Դեղամիջոցներ
Տարեց մարդկանց համար ամենավտանգավոր վեց դեղորայքը. news.am
Յուրաքանչյուր տարի մոտավորապես 1.5 միլիոն ամերիկացի է մահանում սխալ ընտրված դեղորայքի պատճառով: Փորձագետների խոսքով՝ մահանում են հիմնականում տարեցները:
«Յուրաքանյուր ժամը մեկ իր տան մեջ սխալ ընտրված դեղորայքի պատճառով մեկ մարդ է մահանում», - Newsmax Health-ին տված հարցազրույցում նշում է Մայքլ Նեգրետը դեղատների Կալիֆորնիայի հիմնադրամից:
Ստորեւ ներկայացնում ենք տարեց մարդկանց համար վեց ամենավտանգավոր դեղերի ցանկը: Փորձագետները հորդորում են շատ զգուշորեն օգտագործել դրանք:
- Դիաբետով տառապողների համար նախատեսված այն դեղորայքը, որը շատ երկար է դուրս բերվում օրգանիզմում: Դրա վառ օրինակն է Diabenes-ը (քլորպրոպրամիդը): Տարեց մարդկանց դեպքում այս դեղամիջոցները կարող են հանգեցնել երկարատեւ գիպոգլիկեմիայի: Օրգանիզմից ավելի շուտ դուրս բերվող դեղամիջոցները՝ օրինակ, Glucotrol-ը (գլիպիզիդը) շատ արդյունավետ կերպով կարող են փոխարինել վտանգավոր այս դեղորայքը:
- Հակահիստամինները, հակախոլիներգիկ դեղամիջոցները: Դրանց վառ օրինակն է Դեմիդրոլը (Benadryl-ը եւ այլն): Նախընտրելի չէ այս դեղորայքի օգտագործումը տարեց մարդկանց կողմից, քանի որ այն կարող է հանգեցնել ընկալողունակության խնդիրների, բերանում չորության զգացումների, կոգնիտիվ խախտումների եւ նույնիսկ զառանցանքի: Արդյունավետ այլընտրանք են համարվում Allegra-ն (ֆեկսոֆենադինը) եւ Claritiny-ը (լորատադին):
- Միոռելաքսանտները: Հատկապես վտանգավոր են Flexeril-ը, Robaxin-ը: Մի շարք այլ դեղամիջոցներ եւս կարող են կողմնակի ազդեցություն ունենալ: Այդ պատճառով շատ ավելի նախընտրելի է փոխարինել դրանք ֆիզիոթերապիայով եւ բուժման այլընտրանքային մեթոդներով:
- Փորկապության դեմ միներալային յուղերը: Այս դեղամիջոցները տարեց մարդկանց մոտ կարող են թոքերի բորբոքում առաջացնել: Փորկապությամբ տառապող տարեց մարդկանց խորհուրդ է տրվում շատ հեղուկ օգտագործել:
- Բենզոդիազեպիններ: Valium-ն ու նմանօրինակ դեղամիջոցները պետք է մեծ զգուշությամբ օգտագործել, քանի որ դրանք կարող են վատթարացնել կոգնիտիվ խախտումները կամ առաջացնել դրանք: Երբեմն այդ դեղամիջոցները զառանցանք եւ տարածության մեջ կողմնորոշման հետ կապված խնդիրներ են առաջացնում: Այս դեղորայքի փոխարեն շատ ավելի լավ է պայքարել տագնապային խախտումների դեմ ոչ դեղորայքային բուժման միջոցով:
Կալիում խնայող միզամուղներ: Այստեղ իր վտանգավորությամբ առանձնանում է Triamterene-ը: Դրանք պետք է շատ զգույշ օգտագործել, քանի որ երբեմն, որպես կողմնակի ազդեցություն, կարող են հանդես գալ երիկամային խանգարումները եւ առիթմիան:
12.03.2015 Կարդացեք նաև
16.02.2017
19.12.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
