Դեղամիջոցներ
Նիզիտա (Nisita). քթի չոր լորձաթաղանթին նախատեսված քսուկ և ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար
Նիզիտա քսուկի 100 գրամը պարունակում է` 2.8 գ նատրիումի քլորիդ և 7.2 գ նատրիումի բիկարբոնատ: Այլ բաղադրիչներ` բրդի սպիրտ, լիմոնի ձեթ, սպիտակ փափուկ պարաֆին, միջին շղթայական տրիգլիցերիդներ, հեղուկ պարաֆին, ցետոստեարիլային սպիրտ:
Օգտագործել քթի չոր լորձաթաղանթի դեպքում` օգնելով բացել փակ քիթը, մաքրել և խոնավեցնել քթի լորձաթաղանթը, բացել քթային խոռոչները։
Չափաբաժին` 1 սմ երկարությամբ քսուք յուրաքանչյուր քթանցքին, օրական մի քանի անգամ: Տեղադրել սրվակի գլխիկը քթանցքի մեջ հնարավորինս խորը, լցնել մի փոքր քսուք և հավասարապես տարածել այն քթի լորձաթաղանթի վրա՝ նրբորեն մերսելով քթի կողմերը։ Քսուքը կարելի է կիրառել քթի ներսային հատվածում՝ օգտագործելով բամբակ։ Քսուքը պետք է օգտագործել օրական մի քանի անգամ, մասնավորապես քնելուց առաջ։
Քսուքը նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար: 14 օրվա բուժումից հետո բարելավում չնկատելու դեպքում խնդրում ենք խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ: Քսուքը չի կարելի օգտագործել նրանում առկա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ գերզգայուն լինելու դեպքում:
Հիգիենայի և վարակներից խուսափելու նկատառումներով օգտագործել սրվակը անհատապես: Օգտագործումից հետո մաքրել սրվակի գլխային հատվածը: Պահել սենյակային ջերմաստիճանում (15 – 25 °С) տուփի մեջ։
Հեռու պահել երեխաներին հասանելի և տեսանելի վայրերից:
Արտադրող` Engelhard Arzneimittel GmbH & Co. KG, Գերմանիա
Ներմուծող`” Նատալի ֆարմ” ՍՊԸ
Nisita® Քթի ցողացիր (Նիզիտա).
20 մլ լուծույթ, քթի չոր լորձաթաղանթին նախատեսված ցողացիր՝ մեծահասակների, երեխաների և նորածինների համար
Յուրաքանչյուր մլ պարունակում է՝ 3.3 մգ նատրիումի քլորիդ և 8.3 մգ նատրիումի բիկարբոնատ: Այլ բաղադրիչներ՝ զտած ջուր:
Չի պարունակում կոնսերվանտներ:
Օգտագործել քթի չոր լորձաթաղանթի դեպքում` օգնելով բացել փակ քիթը, մաքրել և խոնավեցնել քթի լորձաթաղանթը, բացել քթային խոռոչները։
Չափաբաժին՝ Անհրաժեշտության դեպքում մեծահասակները և երեխաները (երկու տարեկանից բարձր) պետք է օգտագործեն օրական մի քանի անգամ՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ լցնելով 1-2 անգամ, իսկ նորածինները և երեխաները (մինչև երկու տարեկան) օգտագործեն օրական մի քանի անգամ՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ լցնելով մեկ անգամ: Սփրեյն անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել երկարաժամկետ: Եթե ախտանիշները չբարելավվեն 14 օր անց, խնդրում ենք խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ: Հիգիենայի և վարակներից խուսափելու նկատառումներով օգտագործել սրվակը անհատապես: Օգտագործումից հետո մաքրել փականի հատվածը, պահել չոր և փակել շիշը նախատեսված կափարիչով:
Հեռու պահել երեխաներին հասանելի և տեսանելի վայրերից:
Առաջին բացումից հետո չի կարելի օգտագործել վեց ամսից ավել:
Արտադրող` Engelhard Arzneimittel GmbH & Co. KG, Գերմանիա
02.05.2015 Կարդացեք նաև
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
03.05.2022
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
27.07.2021
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...
09.04.2021
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...
02.12.2020
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր...
01.12.2020
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
12.11.2018
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
23.02.2018
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
03.04.2017
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
16.02.2017
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
25.01.2017
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
19.12.2016
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
09.11.2016
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
27.10.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhJEp4m' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
