Դեղամիջոցներ
Ինչպե՞ս խուսափել ցավազրկողներից. news.am
Մարդիկ հաճախ են ցավազրկողների օգնությանը դիմում, որոնք, սակայն, բազմաթիվ դեպքերում անցանկալի կողմնակի ազդեցություններ, այդ թվում նաեւ՝ կախվածություն կարող են առաջացնել:
Քլիվլենդի կլինիկայի բուժանձնակազմի անդամ, ցավի կառավարման մասնագետ դոկտոր Վիլյամ Վելշն իր հիվանդներին փորձում է հետ պահել ցավազրկողներ օգտագործելու մտքից եւ ցավը մեղմելու այլընտրանքային միջոցներ առաջարկել: Խոսքը, մասնավորապես, օստեոպատիկ մանիպուլյացիոն (մանուալ) թերապիային է վերաբերում, որի պարագայում բժիշկը, հիվանդի մարմնին անհրաժեշտ ուղղումները հաղորդելու համար, ձեռքերի օգնությամբ միջամտություն իրականացնելու եւ, մասնավորապես՝ մեջքի, պարանոցի, ուսերի, ծնկների, կրծքավանդակի եւ այլ տեղակայմամբ դրսեւորվող ցավը մեղմելու հրաշալի հնարավորություն է ստանում: Երկրորդ տարբերակը ասեղնաբուժությունն է, որը, նյարդերի խթանման եւ ցավի կառավարման նպատակով, չափազանց բարակ ասեղների օգնությամբ մարմնի թիրախային հատվածների նկատմամբ ռազմավարական ներգործություն է ենթադրում:
Մանուալ թերապիայի մասնագետները, որպես կանոն, հիվանդին ամբողջական բուժում առաջարկելու մոտեցմամբ են առաջնորդվում: Նրանք փորձում են միանգամից ողջ մարմինը բուժել, եւ ոչ՝ մեկ հատված, ուստի հաճախ հիվանդներին զուգահեռաբար սննդակարգի փոփոխություն եւ որոշակի ֆիզիկական վարժություններ են առաջարկում: Ընդ որում, նրանց համոզմամբ, միայն վերոհիշյալ միջոցառումների արդյունքում կարելի է ցավի արդյունավետ կառավարման հասնել՝ առանց դեղամիջոցների օգնության:
Խոսքը, մասնավորապես, հակաբորբոքային դիետային է վերաբերում: Ըստ էության, այն էապես տարբերվում է տիպիկ ամերիկյան սննդակարգից, քանի որ 80-90 տոկոսի չափով բանջարեղենային բաղադրություն է ենթադրում: Այստեղ մեծ է ուշադրությունը նաեւ ձկնատեսակների, մասամբ էլ՝ մրգերի նկատմամբ, իսկ ահա կաթնամթերքի, հացահատիկային սննդամթերքի, կարմիր մսի եւ շաքարի բաղադրությունը հակաբորբոքային սննդակարգում նվազագույնի է հասցված:
Իրականում դիետայի հիշյալ տարբերակին այնքան էլ հեշտ չէ հետեւել, բայց եւ դրա օգնությամբ կարելի է հրաշալի արդյունքների հասնել՝ , ցավի կառավարման տեսանկյունից: Բացի այդ էլ, հիվանդների մոտ, ընդամենը երկու շաբաթ անց, արյան ճնշման, ինչպես նաեւ խոլեսթերինի եւ շաքարի մակարդակների շոշափելի դրական տեղաշարժ է նկատվում: Եվ այդ ամենը՝ առանց որեւէ կողմնակի ազդեցության:
16.09.2014 Կարդացեք նաև
16.02.2017
19.12.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
