Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am

Սպերմատոզոիդների խտությունը` կարևոր ցուցանիշ. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման կարևոր ցուցանիշ է սպերմատոզոիդների խտությունը, որը սերմնահեղուկի մեկ մլ-ում տղամարդու սեռական բջիջների քանակն է: Նորմալ խտությունը 1 մլ-ում 15 մլն-ից ոչ պակաս բջիջների առկայությունն է:  Եթե սպերմատոզոիդները դրանից քիչ են, ապա դա խոսում է օլիգոզոոսպերմիայի մասին, իսկ եթե բջիջները բացակայում են՝ ազոոսպերմիայի: Երկուսն էլ ախտաբանություն են:

Օլիգոզոոսպերմիան հանդիպում է և՛ առանձին շեղում, և՛ զուգակցված այլ շեղումների հետ. սպերմատոզոիդների  ձևի (տերատոզոոսպերմիա), շարժունակության (ասթենոզոոսպերմիա): Նման զուգակցումն անվանվում է օլիգոասթենոտերատոզոոսպերմիա (ՕԱՏ) համախտանիշ:

Խտության նվազման պատճառները

Ամենատարածված պատճառը հետազոտությանը սխալ նախապատրաստվելն է:  Հետազոտությունից առաջ տղամարդը պետք է մի քանի օր բացառի սեռական կյանքը, չօգտագործի ալկոհոլ և չհաճախի սաունա:  Հակառակ դեպքում ստիպված կլինի կրկնել հետազոտությունը:

Պատճառը պարզելու համար միայն սպերմոգրաման քիչ է. հնարավոր է ախտաբանության պատճառը վարակն է կամ միզասեռական օրգանների վնասվածքը, հորմոնալ ֆոնի  խանգարումը, գենետիկ շեղումները և այլն: Օրինակ, օլիգոզոոսպերմիան հաճախ հանդիպում է վարիկոցելեի ժամանակ (սերմնածորանի երակների վարիկոզ լայնացում):

Սպերմատոզոիդների խտության խիստ իջեցումը կոչվում է ՕԱՏ համախտանի, երբ խտությունը քիչ է 1 մլն/մլ-ում: Այն հաճախ հանդիպում է գենետիկ անոմալիաների և սերմնածորանների անանցանելիության ժամանակ: Այդ պատճառով խիստ արտահայտված օլիգոզոոսպերմիայի դեպքում երբեմն խորհուրդ է տրվում կարիոտիպավորում իրականացնել ՝ որոշելու քրոմոսոմների թվի և կառուցվածքի փոփոխությունները:

Սպերմատոզոիդի խտության իջեցման պատճառը հայտնաբերելու համար պետք է դիմել մի քանի բժիշկների՝ վերարտադրողաբանի, ուրոլոգ-անդրոլոգի:

Բուժումը

Բուժման համար կարևոր է ախտաբանության պատճառի պարզումը: Օրինակ, վարիկոցելեյի դեպքում վիրահատությունը լավացնում է սպերմոգրամայի ցուցանիշները, իսկ որոշ էնդոկրին խանգարումներ կարելի է հորմոնների օգնությամբ կարգավորել:

Եթե չի հաջողվում խնդիրը կարգավորել, կարելի է իրականացնել արտամարմնային հղիություն:  Ազոոսպերմիայի ժամանակ սերմնածորանների անանցանելիության պատճառով արտամարմնային հղիությունը կարող է դառնալ խնդրի լուծման միակ տարբերակը:  Այդ դեպքում էմբրիոլոգն ընտրում է լավագույն սպերմատոզոիդը և բարակ ասեղի օգնությամբ այն ներդնում է ձվաբջջի մեջ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ