Առողջ տղամարդ
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում։
Կարմիր միս։
Կարմիր միսը օրգանիզմում բարձրացնում է թթվայնության մակարդակը, ինչը նպաստում է շագանակագեղձի բորբոքական գործընթացներին, և ցանկալի չէ մեծացած շագանակագեղձի դեպքում։ Ոչ յուղոտ միսը և ձուկը կարող են փոխարինել կարմիր մսին՝ շագանագագեղձի բորբոքվածության ֆոնը նվազեցնելու համար։
Թռչնամթերք (միս և ձու)
2006թ. ուրոլոգիական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնամթերքի օգտագործումը հանգեցնում է շագանակագեղձի ախտանիշների սրացմանը։ Ձվի դեղնուցը բարձր թթվայնություն ունի, ինչը բարձրացնում է բորբոքվածության մակարդակը։ Այսպիսով, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում հարկ է հնարավորին խուսափել այս մթերքներից։
Ալկոհոլ
Ալկիհոլային խմիչքներ չօգտագործելը խրախուսելի է, քանի որ այն վատ է անդրադառնում միզապարկի և շագանակագեղձի վրա` առաջացնելով հաճախամիզություն։ Սակայն ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է պակասեցնել շագանակագեղձի բարորակ գերաճի ռիսկը։
Կոֆեին
Թեյի և սուրճի ընդունման սահմանափակումը մեր ամենօրյա սննդակարգում բարելավում է միզուղիների առողջությունը։ Կոֆեինն ունի միզամուղ ազդեցություն, հետևաբար, սրացնում է տղամարդու ստորին միզուղիների ախտանիշները։ Մեծացած շագանակագեղձով տղամարդկանց մոտ հանդիպում է միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունը։ Հետևաբար, ուշ ժամերին թեյ և սուրճ խմելը կարող է անհանգստություն առաջացնել միզապարկի շրջանում։ Փորձեք օգտագործել երիցուկի կամ կանաչ թեյ, որոնք ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն։ Ջրի գործածումը կարևոր է շագանակագեղձի համար, սակայն նախքան քնելը նվազագույնը երկու ժամ ցանկալի չէ մեծ քանակի ջուր օգտագործել։
Արագ սնունդ և շաքար
Արագ սնունդը և վերամշակված շաքարն օրգանիզմում բարձրացնում են բորբոքական ֆոնը։ Հետևաբար, շատ կարևոր է ուշադրություն դարձնել առողջ սննդակարգին, ինչն էլ կպակասեցնի բոլոր հնարավոր առողջական խնդիրները` կապված շագանակագեղձի հետ։
Կաթնամթերք
Քիչ ճարպեր օգտագործելը պրակտիկ միջոց է շագանակագեղձի ախտանիշները պակասեցնելու համար։ Դրան հակառակ, կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ խտացված ճարպեր, ինչը կարող է է՛լ ավելի վատացնել բորբոքված շագանակագեղձի վիճակը։ Նպատակահարմար է կաթնամթերքը փոխարինել սոյայով։
Կծու սնունդ
Կարին, չիլի պղպեղը, կծու սոուսերը ուտելիքը դարձնում են առավել համեղ և հաճելի, սակայն շագանակագեղձի խնդիրներ ունեցող տղամարդիկ պետք է զգուշանան կծու ուտելիքից։ Հակառակ դեպքում շագանակագեղձի գերաճը կամ բորբոքային ախտանիշները կարող են առավել արտահայտված բնույթ կրել։


Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinci-clinic@yandex.com davinciclinic.am |
Կարդացեք նաև

Տղամարդիկ կանանցից քիչ են ապրում, քանի որ իրենց առողջությանը քիչ ուշադրություն են դարձնում, այդ թվում նաև` ճիշտ սնուցմանը։ Մթերքների ընտրությունը կարող է ազդել ո՛չ միայն տղամարդու ընդհանուր...



Ստորև` տղամարդկային հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասին, հաշվի առնելով ժամանակակից կենսակերպը:
Տղամարդու առողջությունը հաճախ պայմանավորված է կենսակերպով և մտածելակերպով...



Արական սեռական հորմոնը կարևոր դեր ունի մարդու օրգանիզմում. վերահսկում է հենաշարժիչ համակարգի աշխատանքը, տղամարդու վերարտադրողական համակարգի զարգացումն ու գործունեությունը: Հասունացման շրջանում այն...



1. Սերմնաբջջի արագությունը
Լինելով շատ փոքրիկ՝ ընդամենը 0,055մմ, սերմնաբջիջը շարժվում է ահռելի արագությամբ՝ 4մմ/ր...



Տաք լոգանքը և ջակուզին բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ունակությունների վրա։ Այսպիսին են ԱՄՆ Կալիֆորնիական համալսարանի հետազոտողների եզրակացությունները...



Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...



Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել...



Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...



Կարծիք կա, որ տղամարդկանց մոտ ցածր տեստոստերոնի և քրոնիկական հիվանդությունների միջև հավանական կապի մասին: Այդ հիվանդություններից են՝ արթրոզը, հիպերտոնիկ հիվանդությունը և II տիպի շաքարային դիաբետը...



Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանման, վերարտադրողական առողջությունը կյանքի բոլոր փուլերում վերարտադրողական համակարգին առնչվող ֆիզիկական, հոգևոր և սոցիալական բարեկեցության...





Տղամարդիկ այնքան են անհանգստանում իրենց սերմնաբջիջների քանակի մասին, որ երբեմն մոռանում են դրանց որակի կարեւորության մասին։ Սակայն փաստ է, որ զույգերի գրեթե 15%-ը, մի քանի տարի համատեղ կյանքից հետո անկարող...



Տղամարդու սերմի որակի եւ ընդհանուր առողջության միջեւ ուղղակի կապ կա։ Եթե սերմնահեղուկի որակը ցածր է կամ տղամարդը անպտղություն ունի, դա, ամենայն...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ