Առողջ տղամարդ
Գիշերային քրտնարտադրությունը տղամարդկանց մոտ. urolog.am

Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ), այլ նաև տարբեր ներքին պատճառներով։ Սթրեսը, բորբոքումը, հորմոնները կարող են դեր խաղալ տղամարդկանց գիշերային քրտնարտադրության հարցում։
Որո՞նք են տղամարդկանց գիշերային քրտնարտադրության պատճառները
Սովորաբար, օրգանիզմը նախընտրում է ջերմային չեզոք գոտին, որի ժամանակ կայուն է ամեն ինչ։ Այս գոտուց ցածր ջերմաստիճանն առաջացնում է դող, իսկ բարձրը՝ քրտնարտադրություն։ Տղամարդիկ ավելի քիչ հանդուրժող են շոգի նկատմամբ, քան` կանայք։ Բազմաթիվ պայմաններ և ֆիզիոլոգիական գործոններ կարող են բերել վերոնշյալ ջերմային գոտու սահմանների փոփոխությանը։ Այլ կերպ ասած, պատճառ դառնալ մրսելուն կամ քրտնելուն։ Այս դրդապատճառներից ոմանք կապված են կենսակերպի փոփոխությունների, իսկ մյուսները` առողջական վիճակի հետ։
Ցածր տեստոստերոն
Տեստոստերոնի մակարդակի նվազումը, բացի գիշերային քրտնարտադրությունից, ունի այլ ախտանշաններ ևս, ինչպիսին՝ ընդհանուր հոգնածությունը, մկանային թուլությունը, էրեկցիայի խանգարումը, սեռական ցանկության նվազումը, ճարպակալումը ևայլն։
Սթրես
Քրտնագեղձերն ակտիվանում են սթրեսի կամ լարվածության ժամանակ։ Սթրեսի ախտանիշները կարող են տարբեր լինել տղամարդկանց և կանանց մոտ։ Օրինակ, կանանց ռեակցիաներն ավելի հուզական են (տխրություն), իսկ տղամարդկանց մոտ` ֆիզիկական (դիաստոլիկ արյան ճնշման փոփոխություն): Սակայն քրտնարտադրությունը երկու սեռի մոտ գրեթե հավասար է հանդիպում ։
Քնի ապնոէ
Քնի ապնոէն կամ շնչառության կարճատև դադարն ավելի շատ տարածված է տղամարդկանց շրջանում, քան` կանանց։ Դա պայմանավորված է երկու սեռերի շնչուղիների ձևի, ճարպակալման, հորմոնների և այլ գործոնների տարբերություններով։ Գիշերային քրտնարտարությունը հանդիպում է ապնոէ ունեցող տղամարդկանց մոտավորապես 30%-ի մոտ։
Դեղորայք
Հայտնի է, որ սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները, եռացիկլիկ հակադեպրեսանտները, ասպիրինը, իբուպրոֆենը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, հիպոգլիկեմիկ դեղորայքը, կորտիկոստերոիդները կարող են առաջացնել գիշերային քրտնարտադրություն։
Վարակներ
Բորբոքային գործընթացը ժամանակավորապես բարձրացնում է ջերմային չեզոք գոտու սահմանը, ինչը հանգեցնում է դողի առաջացման, որին հաջորդում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում ու քրտնարտադրություն։ Գիշերային քրտնարտադրությունը կարող է հանդիպել որպես ախտանիշ մի շարք վարակների դեպքում, ինչպիսին են ՄԻԱՎ-ը, տուբերկուլոզը, էնդոկարդիտը, բրուցելոզը և այլն:
Հիպերհիդրոզ
Հիպերհիդրոզը խանգարում է, որն ազդում է էնդոկրին քրտնագեղձերի վրա և հանգեցնում է ավելորդ քրտինքի առաջացմանը: Շատ հաճախ նման քրտանարտադրությունը կարող է հանդիպել անկախ ֆիզիկական լարվածությունից, ջերմային գործոնից կամ սթրեսից։ Այն դիտվում է հավասար և՛ տղամարդկանց, և՛ կանաց մոտ։
Այլ պատճառներ
Երկարատև տաք պայմաններում ֆիզիկական վարժությունները, քաղցկեղը, նյարդաբանական խնդիրները, հիպերթիրոզը և այլ հիվանդություններ կարող են ավելորդ քրտնարտադրության պատճառ դառնալ։

Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinci-clinic@yandex.com davinciclinic.am |
Կարդացեք նաև

Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...


Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...


Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...


Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...


Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...


Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...


Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...


Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...


Բարձր խոլեսթերինը կամ հիպերխոլեսթերոլեմիան, համարվում է տղամարդկանց մի շարք հիվանդությունների ռիսկային գործոն։ Բարձր խոլեսթերինը հատկապես կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ...


Ապրելակերպն ու տարբեր բժշկական գործոններ կարող են ազդեցություն ունենալ մարդու էներգիայի անկման հարցում։ Գերհոգնածությունն ու ծանրաբեռնվածությունը մեծ դեր ունեն տղամարդկանց էներգիայի սպառման մեջ...


Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների...


Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները բազմաթիվ են: Այդ պատճառները շատ հաճախ կապված են՝ անոթային, նյարդային, ներզատական կամ շագանակագեղձի հիվանդությունների հետ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն