 ամսում արձանագրվել է 37.462 ծննդաբերություն։ Արագ արձագանքման արտագնա անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ծրագրով սպասարկվել է մարզային 72 կանչ, որոնք նպաստել են մայրական ու նորածնային մահերի կանխարգելմանն ու նվազեցմանը։

Փոխնախարարի խոսքով՝ շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։ ՀՀ Նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ շահագործվել է Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը։ Արդիականացվել և ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ