Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am

Տղամարդու առողջությունը ժամանակակից աշխարհում. armeniamedicalcenter.am

Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է լիարժեք իրականացնել միայն ֆիզիկապես առողջ տղամարդը:  Ժամանակակից հասարակության զարգացման տեմպերին զուգընթաց՝ տղամարդու առողջությունն ավելի մեծ ուշադրություն է պահանջում:

Շատ կարևոր է ժամանակին անդարդառնալ առկա խնդրին և դիմել համապատասխան մասնագետի: Միզարձակման կամ սեռական խնդիրների հետ կապված նույնիսկ մեկ գանգատը ուրոլոգին դիմելու ցուցում է: Այդպես հնարավոր է կանխել խնդրի՝ քրոնիկական ընթացք ստանալը կամ հայտնաբերել արդեն զարգացած քրոնիկական հիվանդությունը: Հաճախ ախտանշաններն ու գանգատներն այնքան դանդաղ են արտահայտվում, որ այդ երկար ժամանակահատվածում, չնայած ավելացմանը, գրեթե աննկատ են մնում: Այդ պատճառով անհրաժեշտ է ներկա վիճակը համեմատել 3-5 տարի առաջվա վիճակի հետ: Եվ եթե նկատելի է միզարձակման գործառույթի վատթարացում, ապա այցելությունն ուրոլոգին պարտադիր է:

Ներկայում, «սեքսուալ հեղափոխության» հետ կապված, մեծ աճ են գրանցել սեռավարակները: ԱՀԿ տվյալների համաձայն, որոշ տարածաշրջաններում այն հասնում է մինչև 80 տոկոսի: Դա ևս պատճառ է, ակտիվ սեռական կյանք վարելու դեպքում, տարին երկու անգամ մասնագետի մոտ սեռավարակի խնդրով ստուգում անցնելու համար, քանի որ դրանք հաճախ ընթանում են առանց
ախտանշանների:

Ազգականների մոտ միզաքարային հիվանդությունների առկայության դեպքում (պոդագրա, շագանակագեղձի ադենոմա, միզասեռական համակարգի չարորակ ուռուցքներ և այլն), ուրոլոգին դիմելն անհրաժեշտ է ժառանգական  նախատրամադրվածության վտանգները գնահատելու և ժամանակին որևէ խնդրի զարգացում հայտնաբերելու համար:

Եթե թվարկված խնդիրներից ոչ մեկն առկա չէ Ձեզ մոտ, նշանակում է՝ Դուք հիանալի առողջություն ունեք, բայց միևնույնն է՝ 2-3 տարին մեկ անգամ մասնագետին դիմելը մնում է անհրաժեշտ պայման, քանի որհիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ