Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am

Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am

Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է ու անվտանգ, ինչպես ընդունված է համարել։ Պարզվում է՝ ոչ այնքան։

Cochrane Library-ի մի շարք անկախ հետազոտություններ ցույց են տվել, որ, օրինակ, մեջքի քրոնիկ ցավերի կամ արթրիտի դեպքում պարացետամոլը պլացեբոյից արդյունավետ չէ։ Այդ հետազոտությունների մասնակիցները երեք ամիս շարունակ ընդունել են պարացետամոլի առավելագույն չափաբաժիններ, ուստի փորձարկումը կարելի է օբյեկտիվ համարել։

Պարացետամոլը նաեւ հաճախ են ընդունում սուր ցավերի, օրինակ՝ գլխացավերի կամ հետվիրահատական ցավերի դեպքում, բայց այն ոչ բոլորին է օգնում։ Պարացետամոլ ընդունած 4 մարդկանցից, ովքեր տառապել են հետվիրահատական ցավերից, միայն մեկի վիճակն է լավացել։ Ինչ վերաբերում է գլխացավին. այդ դեղը միայն 10-ից մեկին է օգնել։

Դեղի անվտանգության տեսակետից հարկ է նշել, որ կողմնակի ազդեցություններ հազվադեպ են հանդիպում, թեև լուրջ բնույթ են կրում` վաղաժամ մահ, կաթված, ստամոքսային արնահոսություն, սուր երիկամային ու լյարդի անբավարարության զարգացման հավանականություն։ Ինչ վերաբերում է վերջինին, ապա ընդունված է համարել, որ լյարդի հետ խնդիրներ կարող են ունենալ նաեւ այն մարդիկ, ովքեր գերազանցում են խորհուրդ տրված չափաբաժինը, սակայն ստանդարտ չափաբաժինների դեպքում նման ելքը քիչ հավանական է։

Մարդիկ հաճախ բավարար տեղեկություններ չեն ունենում ցավազրկող միջոցների մասին, ավելին, նրանք չեն էլ ձգտում տեղեկանալ։ Լոնդոնի բնակչության շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների մոտավորապես կեսը կարծում է, որ իբուպրոֆեն դեղի մեջ պարացետամոլ կա։ ԱՄՆ-ում հիմնականում պարացետամոլը վաճառվում է «Թայլենոլի» կազմում, բայց ամերիկացիների կեսը չգիտի, թե որն է այդ դեղի գործող նյութը։ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր չորրորդ հիվանդը տեղյակ չէ պարացետամոլի առավելագույն օրական չափաբաժնի մասին, ԱՄՆ-ում՝ յուրաքանչյուր երկրորդը, եւ ոմանք նույնիսկ կարծում են, որ առավելագույն չափաբաժինը 10 000 մգ-ն է, ինչն իրականում 2․5 անգամ գերազանցում է օրական մաքսիմումը։

 

Քանի որ պարացետամոլ է պարունակում մրսածության ու գրիպի դեմ, նաեւ գլխացավերի դեմ դեղերի մեծ մասի կազմում՝ դրա չափաբաժնի գերազանցումը միանգամայն հնարավոր է։

Այսպիսով, այդ հանրահայտ դեղի արդյունավետությունը բավականին կասկածելի է, իսկ կողմնակի ազդեցությունները` վտանգավոր։ Սակայն պարացետամոլին արդյունավետությամբ գերազանցող այլընտրանք այսօրվա դրությամբ չկա, ու, չնայած մյուս դեղերը կարող են առավել արդյունավետ լինել, կողմնակի բացասական ազդեցություններով նույնպես գերազանցում են։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Lechimrebenka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ