Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Իսլա Մինթ (Isla Mint)

Իսլա Մինթ (Isla Mint)

Իսլա Մինթ (Isla Mint)

 

  • Ազդում է կոկորդի հիվանդությունների և ձայնի խռպոտության պատճառի վրա

  • Բնական անվտանգ բուսական միջոց է

  • Խոնավեցնում և պաշտպանում է լորձաթաղանթը

  • Չի վնասում բերանի և ըմպանի լորձաթաղանթը, կարող է կիրառվել խոսակցության ընթացքում

  • Երկու տարբեր համեր, Իսլա Մինթը շաքար չի պարունակում


Իսլան պարունակում է Cetraria Islandica (իսլանդական մամուռ) դեղաբույսի հանուկ:


Արտադրող՝ «Engelhard Arzneimittel GmbH & Co. KG» (Գերմանիա):


Իսլա պատրաստուկը պարունակում է Cetraria islandica (իսլանդական մամուռ) դեղաբույսի հանուկ, որը դեռևս հին քաղաքակրթության ժամանակաշրջանում լավ հայտնի էր շնչական ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ իր բարերար ազդեցության շնորհիվ:
Իսլայի բաղադրության մեջ մտնող իսլանդական մամուռի հանուկը պարունակում է.

 

  • քարաքոսային օսլա (լիխենին և իզոլիխենին գլիկաններ), որոնք օժտված են պատող, հակաբորբոքիչ, հակահազային ազդեցությամբ. լիխենինը և իզոլիխենինը պաշտպանում են լորձաթաղանթը գրգռումից և բորբոքումից ՝առաջացնելով պաշտպանական թաղանթ,

  • քարաքոսային թթու (օլեինաթթու), որը ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի, միկոբակտերիաների նկատմամբ օժտված է հակամանրէային ազդեցությամբ,

  • տանիններ, որոնք օժտված են տտպող և մանրէասպան ազդեցությամբ,

  • պոլիսախարիդներ, որոնք պատում են վերին շնչական ուղիների լորձաթաղանթը, խոնավեցնում և պաշտպանում արտաքին վնասակար գործոնների ազդեցությունից, ինչպիսիք են բնակելի կամ գրասենյակային շինություններում խոնավության անբավարար մակարդակով չոր օդը, թուլացնում ձայնալարերի գերբեռնվածությունը:


Շնչական ուղիների կատարալ հիվանդությունների ժամանակ Իսլա դեղի ազդեցությունն առաջին հերթին պայմանավորված է նրանում պարունակվող բուսական հանուկի հակամանրէային և իմունախթանիչ ակտիվությամբ, ինչն ապացուցվել է գիտական հետազոտությունների արդյունքներով: Քանի որ Իսլա դեղերն ունեն նաև պաշտպանական հատկություններ, կարելի է կիրառել նաև կանխարգելիչ նպատակներով, օրինակ, շնչական ուղիների գերզգայնության կամ նրանց գերբեռնվածության ժամանակ (այդ թվում` սպորտային պարապմունքների ժամանակ):


Երբ առկա է մրսածության վտանգ, Իսլա դեղի կանխարգելիչ կիրառումը կարող է պաշտպանել լորձաթաղանթները՝ նվազեցնելով տարբեր ծագման վարակների ազդեցությունը շնչառական ուղիների վրա:


Իսլան բարելավում է շնչական օրգանների ֆունկցիոնալ վիճակը՝ պաշտպանելով արտաքին վնասակար գործոնների և տարաբնույթ գրռիչների ազդեցությունից:


Ու՞մ է ցուցված Իսլան

 

  • ԲՈԼՈՐԻՆ՝ կոկորդում ցավի ժամանակ և մրսածության զարգացման առաջին փուլում՝ բարդությունների զարգացման կանխարգելման նպատակով. լարինգիտ, ֆարինգիտ, տոնզիլիտ (նշաբորբ) և այլն:

  •  Լարինգիտի դրսևորումներով դիմողներին,այդ թվում` բորբոքմամբ և ձայնալարերի տատանման ունակության կորստով պայմանավորված ձայնի խռպոտությամբ, կոկորդում քերծոցի, քորի զգացումով, ձայնի կորստով, կոկորդում լցվածության, չորության զգացումով հիվանդներին:

  • Բոլոր «ձայնային մասնագետներին»՝ երգիչներին, բանախոսներին, դասախոսներին, հռետորներին, և այն դեպքերում, երբ  ձայնալարերը ծանրաբեռնված են:

  • Բերանի խոռոչի և ըմպանի լորձաթաղանթի չորության և գրգռվածության դեպքում (աղտոտված օդ, չոր շինություններ, օդորակիչների առկայություն, սպորտային պարապմունքներ):

  • Ջեռուցման սեզոնին օդորակիչներով հագեցած շինություններում` անբավարար խոնավեցված օդի ներշնչման ժամանակ, սահմանափակ քթային շնչառության ժամանակ, ինչպես նաև` սպորտային մրցումների ժամանակ:


Բաղադրություն


Իսլա Մինթ. իսլանդական մամուռի ջրային հանուկ (Cetraria Islandica) 100 մգ (2-4:1).
Օժանդակ նյութեր. արաբական խեժ, սորբիտոլի  70%-անոց լուծույթ՝ չբյուրեղացող (Е 420), ասպարտամ (Е951), կծու անանուխի յուղ, քլորոֆիլների պղնձային համակարգեր (Е141), թեթև հանքային յուղ, զտած ջուր:


Իսլա Մոոս. իսլանդական մամուռի ջրային հանուկ (Cetraria Islandica) 80 մգ (0,4-0,8:1).
Օժանդակ նյութեր. արաբական խեժ, սախարոզա,  թեթև հանքային յուղ, Е150 с ամոնիակի կարամել, զտած ջուր:


Թողարկման ձևը. 30 պաստեղ:

Դեղաբանական խումբը


Կոկորդի հիվանդությունների ժամանակ կիրառվող դեղեր:

Փաթեթավորում


Բլիստերում 10-ական պաստեղ, ստվարաթղթե տուփում` 3-ական բլիստեր:

Ընդունման եղանակը


12 տարեկանից բարձր երեխաներին և մեծահասակներին. յուրաքանչյուր ժամ բերանում լուծել  մեկական պաստեղ (օրական մինչև 12 պաստեղ):


4-12 տարեկան երեխաներին. յուրաքանչյուր ժամ բերանում լուծել  մեկական պաստեղ (օրական մինչև 6 պաստեղ):
Իսլա միջոցի լավ տանելիության և անվտանգության շնորհիվ կարելի է կիրառել երկարաժամկետ:

Հակացուցումներ


Դեղի բաղադրիչների, ֆրուկտոզայի նկատմամբ անհատական անտանելիություն, ֆենիլկետոնուրիա (Իսլա Մինթի համար):

Նախազգուշացում կիրառման ժամանակ


Իսլա Մոոսն իր կազմում պարունակում է սախարոզա, այդ պատճառով այն պետք է զգուշությամբ նշանակել շաքարային դիաբետով հիվանդներին:

Հատուկ զգուշացում


Իսլայում պարունակվող բուսական հանուկները երբեմն կարող են համի և գույնի ճանաչողության խանգարում առաջացնել, ինչը չի անդրադառնում նրա բուժական հատկությունների վրա: Իսլա Մինթը շաքար չի պարունակում, այդ պատճառով այն կարելի է նշանակել նաև շաքարային դիաբետով հիվանդներին: Ինչպես մյուս դեղերը, Իսլա Մինթը և Մոոսը կանանց` հղիության և կրծքով կերակրման ընթացքում, կարելի է ընդունել բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո:

Պիտանելիության ժամկետը. 4 տարի:

Պահպանման պայմանները


Պահել ըստ Ցելսիուսի 25°-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պետական գրանցման հավաստագիր


ԻՍԼԱ ՄԻՆԹ ( ISLA MINT ) № 15202  30.12.2015
ԻՍԼԱ ՄՈՈՍ ( ISLA MOOS ) № 15201  30.12.2015


*Դեղի գովազդ: Նախքան օգտագործելը կարդացեք հրահանգները և խորհրդակցեք բժշկի հետ: Պահպանեք երեխաների համար անհասանելի վայրում:

Ինքնաբուժումը կարող է վնասել Ձեր առողջությունը
 

Սկզբնաղբյուր. Ալպեն Ֆարմա դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ